Չի կարող պատահել
Օդանավակայանների իմ փորձառությունը բավական հարուստ ա, բայց սենց բան առաջին անգամ էր պատահում:
Բոլոր հնարավոր տարբերակներից Աերոֆլոտովը ոչ միայն ամենաէժանն էր, այլ նաեւ երկու Ճամպրուկ էր թույլ տալիս անվճար փոխադրել,իսկ դա ինձ համար շատ կարեւոր էր, քանի որ Գլենդեյլի «Ապրիլ» գրատանը մարտի 10-ի հանդիպման հեռանկարն ունենալով՝ հետս ահագին գիրք էի տանում: Մի խոսքով, Ամերիկա գնալուս տոմսը Աերոֆլոտով էի վերցրել: Երթուղիս երեք մասից էր կազմված՝ Երեւան-Մոսկվա, Մոսկվա-Նյու Յորք, Նյու Յորք- Սիեթլ: Առաջին երկու հատվածների համար գրանցումը տնից էի արել, բայց երրորդ հատվածի համար օնլայն գրանցվել եւ տեղ ամրագրել չհաջողվեց, ասում էր՝ պարզեք Delta Airlines-ի հետ, իսկ երթուղու Նյու Յորք- Սիեթլ հատվածը (Աերոֆլոտի հետ համագործակցությամբ) իրագործող ամերիկյան էդ ավիաընկերության կայքում իմ գնած տոմսի համարով գրանցվելու տարբերակ չկար: Մտածեցի՝ Մոսկվայում կանեմ գրանցումն ու տեղի ամրագրումը, բայց Շերեմետեւոյում ասեցին՝ հնարավոր չի, Նյու Յորքում կանեք: Մի քիչ տխրեցի, մտածելով որ պատուհանի մոտի տեղերը արդեն վերցված կլինեն, բայց ընդամենը մի քիչ տխրեցի ու առանձնապես չջղայնացա, մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ խնդիր ա լինելու:
Մաքսային ստուգումը Նյու Յորքում էր, Մոսկվայից Նյու Յորք թռնող ինքնաթիռում մաքսաթերթիկ էի լրացրել, հասանք Նյու Յորք, անցակետում մաքսավորը ուզեց հարցաթերթիկս ու հարցրեց՝ ինչու եմ գալիս Նահանգներ: Ես գրող եմ, ասեցի, գրական կացատուն եմ եկել: Մոտս կացատան հրավերը կար, եթե ուզեր ցույց կտայի, բայց մաքսավորը ապացույց չուզեց, ոչ էլ նույնիսկ կարդաց ինչ եմ գրել մաքսաթերթիկում, «Բարով ես եկել», ասեց ու անձնագրիս մեջ մուտքի կնիք խփեց, ժպտալով: «Ախ, ամերիկյան թեթեւությունը», մտքումս ասեցի ես ու նույնպես ժպտացի: Դեռ չգիտեի ինչ ա լինելու:
Արդեն ասել եմ, ես օդանավակայանների շատ հարուստ փորձառություն ունեմ: Երբ որ դեռ փոքր էի, տոմսը ծնողներս էին առնում, բեռների եւ անցակետերի հարցերը ինձ չէին վերաբերում, ինձ մնում էր ճամփորդելու անխառն հաճույքը: Էն ժամանակ իմ թռիչքները Սովետական Միության ներսում էին, հիմնականում՝ Սոչի, Յալթա կամ Մոսկվա: Հետո ես մեծացա, իսկ Սովետը քանդվեց ու սահմանները բացվեցին, եւ թռիչքներս արդեն հիմնականում դեպի Եվրոպա դարձան կամ Ամերիկա: Էսօրվա պես վառ հիշում եմ առաջին թռիչքս դեպի Եվրոպա, չնայած 17 տարի առաջ էր: Հիշում եմ թե ինչ ակնհայտ կոնտրաստ կար՝ Երեւանի օդանավակայանի եւ Բրյուսելի ու Փարիզի օդանավակայանների միջեւ, որոնցով անցա էդ թռիչքի ընթացքում: Առաջինում համառորեն խախտում էին փնտրում՝ ճամպրուկիս չափերի մեջ, քաշի մեջ, պարունակության մեջ, եւ շատ տխրեցին, հիշում եմ, երբ որ պարզվեց՝ ոչ մի խախտում էլ չկար: Իսկ հետ դառնալիս, երբ որ ճամպրուկիս քաշը նվիրված գրքերի հաշվին ավելացել եւ արդեն իսկապես մի քիչ լիմիտն անցել էր, ես ակնկալում էի որ պետք ա տուգանք վճարեմ, գրպանումս փողը պատրաստած ունեի, բայց ֆրանսիացի աշխատողը նայեց կշեռքի սլաքին, հետո նայեց ինձ ու ժպտալով ձեռքը թափ տվեց, իբր՝ ընդամենը մի պուճուր ա ավել, բան չկա:
