Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 23-րդ տուրի` «Շալկեի» դեմ խաղից հետո (3:0) խոսել է իր թիմի հաղթանակի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:
«Սա հենց այն էր, ինչի մասին ես երազում էի առավոտյան: Հիանալի օր է «Բորուսիայի» համար:
Թուրինում կայացած խաղը մեծ քայլ էր դեպի առաջ Մխիթարյանի համար: Մարտավարական եւ պաշտպանական առումով, սա Մխիթարյանի լավագույն խաղն էր «Բորուսիայի» կազմում: Բոլորը սպասում էին այս պահին, որպեսզի կիսեին Մխիթարյանի ուրախությունը», - Կլոպի խոսքերն է փոխանցել ակումբի պաշտոնական կայքը: