«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի պաշտպան Մատիա Դե Շիլյոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» եւ կատալոնական «Բարսելոնան»։ Այդ մասին հաղորդում է Sport.es-ը։
Պաշտպանն իտալական ակումբի սան է, ով առաջին հանդիպումը «ռոսոներիների» առաջին թիմում անցկացրել է 2011 թվականին։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դե Շիլյոն մասնակցել է 13 հանդիպման։