Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը պատմության մեջ առաջին անգամ կին է գլխավորել

09:16 • 13.03.15

Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) գլխավոր քարտուղար է առաջին անգամ նշանակվել իգական սեռի ներկայացուցիչ՝ Չինաստանը ներկայացնող Ֆան Լյուն։

 

Ինչպես հայտնել են ՄԱԿ-ում՝ նրա նշանակման մասին որոշումը կայացրել է ԻԿԱՕ-ի մշտական խորհուրդը, գրում է segodnya.ua-ն։

 

«Ֆան Լյուն կփոխարինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռայմոն Բենժամենին, ով զբաղեցրել է այդ պաշտոնը վերջին 6 տարում։ Նա պատմության մեջ առաջին կինն է, ով նշանակվել է ՄԱԿ-ի՝ քաղավիացիայի մասնագիտացած գործակալության ղեկավար»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

 

Ֆան Լյուն նոր պաշտոնում աշխատանքը կսկսի օգոստոսի 1-ից։ 2007-ից նա զբաղեցնում էր ԻԿԱՕ-ի վարչական բյուրոյի տնօրենի պաշտոնը։