Բայց վերադառնամ Նյու Յորք: Էս անգամ ոչ Երեւանում ոչ Մոսկվայում ոչ մի խնդիր չէր եղել, ու երբ որ Նյու Յորքի օդանավակայանում մաքսավորն ինձ բարի գալուստ մաղթեց, ես վերեւում նկարագրածս հին հակադրության իներցիայով մտածեցի՝ «ախ, ամերիկյան թեթեւությունը», ու եթե մինչեւ էդ խնդիրներ չէին եղել, առջեւում առավել եւս՝ ոչ մի խնդիր չէի ակնկալում: Բայց խնդիրները, պարզվեց, ինձ սպասում էին:
Երեւանում իմ հանձնած ճամպրուկները միանգամից Սիեթլ չէին հասնելու, Նյու Յորքում նորից պետք ա դրանք գրանցեի, տեղն էլ, ոնց որ ասեցի, դեռ չէր ամրագրված: Գտա Delta Airlines ընկերության պատուհանը, ընդամենը երկու հոգի կար ինձանից առաջ, բայց էդ երկուսին սպասարկելը մի կես ժամ տեւեց, սեւական կին էր աշխատողը, տարիքը բավական առած, սիրուն, դանդաղ: Ոչինչ, մտածում եմ, շտապելու բան չկա, ես չեմ ուշանում, երկրորդ ու երրորդ թռիչքների արանքում ամբողջ չորս ժամ կա, կհասցնեմ: Հերթս հասնում ա, տոմսս տալիս եմ, ասում եմ՝ կարո՞ղ ա պատուհանի մոտ տեղ մնացած լինի: Չէ, ասում ա կինը, ես տեղ ընդհանրապես չունեմ (՞՞), եւ ինձ տալիս ա մի տարօրինակ նստեցման կտրոն, որի վրա գրված ա՝ Seat requested («տեղ է խնդրվում»): Ճամպրուկներս ուզում եմ գրանցել, ասում ա՝ ստեղ չէ, կողքի պատուհանին մոտեցեք: Այ քեզ բան, փաստորեն պետք ա մեկի տեղ երկու անգամ հերթ կանգնեմ: Կողքի պատուհանի վերեւում գրված ա Aeroflot, բայց աշխատողը ռուս չի, դարձյալ սեւական ա՝ խիստ անհանգիստ հայացքով: Ճամպրուկներս վերցնում ա, ինչ որ բան ա գրանցում, եւ կանչում ա հաջորդ ուղեւորին: «Բա ինձ ուղեբեռիս համար կտրոն չեք տալի՞ս», հարցնում եմ: «Հին կտրոնով կստանաք»: Բայց ո՞ւր ա հին կտրոնս, հաստատ հիշում եմ՝ դրել էի անձնագրիս մեջ, հիմա նայում եմ՝ չկա: «Ես ձեր կտրոնը չեմ տեսել, ինձ չեք տվել», սեւականի հայացքը արդեն ոչ թե պարզապես անհանգիստ ա, այլ գերանհանգիստ: Երեւի նախորդ պատուհանի կնոջ մոտ մնաց, մտածում եմ: Մոտենում եմ կնոջը, ասում եմ՝ «Իմ ուղեբեռի կտրոնը անձնագրի մեջ էր, երբ որ ձեզ տվեցի, իսկ հիմա չկա, կարո՞ղ ա ձեր մոտ ա մնացել»: Կինը նախ նայում ա դիմացի սեղանին, հետո՝ ինձ, ու բան չի ասում: Հայացքը՝ խաղաղ, բայց տխուր օվկիանոս: Էս կարո՞ղ ա ես երազի մեջ եմ, ոչ թե Նյու Յորքում, ամերիկյան լայն ժպիտները բա ո՞ւր են չքացել: Ուղեբեռը ստանալիս կտրոնն իհարկե մեծ մասամբ պետք չի գալիս, բայց եթե ճամպրուկը կորավ (իսկ դա շատ հաճախ ա պատահում), առանց դրա փոխհատուցում ստանալը դժվար կլինի: Ստիպված եմ նորից մոտենալ անհանգիստ հայացքով մարդուն: «Կտրոնս չկա, չեմ գտնում, բայց դուք իմ ուղեբեռը գրանցել եք, խնդրում եմ ինձ ստացական տվեք»: Մարդը հուսահատ նայում ա նախ ինձ, հետո դիմացի թղթին, գտնում ա անունս, թղթի ծայրը պոկում ա, վրան երկար մի թիվ ա գրում ու տալիս ա ինձ: Էս երեւի բեռանս համարն ա, էլի մի բան ա:
Թուղթը դնում եմ գրպանս ու շարժվում եմ դեպի շարժասանդուղքը, որ վերեւի հարկից գնացք նստեմ ու հասնեմ մեր թռիչքի նստեցման վայրը: Duty free-ների տեսքից երեւի՝ սիրտս խաղաղվում ա, իբր թե ինչի էիր ջղայնացե՞լ որ, Մարինե, ասում եմ ինքս ինձ, ընդամենը նրա համա՞ր, որ մեկ պատուհանի փոխարեն երկու պատուհանի մոտ հերթ կանգնեցիր: Ոչինչ, երեւի Աերոֆլոտի ու Delta Airlines-ի համագործակցությունը նույնքան ա ստացվում, որքան Պուտինինն ու Օբամայինը, բայց դրա համար շատ ջղայնանալ պետք չէր, կարող ա կտրոնը պարզապես անձնագրիցդ դուրս ա ընկել, դու ջղայնացած չես նկատել, կարող ա էդ մարդիկ մեղք չունեին: Նայում եմ ժամացույցին՝ մեր թռիչքի նստեցմանը դեռ մեկուկես ժամ կա, իսկ ես արդեն հասել եմ՝ դիմացում երեւում ա ինձ հարկավոր ցուցանակը՝ Gate B25: Գուցե խորանամ դյութիֆրիների անկապ թավուտում, հոգիս կատարյալ խաղաղությա՞ն հասնի: Արդեն համարյա խորացել եմ, մեկ էլ հիշում եմ՝ գրողը տանի, բայց իմ ինքնաթիռի տեղը չեն տվել ախր, «տեղը փնտրվում ա»: Չէ, Մարինե, արի գնա շուտ հասի Gate B25, թե չէ քեզ կարող ա ամենավատ տեղերը հասնեն: Հասնում եմ Gate B25, նստեցման հարթակի մոտ կանգնած ա բարձրահասակ ու վայելչագեղ մի սեւական, աչքերի մեջ՝ անհանգստության նշույլ անգամ չկա, այլ կա ինքնավստահ ժպիտ: Զգում եմ՝ իմ դեմքին էլ ա ժպիտ հայտնվում, «Պատուհանի մոտ տեղեր մնացե՞լ են», հարցնում եմ ժպտալով: «Ինքնաթիռում արդեն ազատ տեղեր չկան», ինձ պատասխանում են ժպտալով: «Այսի՞նքն», ժպիտը դեռ չի հասցրել չքանալ դեմքիցս: «Բոլոր տեղերն արդեն զբաղված են, մենք ուղեւորների ավելցուկ ունենք»: Տեսնելով որ հարցականը չի չքանում դեմքիցս, վայելչագեղ սեւականը շարունակում ա՝ «Մենք ավելի շատ տոմս ենք վաճառում քան տեղեր կան, քանի որ սովորաբար լինում են բացակայողներ, տոմսը վերջին պահին վերադարձնողներ»: Էս երազ ա՝ ականջներիս չեմ հավատում ես: Հանկարծ հիշողությանս մեջ արթնանում են խոսակցություններ Սովետական Միության փլուզման հեռավոր տարիներից, երբ որ, պատմում էին, դու կարող ա տոմս առած լինեիր, բայց եթե մի քիչ ուշ հասնեիր, չկարողանայիր ինքնաթիռ նստել՝ մեկ տեղի համար մի քանի տոմս էին ծախած լինում: Բայց ես ախր չեմ ուշացել, գրողը տանի, ու հետո՝ էս կարո՞ղ ա Ամերիկան Սովետի նման փուլ ա գալիս:
«Բա հիմա ես ի՞նչ եմ անելու», հարցնում եմ: «Մենք ձեզ կարող ենք ուրիշ թռիչք առաջարկել դեպի Սիեթլ, ընդամենը երկուսուկես ժամ ավելի ուշ կհասնեք տեղ: Բայց սպասեք առայժմ, գուցե դեռ տեղեր ազատվեն»: Սպասում եմ: Ու միաժամանակ ուշադիր շուրջբոլորս եմ նայում, ուզում եմ հասկանալ՝ ինձ պատած ցավը ուրիշ քանի՞ հոգու ա պատել: Շատ են, լիքը մարդ տոմսը առել՝ չի կարում նստի: Շատ են ու գնալով ավելանում են: Էս մարդու դեմքը ծանոթ ա, Մոսկվայից Աերոֆլոտի նույն ռեյսով ենք հասել Նյու Յորք: Հնարավո՞ր ա՝ բոլոր առանց տեղ մնացածները Աերոֆլոտով եկածները լինեն, խնդիրը Աերոֆլոտի կամ ռուսների հետ կապված լինի: Մոտենում, զրուցում եմ առանց տեղ մնացածների հետ, ու բոլորին հարցնում եմ՝ «Ներեցեք, դուք Աերոֆլոտո՞վ եք հասել Նյու Յորք»: Չէ, ասում են: Չէ, ուրեմն Աերոֆլոտի հետ կապ չունի խնդիրը կամ՝ մենակ Աերոֆլոտի հետ կապ չունի: Սպասողների մի զգալի մասը կարծես հենց ամերիկացիներ են: «Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ մարդիկ չեն բողոքում», հարցնում եմ կողքիս կանգնած միջահասակ տղամարդուն, որն ասեց՝ ամերիկացի կինոօպերատոր ա: «Երեւի որովհետեւ դիմացինների ձեռքին ուժ կա էս պահին, իրանք են որոշում՝ ում թողնեն ինքնաթիռ ում չթողնեն»: Եւ իսկապես, նայում եմ՝ մի երկուսը կարծես նստեցման կտրոն են ստացել, շարժվում են արդեն դեպի ինքնաթիռ: Զգում եմ որ ջղայնություն ա գալիս վրաս, հեսա կռիվ եմ անելու: Մոտենում եմ վայելչագեղ սեւականին, ասում եմ՝ «Պարոն, ի՞նչ եք կարծում, էդ նորմա՞լ ա, որ ես մեկ ամիս առաջ էս թռիչքի համար տոմս եմ առել, գրանցվել, առանց ուշանալու եկել եմ նստեցման, եւ դուք ինձ ասում եք՝ տեղ չկա»: Բարձրահասակ վայելչագեղը չի պատասխանում, մենակ թեթեւ ժպտում ա, փոխարենը պատասխանում ա նոր հայտնված մեծահասակ սեւականը, որ կարծես վայելչագեղի շեֆն ա, ասում ա՝ «Այսպիսի վիճակներ ոչ հաճախ, բայց պատահում են: Մենք ավելի շատ տոմս ենք վաճառում քան տեղեր կան, որովհետեւ մարդիկ հաճախ վերջին պահին հրաժարվում են թռիչքից: Տեղերի համեմատ ավելի շատ տոմս վաճառելն անօրինական չի: Բացի այդ, եթե դուք դիմում գրեք ոչ թե այս, այլ հաջորդ ռեյսով գնալու ձեր ցանկության մասին, մենք ձեզ 1000 դոլարի նվեր քարտ կտանք»: 1000 դոլարի նվեր քա՞րտ: Պարզվեց՝ Delta Airlines ավիաընկերությունը նախօրոք գնված թռիչքից հօգուտ ավելի ուշ թռիչքի ստիպված-կամավոր հրաժարվողների համար, համապատասխան դիմումի դեպքում, բացում ա նոր կրեդիտ քարտ եւ էդ քարտին փոխանցում 1000 դոլար, որը, ուշադրություն, կարելի ա օգտագործել միայն տվյալ ավիաընկերությունից տոմս գնելու համար: Այսինքն ես դիմում գրեմ, որ իմ իրավունքները խախտած ավիաընկերությունն ինձ փող տա՝ ես էդ փողով իրանից նորից տոմս առնեմ: Չէ, չուզեցինք, ոնց որ ասում են՝ «խորապես շնորհակալ ենք»:
P S: Ի վերջո, ես հենց էդ ռեյսով էլ Սիեթլ հասա՝ վերջում ազատ տեղ գտնվեց: Երբ որ արդեն ինքնաթիռ էի մտնում, նկատեցի որ հետեւիցս կինոօպերատորն ա գալիս: It seems America is changing*, ասեցի ես: And it is changing not for the best**, պատասխանեց-շարունակեց ամերիկացին:
* Ամերիկան կարծես փոխվում ա:
** Եւ փոխվում ա ոչ դեպի լավը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
-
Քաղաքականություն 15:48 • 14/05 Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը Երևանում անհնազանդության բողոքի ցույցեր են տեղի ունենում. ովքեր համաձայն չեն Ադրբեջանի հետ սահմանազատման կառավարության ծրագրերի հետ, փակում են փողոցները, իսկ ոստիկանությունը բերման է ենթարկում նրանց. այս մասին գրել է Коммерсантъ պարբերականը՝ նշելով, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանին...
-
Իրադարձային 17:00 • 14/05 Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով «Միևնույն ժամանակ ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։ Առաջիկայում կփակենք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը», - ասել է նա։
-
Իրադարձային 11:17 • 14/05 Ուկրաինական անօդաչուն ՌԴ-ում հարվածել է գնացքին. տեղի է ունեցել պայթյուն, ռելսերից դուրս է եկել 9 վագոն (տեսանյութ) Ինչպես հաղորդում է Baza թելեգրամյան ալիքը, գնացքի ռելսերից դուրս գալու պատճառը եղել է անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Դրա հետևանքով վառելիքով երկու վագոն բռնկվել է, մեկն էլ պայթել է։
-
Քաղաքականություն 13:11 • 14/05 Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև «Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ և գոյություն չունի: Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները լուծարելու ժամանակը: Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան», - ասել է նա:
-
Իրադարձային 10:34 • 14/05 Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանական մեքենան միտումնավոր քշել է լրագրողի վրա վերջինիս կողմից իր պարտականությունները իրականացնելու ժամանակ, ընդ որում՝ հետիոտնային անցման վրա և ակնհայտ է, որ այս գործողության մեջ միտում կա, քանզի փողոցը այդ պահին բավականին տեսանելի էր։
-
Մամուլի տեսություն 10:14 • 14/05 ՔՊ-ական պատգամավորները հայտնվել են երեք «քարի» արանքում. «Փաստ» Որքան էլ այս պահի իշխանության ներկայացուցիչները փորձում են արտաքուստ ցույց տալ, թե անվրդով են ու հանգիստ, իրականում, մեր տեղեկություններով, թե՛ պաշտոնյաների, թե՛ հատկապես պատգամավորների մեծ մասի շրջանում լուրջ տագնապ ու ներքին խռովք կա:
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
-
Քաղաքականություն 15:48 • 14/05 Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը Երևանում անհնազանդության բողոքի ցույցեր են տեղի ունենում. ովքեր համաձայն չեն Ադրբեջանի հետ սահմանազատման կառավարության ծրագրերի հետ, փակում են փողոցները, իսկ ոստիկանությունը բերման է ենթարկում նրանց. այս մասին գրել է Коммерсантъ պարբերականը՝ նշելով, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանին...
