Միխայել Շումախերի որդին ավտովթարի է ենթարկվել

10:08 • 16.03.15

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին՝ Միքը Լաուզիցրիգում ընթացող «Ֆորմուլա 4»-ի թեստերի ընթացքում ավտովթարի է ենթարկվել:


15-ամյա ավտոարշավորդը, զարգացնելով 160 կմ/ժ արագություն, կորցրել է բոլիդի վերահսկումը,- հայտնում է «autosport»-ը:


Հիշեցնենք, որ Միք Բետչը 2014 թվականի սեպտեմբերին «KF-Junior» կարգում դարձել է աշխարհի փոխչեմպիոն: 

ArmSport.am