ՀՀ Նախագահը սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հանդիպել է «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչների հետ

18:30 • 12.03.15

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Անուշ Սեդրակյանի և Հովհաննես Ղազարյանի հետ:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղը Նախագահը հանդիպել էր  «Հայոց համազգային շարժում», «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան»  և Միավորված աշխատանքային կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

 



 

ՀՀ Նախագահը սահմանադրական բարեփոխումների շրջանակներում հանդիպել է «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչների հետ