-
Իրադարձային 17:00 • 14/05 Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով «Միևնույն ժամանակ ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։ Առաջիկայում կփակենք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը», - ասել է նա։
-
Իրադարձային 11:17 • 14/05 Ուկրաինական անօդաչուն ՌԴ-ում հարվածել է գնացքին. տեղի է ունեցել պայթյուն, ռելսերից դուրս է եկել 9 վագոն (տեսանյութ) Ինչպես հաղորդում է Baza թելեգրամյան ալիքը, գնացքի ռելսերից դուրս գալու պատճառը եղել է անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Դրա հետևանքով վառելիքով երկու վագոն բռնկվել է, մեկն էլ պայթել է։
-
Քաղաքականություն 13:11 • 14/05 Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև «Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ և գոյություն չունի: Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները լուծարելու ժամանակը: Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան», - ասել է նա:
-
Իրադարձային 10:34 • 14/05 Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանական մեքենան միտումնավոր քշել է լրագրողի վրա վերջինիս կողմից իր պարտականությունները իրականացնելու ժամանակ, ընդ որում՝ հետիոտնային անցման վրա և ակնհայտ է, որ այս գործողության մեջ միտում կա, քանզի փողոցը այդ պահին բավականին տեսանելի էր։
-
Մամուլի տեսություն 10:14 • 14/05 ՔՊ-ական պատգամավորները հայտնվել են երեք «քարի» արանքում. «Փաստ» Որքան էլ այս պահի իշխանության ներկայացուցիչները փորձում են արտաքուստ ցույց տալ, թե անվրդով են ու հանգիստ, իրականում, մեր տեղեկություններով, թե՛ պաշտոնյաների, թե՛ հատկապես պատգամավորների մեծ մասի շրջանում լուրջ տագնապ ու ներքին խռովք կա:
-
Ժամանց 16:49 • 09/05 Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց բացահայտել է, որ «կինը» տղամարդ է Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է 26ամյա ամուսինը ոստիկանություն է կանչել Այս մասին գրում է Oddity CentralըՊարզվել է, որ տղամար
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Քաղաքականություն 18:37 • 10/05 Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Քաղաքականություն 15:06 • 11/05 Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա․ Սամվել Բաբայան Այո վարչապետը պետք է հեռանա, տա հրաժարական, գնանք նոր ընտրությունների, այդ մասին ես դեռ ասել եմ նոյեմբեր-դեկտեմբերին։ Թե ես ում եմ տեսնում որպես թեկնածու՝ շատ քիչ է, հասարակությունը պետք է ձևավորի։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
Քաղաքականություն
-
22:16 • 14.05.24 ԱՄՆ-ը Վրաստանի իշխանություններին սպառնացել է պատժամիջոցներ կիրառել
Իրավունք
-
20:23 • 14.05.24 Անահիտ Ավանեսյանը դարձյալ պարտվել է դատարանում
Տնտեսություն
-
09:39 • 14.05.24 Բայդենն արգելել է մինչև 2040 թվականը ՌԴ-ից ուրան ներկրել
-
17:01 • 13.05.24 Գերմանիան արգելել է Motorola-ի և Lenovo-ի սարքերի վաճառքը
Սպորտ
-
14:44 • 14.05.24 Օլիմպիական խաղերի կրակը կլինի Կաննի կինոփառատոնում
-
09:56 • 14.05.24 Մբապեն հուզիչ գրառում է կատարել ՊՍԺ-ից հեռանալու կապակցությամբ
Մամուլի տեսություն
-
10:05 • 14.05.24 Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»
-
09:53 • 14.05.24 Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
Իրադարձային
-
22:40 • 14.05.24 Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար
-
21:48 • 14.05.24 Պահանջում եմ Փաշինյանի հրաժարականը. Ռոմելա Սարգսյան