Քիչ առաջ Մոսկվայում ավարտվեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի եւ ֆուտզալի Ռուսաստանի առաջնության Բարձրագույն խումբը ներկայացնող «Միտիշչի» թիմի միջեւ ընկերական հանդիպումը:
Հենրիկ Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի գոլերի շնորհիվ խաղի ընթացքում Հայաստանի հավաքականն առջեւում էր 2:1 հաշվով, սակայն վերջին րոպեներին 2 գնդակ բաց թողեց սեփական դարպասը եւ պարտվեց 2:3 հաշվով:
Մարտի 4-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի եւս մեկ ընկերական հանդիպում՝ մրցելով «Պրոգրես» թիմի, իսկ մարտի 6-ին կհանդիպի «Յամալ» թիմի հետ:
Հիշեցնենք, որ մարտի 18-ից 21-ը Խորվաթիայում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի եւ Թուրքիայի հավաքականները: