Ինչպես հայտնի դարձավ armsport.am-ին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն այսօր պայմանագիր է կնքել Մինսկի «Դինամոյի» հետ:
Հիշեցնենք, որ Եդիգարյանը բելառուսական թիմում փորձաշրջան էր անցնում Բելեկում անցնող ուսումնամարզական հավաքի ընթացքում:
27-ամյա ֆուտբոլիստի նախկին ակումբը ղազախական «Կայրաթն» էր, որը նա լքել է անցած տարվա նոյեմբերին։