Արցախն ազատագրել տեղեկատվական մեկուսացումից. Արտակ Բեգլարյան
Tert.am-ի ընթերցողներին բավականաչափ հետաքրքիր հարցազրույցների շարք է սպասվում։ Հաջորդաբար ձեզ կներկայացվի Վարդուհի Սիմոնյանի զրույցների ընտրանին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների ինչպես նաև երկրի իրական տերերի՝ իրենց հողուջրին ամուր կառչած քաջ ու տոկուն արցախցիների հետ։
Առաջին զրույցը արկից կուրացած մի երիտասարդի հետ է, ով այսօր ԼՂՀ վարչապետի մամուլի պատասխանատուն է և կրթություն ստանալով աշխարհի լավագույն կենտրոններից մեկում՝ Լոնդոնի համալսարանական քոլեջում, համարյա մշակութային հեղափոխություն է իրականացնում Արցախում։ Եվ քանի որ նա կարողացել է մագլցել անգամ Արարատի գագաթը և Հայաստանի ու Ղարաբաղի Հանրապետությունների զույգ դրոշները խրել Մասիսի սրտում՝ Արցախում ոչ մի հողեղենի մտքով չի անցնում կասկածել այս հրաշալի երիտասարդի երազանքների ու գաղափարների հաղթանակին։ Իսկ նրա երազանքների երազանքը մեկն է. «Արցախը Հայաստան է ու վերջ»։
- Արտակ ջան, այս անգամ Արցախում իմ տեսած ամենաոգևորիչ բանը, երևույթը դու էիր, գիտե՞ս։ Քո գոյությունն ինձ համար ավելի մեծ հույս էր, քան որ տեսնեի ևս մի հարյուր շենք է կառուցվել այստեղ։ Եվ հավատա, ոչ ամենևին այն պատճառով, որ տեսողությունից զրկված, մի կույր տղա Ղարաբաղի կառավարությունում հասել է առանցքային պաշտոնի և դիրքի, ո՛չ։ Սա օրինաչափ է ամբողջ աշխարհում, հաշմանդամության խնդիրը դատավճիռ չէ։ Ինձ ոգևորել ու հույս է տվել այն, որ դու՝ որպես երիտասարդ գործիչ, կրելով նոր մտածողություն, նոր արժեհամակարգեր կարողանում ես այն իրացնել, տարածել Արցախում, մի երկրամասում, որտեղից դեռ պատերազմի շունչը չի քշվել, ուր, թվում է դեռ հնարավոր չէ ապրել խաղաղության օրենքներով։ Բայց ահա եկածս օրվանից հետևում եմ քեզ, քո գործունեությանը և ապշած եմ, թե ինչ հետևողականությամբ ես կարողանում ջարդել եղած կարծրատիպային մտածողությունը. ես այսպիսի բան իսկի Հայաստանում չեմ տեսել, որ որևէ պաշտոնյայի հանրային կապերի պատասխանատուն այսպես ազատ, անկաշկանդ աշխատի։Արի սկսենք նրանից, թե ինչպե՞ս դու հայտնվեցիր Կառավարությունում։
- Եթե նախապատմությամբ գանք, ես փոքր հասակից հետաքրքրում էի լրագրողներին, հատկապես՝ այստեղի հեռուստատեսությանը, որպես բազմազան հետաքրքրություններ ունեցող մեկը։ Գիտես ինչպես է լինում. կանչում էին հարցազրույցների, գալիս նկարում էին, ցույց տալիս։ Երևի քաղաքական ղեկավարությունն այսպես նկատեց ինձ։ 2000-ականներին արդեն այն ժամանակվա քաղաքական իշխանության որոշ ղեկավարների հետ կապեր ստեղծվեցին։ Դեպքեր են եղել, որ աջակցել են, տարբեր հարցերում, օրինակ՝ համակարգիչ և այլ պարագաներ են նվիրել, որ կարողանամ կարդալ և օգտվել համացանցի բարիքներից: Ես 95 թվականից իմ տեսողությունը կորցրեցի. երբ արդեն սովորում էի Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում, այդ ժամանակ էլ իմ կապը ստեղծվեց գործող վարչապետի հետ։ Ինքն ինձ, երևի որպես հետաքրքիր պատանի, հավանում էր, շփվում էր հետս, աջակցում տարբեր հարցերում։ Երևանի պետական համալսարանում ուսանելու տարիներին արդեն հանդես էի գալիս հասարակական նախաձեռնություններով և վերլուծական հրապարակումներով՝ այդպիսով իմ մասնագիտության մեջ դրսևորվելով և նկատվելով: Ես «Լույս» հիմնադրամի ծրագրով և Արցախի կառավարության աջակցությամբ քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացումներով ուսանեցի աշխարհի լավագույն կենտրոններից մեկում՝ Լոնդոնի համալսարանական քոլեջում։ 2012-ին երբ վերադարձա, վարչապետը միանգամից առաջարկեց, որ իր օգնականը լինեմ, և ես սիրով աշխատանքի անցա, քանի որ ինձ հնարավորություն էր տրվել եռանդս ու գիտելիքներս օգտագործելու հայրենիքիս մի կտորի զարգացման համար։
- Արտակ ջան, ես քիչ առաջ զրուցում էի Ղարաբաղի կրթության և գիտության նախարարի հետ. այս զրույցն ինձ համար ամենակարևորն էր, որովհետև երկրի կրթական կոնցեպտը մատնում է, թե ուր է գնում այդ երկիրը և ինչ կլինի նրա հետ վաղը։ Եվ այդ զրույցից հետո ես հասկացա, որ ցավոք սրտի, Արցախի կրթական համակարգում նորարարական միտք չի ներդրվում, կրթական այլընտրանքային մոդելներ, կառույցներ չկան, մեծ հաշվով ամբողջական պատկերացում էլ չկա, թե մենք ինչ քաղաքացիներ ենք ուզում, որ վաղը քայլեն երկրի փողոցներով։ Սովորեցնում ենք այնպես, ինչպես սովորեցրել ենք միշտ առանց հաշվի առնելու, որ աշխարհ է փոխվել, նոր մարդիկ, նոր քաղաքակրթություն է ստեղծվել և դատապարտված են այն երկրները, որտեղ նոր, ժամանակակից գիտելիքի համակարգերը օր առաջ չեն ներդրվում։ Իհարկե, ես հակված չեմ սևացնել հարյուրավոր նվիրյալ ուսուցիչների քրտնաջան աշխատանքը, բայց երկարաժամկետ հեռանկարի մեծ պլանը չի երևում կարծես, որի ածանցյալն են բոլոր համակարգերը, անգամ՝ պաշտպանական համակարգը։ Եվ ահա դու, որպես դրսում հիմնարար կրթություն ստացած մեկը՝ արդյո՞ք խոսում ես վարչապետի հետ այս հարցերի մասին, չե՞ս ասում ՝ եկեք նորարար միտք ներդնենք այստեղ, այս ոլորտի հետ կապված առաջարկներ չե՞ս ներկայացրել։
- Ցավոք, ճիշտ եք։ Մենք այսօր կաղում ենք կրթությունից, այո։ Այսօր բազմաթիվ ոլորտներում կան խնդիրներ, և այդ խնդիրները գալիս են այն բանից, որ կա՛մ չենք պատկերացնում ինչ ենք ուզում, կամ, եթե աղոտ կերպով պատկերացնում ենք, հստակ մեթոդները չգիտենք, թե ինչ ճանապարհով պետք է գնալ։ Եվ երրորդ խնդիրը՝ եթե նույնիսկ որոշ չափով պատկերացնում ենք այդ նպատակին հասնելու ուղիները, խնդիրներ են ծագում ռեսուրսների հետ կապված։ Առաջնահերթ՝ մարդկային ռեսուրսների և երկրորդը՝ նյութական։ Առաջինը՝ մարդկային ռեսուրսը անհրաժեշտ պայման է իմ կարծիքով, երկրորդը՝ լուծելի է, եթե որոշակի նյութական միջոցներ կան։ Մարդկային ռեսուրսները հավի ու ձվի պատմությունն է հիշեցնում։ Մենք եթե չունենք կրթական համակարգ, չենք կարող արտադրել համապատասխան մարդկային ռեսուրս, հետևաբար չենք կարող այդ նորարար համակարգը ներդնել։ Մնում է այլ կրթական համակարգում ձևավորված գիտելիքներով մարդկային ռեսուրսը բերել, ներդնել այստեղ, որը տեղի վերապատրաստված մասնագետների ու նվիրյալների հետ համատեղ, 15-20 տարի հետո կարտադրի համապատասխան գիտելիքով, արժեհամակարգով մարդ։
- Բայց դուք մենակ չեք , ինչո՞ւ եք մենակի նման խոսում։ Այսօր ձեր մեջքին կանգնած է մի ամբողջ Հայաստանի Հանրապետություն ու Սփյուռք։ Ժամանակը չէ՞ 10 միլիոն հայի մտավոր պոտենցիալով մտածել, ինչո՞ւ եք մենակի նման խոսում։ Ասֆալտ փռելն ու սոցիալական ծրագրեր ներդնելը խիստ կարևոր է այսօր, բայց, միասնական ջանքով կիրթ, ժամանակակից մարդ ստեղծող համակարգն է, որ Արցախին դուրս կբերի հումանիտար այս բեռնվածության տակից . մի տեսակ անհարմար էլ է ասելը, բայց փաստ է, որ այսօր Արցախում նույն գյուղատնտեսությունը չի կարողանում երկրին կերակրել հենց գյուղատնտեսական մշակույթից լավ չհասկանալու, ուղիղ ասեմ՝ անգրագետ լինելու պատճառով։ Այս հարցը ես մտադիր եմ հենց վարչապետի հետ էլ քննարկել, որովհետև շրջեցի գյուղերով և տեսա իրավիճակը։ Բայց այս հողը, մարդկային այս ռեսուրսները հենց այսօր են կարոտ իրացման. սեր ու խնամք չտեսած, վայրենացած հողը հնարավոր չէ պաշտպանել ամենահզոր զորուզենքով։ Եթե չկա համապատասխան գիտելիք, ապա այդ գիտելիքը պետք է ստեղծել, պետք է այդ իմացությունը բերել, ցանել, աճեցնել չէ՞։
-Թաքցնել պետք չէ, իհարկե կան լուրջ խնդիրներ։ Վարչապետն էլ ընդունում է, որ կան այս խնդիրները և Դուք նրա հետ զրույցում կհամոզվեք, որ առանց թաքցնելու, հրապարակային ասում է դրանց մասին։ Բայց դարձյալ շատ անկեղծ մի բան ասեմ, երբեմն հասկանում ես, որ մարդկային ռեսուրսների սղությունն է հենց բերում այն բանին, որ կառավարման համակարգում երբեմն հայտնվում են ոչ համապատասխան կադրեր։ Այդ սղությունը հանգեցնում է նաև մարդկային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարմանը։
- Ուրեմն պետք է ներգրավել այդ կադրերին, բայց նույն կրթության նախարարին հարցնում եմ՝ եթե այսօր ասենք` Հայաստանի Հանրապետությունից մի լավ մասնագետ թակի ձեր դուռը նրան ապրելու, աշխատելու ի՞նչ պայմաններ կառաջարկեք, ասում է նախկինում առաջարկել ենք, բայց հիմա պայմանները հավասար են բոլորի համար, եկեք մրցույթին մասնակցեք և եթե հաղթեք ու դրանից հետո եթե ձեզ հաջողվի դրույքաչափն անցնել հնարավոր է մի 150 հազար դրամ ստանաք։
