Մադոննան խոստովանել է, որ կապված է եղել Թուփակի հետ, և որ իրեն բռնաբարել են
Ամերիկացի երգչուհի Մադոննան հայտնվել է Howard Stern Show-ում և հանդես եկել խոստովանություններով։
Page Six-ի փոխանցմամբ՝ 56-ամյա սկանդալային երգչուհին ասել է, որ իրեն բռնաբարել են 19 տարեկանում, սակայն նա դրա մասին չի հայտնել իրավապահներին։ Խոսելով իր զգացողությունների մասին՝ Մադոննան ասել է. «Ինձ զգում էի այնպես, ասես մատս մտցրել եմ հոսանքի խրոցակի մեջ։ Ես շոկի մեջ էի...»
Մադոննան բացահայտել է նաև, որ սիրային կապի մեջ է եղել հռչակավոր ռեփեր Թուփակ Շակուրի հետ։ Նա Թուփակի հետ ծանոթացել է պարի դպրոցում, երբ փորձել է զանգել, սակայն մանրադրամ չի ունեցել։ Թուփակը տվել է այդ գումարը և առաջարկել նրան զանգել իր տնից։
Այն հարցին, թե ինչու է բռնաբարությունից հետո շարունակել մնալ Նյու Յորքում, Մադոննան հարցրել է. «Դուք եղե՞լ եք Միչիգանի Ռոչեստր քաղաքում, ես պարզապես չէի ցանկանում վերադառնալ ծննդավայր։ Ես չէի կարող լինել պարզամիտ մարդկանց շրջապատում»։