- Այստեղ խնդիրն այն է, որ առաջին հերթին բարձրորակ մասնագետին բերելու շարժառիթը չի ստեղծվում։ Եվ երկրորդ՝ բարձրորակի մակարդակը պետք է գնահատվի։ Դրվում է շեմը, ասում ենք՝ այս շեմից վերև եթե դու մրցույթին հաղթում ես, կարող ես համահարթեցման սկզբունքով 150 հազար դրամով աշխատել,բայց պետք է հասկանալ, որ մարդիկ կան, ովքեր որպես մասնագետ այդ 150 հազար դրամից ավելի բարձր արժեք ու արտադրողականություն ունեն։ Ու այդ մարդիկ կարող են ավելի շատ աշխատավարձ ստանալ ու ավելի մեծ օգուտ տալ։Մյուս կողմից, բնականաբար, ոլորտի բյուջեն անսահմանափակ չէ, և հնարավոր չէ միանգամից մեծաքանակ նոր կադրեր ընդգրկել բարձր աշխատավարձով. չէ՞ որ Մոսկվան մեկ օրում չի կառուցվել:
Արժանիքի հիման վրա ձևավորված համակարգ պիտի լինի, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ հմտություններ ունեցող մարդուն ավելի լավ պայմաններ տրամադրել։ Մասնագետը ինքն իր վրա աշխատելու, ինքնազարգացման խթան կունենա։ Խնդիրը սա է։ Եվ ոչ միայն կրթական համակարգում.ցանկացած տեղում համակարգը պետք է լինի խթանող։ Բարեփոխումներն այստեղ տեղափոխվում են հիմնականում ՀՀ-ից։ Այսինքն՝ եթե այնտեղ կոնկրետ մարդկանց կողմից ռազմավարություն է մշակվում, հիմնականում այդ նույն ռազմավարությունը փոխադրվում է այստեղ։ Բայց դրա կատարողականը երբեմն համեմատաբար ցածր մակարդակի է լինում հենց կառավարման, մասնագետների պակասի պատճառով։ Եվ այստեղ է, որ Սփյուռքը և ՀՀ-ն ոչ միայն նյութապես պետք է օգնեն, այլ նաև՝ մարդկային ռեսուրսներով։ Իհարկե, մենք էլ մեղքեր ունենք։ Մեր մեղքն էլ այն է, որ ավելի մեծ թափով պիտի մարդկային ռեսուրսներ ներգրավենք, չնայած քչերն են ցանկանում գալ եղած պայմաններով։ Եթե ինչ-որ մեկին հրավիրում ես այստեղ, բնականաբար, իր համար ցանկալի պայմաններ պիտի ապահովես։
-Արցախը մեր սերնդի անելիքն է.կարելի է ասել, որ այս երկու տասնյակ տարիների ընթացքում Հայաստանում բոլորս, անկախ մեր քաղաքական, թե այլ հայացքներից, այս մի հարցում միակամ ենք եղել։ Բայց Երևանի կայարանում մեր վարորդը մի երկու ժամ կանգնեց, սակայն Արցախ գնացող մի ուղևորի չկարողացավ գտնել. ւշ-ուշ ենք գալիս, ես ճիշտն ասած՝ մի քիչ էլ ամաչում եմ, որ տեսողություն չունեցող մի երիտասարդ ինձնից շատ գործ է անում Արցախի համար...Արտակ ջան, սա ասացի ու գիտե՞ս մտքիս ինչ եկավ, որ, ըստ էության, Արցախը քեզ համար տեսանելի, նյութական արժեք չէ, այլ մի տեսակ քո իդեալում է ինքը. դու չես տեսնում նրան, նրա շենքերն ու փողոցները, քո կառավարության աշխատանքը մարդկանց դեմքին դրոշմված։ Հնարավո՞ր է, որ սրտումդ մի այլ, բոլորովին այլ երկիր ես տեղավորել և հենց դա է պատճառը, որ մեզ պես ժամանակ առ ժամանակ ծնկներդ չի ծալվում, չես հուսահատվում ու թուլանում։
- Ոչ միայն Արցախը, այլ ցանկացած միջավայր յուրաքանչյուր մարդու համար նախևառաջ հարաբերությունների ամբողջականությունն է։ Հարաբերություն հարազատի հետ նաև՝ անծանոթների, հողի հետ, բնության հետ։ Եվ այդ հարաբերության մեջ տեսողականի բաղադրյալ տարրը ես կհամարեի չորրորդական բան։ Ինչպես փոքրիկ Իշխանն է ասում՝ «․․ ամենակարևորը աչքով չես տեսնի»։ Եվ Արցախը այնքան կարևոր բաներ ունի, որ աչքով ուղղակի չես տեսնի։ Վա՜յ այն մարդուն/ոչ միայն Արցախի պարագայում/, որ հայրենիքը կսիրի ուղղակի տեսողականով՝ քանի որ ասենք՝ նրա բնությունը գեղեցիկ է։ Կամ իր ըկերոջը, կնոջը, ամուսնուն կսիրի որպես գեղեցիկ մի բան։ Այդ մարդն ուղղակի չգիտի՝ գեղեցկությունը ինչ է։ Ես դրա համար Արցախն էլ, մարդկանց էլ գնահատում եմ ոչ նյութականով։ Այսինքն՝ հարաբերությամբ՝ հոգևորով։ Բացի դրանից Արցախը տեսել եմ 6 տարի շարունակ։ Մինչև 95 թվականի պայթյունը ես տեսել եմ Արցախը և ինձ համար մանկության շրջանը լի է նրա պատկերներով։ Իհա՛րկե Արցախի համար ամենադառը տարիներն են եղել՝ պատերազմական շրջանը, բայց նույնիսկ այդ տարիները, ռմբակոծության օրերը ինձ համար ուրախ օրեր են եղել, որովհետև դա իմ մանկությունն էր։ Ես տեսնում էի ինքնաթիռը մեր կողքի շենքը ռմբակոծում էր, բայց երեխաներով ուրախանում էինք, որ ինքնաթիռ էինք տեսնում։ Դուրս էինք գալիս բակ և գոռում էինք՝ «սամայլոտ, սամալյոտ»։
-Մանկությունից բերած ենթագիտակցական, մանկական հուշի գծերը, որոնք չեն կտրատվել, չեն ընդհատվել այլ պատկերաշարով...հուզիչ է։ Արցախի մարմինն այդպես է մնացել քո մտապատկերներում, հա՞։
-Ինձ մոտ մտապատկերը, իհարկե, փոփոխության ենթարկվում է։ Նույնիսկ այս պարագայում, երբ Արցախը զարգանում է. ես հարաբերություններով, շոշափելիքով, այլ զգայարաններով եմ տեսնում, թե ինչն է փոփոխվում ընդհանրապես Հայաստանում՝ իմ հայրենիքում...
-Իսկ ինչպե՞ս կորցրիր տեսողությունդ։
-95 թվականի ապրիլի 7-ն էր։ Ընկերներս բակում մի զարմանալի բան էին գտել. Կանչեցին՝ թե քանդենք, տեսնենք մեջն ինչ կա։ Ես էլ 6 տարեկան երեխա էի այն ժամանակ։ Գնացինք հավաբունը։ Ընկերս մուրճով հարվածեց, որ քանդվի, և...պայթեց։ Հետո մենք իմացանք, որ դա ական էր։ Պայթեց ու միանգամից տեսողությունս կորցրեցի։ Մանկությունն, իհարկե շարունակվեց ականի պայթյունից հետո, ուղղակի, այլ ճանապարհ ունեցա արդեն։ Ես չեմ բողոքում, որ այդ ճանապարհն ունեցա, քանի որ կուրությունն ինձ տվեց նաև բավականին մեծ առավելություններ, որոնք ես կարող էի և չբացահայտել, եթե այդպիսի դեպք չկատարվեր։ Սա այն համեմատական առավելությունն է, որ խոչընդոտները տալիս են մարդուն։ Նույնիսկ, եթե այդ խոչընդոտը մեծ ֆիզիկական խնդրի առջև է կանգնեցնում։ Դա ինձ կոփեց, ստիպեց զարգանալ, իմ հոգևոր տեսողությունը զարգացնելու վրա աշխատել։ Եվ ես համոզված եմ, որ նույն մարդը չէի լինի, եթե այն այդ դեպքը չկատարվեր։
-Դու հիմա կյանքն իր ողջ մանրամասներով ես ընկալում, ինչը մենք միգուցե զլանում ենք անել. դու միգուցե բոլորիցս լավ ես ճանաչում երկիրը, փողոցի փոսորակները, բոլոր անհարթությունները, ամեն ինչի համնուհոտը...
-Ես պարտավոր եմ։ Շատ դեպքերում տեսնողին այնքան բաներ են խանգարում տեսնել այդ մանրամասները։ Ես չշեղվելու առավելությունն ունեմ։ Սա իհարկե, կոչ չէ, որ բոլոր մարդիկ պետք է կույր լինեն.../ժպտում է.Վ.Ս./
-Կամ առավել ևս՝ կույր ձևանան. անկեղծ ասած՝ ես ապշած էի, տեսնելով, թե Արցախի հանրային հեռուստատեսությունն ինչպես լուսաբանեց, կամ ավելի ճիշտ՝ ինչպես չլուսաբանեց Բերձորի հայտնի իրադարձությունները. տպավորություն էր, որ վերադարձել է 88-ի «Վրեմյան» իր ողջ շքեղությամբ, այն էլ մի դեպքում, երբ համացանցը, սոցիալական մեդիան ժամեր անց ներկայացնելու էր վավերանյութը և մարդիկ տեղեկանալու էին կատարված մասին։ Գոնե պարզ խորամանկություն ունենային և չհայտարարեին, թե ձեռքի տակ ունեն օրվա ամբողջ վավերագրությունը, որից և ոչ մի կադր չցուցադրվեց։ Արցախի ընդդիմադիրները հաճախ են բարձրաձայնում, որ հեռուստատեսային նոր հարթակներ ձևավորելու ելքեր չկան։ Կուզեի քո կարծիքն իմանալ Արցախի մեդիայի մասին. Արդյո՞ք եղած մեդիառեսուրսը միադեմ ու միահեծան չէ։ Այս մեդիայով Արցախում հնարավո՞ր են արդյոք մեր ուզած զարգացումները։
-Ցավոտ տեղին եք հարվածում։ Իհարկե, քաղաքական հասարակական զարգացման համար անհրաժեշտ է մրցակցային ԶԼՄ-ներ ունենալ, որոնք մեկը մյուսի հետ մրցակցելով կարող են ծնել գաղափարներ, դրանք շրջանառության մեջ դնել։ Ճիշտ է հեռուստատեսություն ավելի մեծ լսարան է զբաղեցնում, բայց վերջին տարիներին համացանցային մեդիան մեծ թափ է հավաքում։ Լսարանը փոքր է դեռևս, բայց այն ակտիվ զանգվածը, որը հասարակական կարծիք է թելադրում, քաղաքականության մեջ որոշակի ազդեցություն ունի հետևում է համացանցային մեդիային։ Եվ ես ուրախ եմ, որ այստեղ գոնե որոշակի չափով բազմազանություն կա։ Ես որպես օգտատեր չէի ասի, որ գոհ եմ մրցակցությունից, բայց համոզված եմ, որ տարիների ընթացքում լսարանը կաճի։ Մեդիան ենթադրում է նյութական միջոցներ, եթե ինչ-որ մեկը հետաքրքրված չէ նյութական միջոցներ ներդնելով, ինքն իրավունք չունի բողոքելու, որ մեդիան մրցակցային չէ։ Հուսամ՝ մարդիկ հասկանում են այս խնդիրը և միջոցներ կդնեն ու կփորձեն ստեղծել անկախ մեդիա, որ տվյալ լրատվամիջոցը կարողանա քննարկել նաև ընդունվածից տարբեր, անկախ գաղափարներ։
-Հա, բայց այստեղ էլ իշխանական էլիտան և բիզնեսը մեկ դեմք ունի, չկա մաքուր բիզնես էլիտա, որը կարտադրեր մեդիառեսուրսներ և որոնք կաշխատեին իշխանականից տարբերվող, գաղափարական այլ դաշտում։ Եվ քանի որ չկա այդ ընտրախավը հանրային գիտակցությունը չի կարող սնվել նոր գաղափարներով, հանրությանն ավելի հեշտ է մանիպուլացնելը։ Պիտի բիզնես էլիտան անկախանա, ստեղծի իր մեդիահարթակները և մշտապես գաղափարական ճնշում գործադրի իշխանության վրա.հակառակ դեպքում՝ այդ իշխանությունը կարծրանում է. սա է իշխանության «գեշ խասյաթը». երբ նրա ոտքերին մեդիան չի հարվածում , նա առաջ չի շարժվում։ Քո կարծիքով, քանի տարի է պետք, որ Արցախում ստեղծվի այդպիսի մի ընտրախավ և այդպիսի մի մեդիամիջավայր։
-Եկեք քննարկենք մի քանի տարբերակ։ Առաջին տարբերակը՝ իշխանություններում ընդգրկված կամ նրան հարող բիզնես էլիտան ստեղծում է մեդիա։ Այս պարագայում մրցակցություն էլի կարելի է գտնել, այն տեսանկյունից, որ մրցակցությունը կարող է լինել իշխանական էլիտայի միջև։ Այնպես չէ, որ իշխանական էլիտան միատարր է․ կան իրենց ամբիցիաներով, առանձին տեսլականներով ազդեցիկ քաղաքական գործիչներ։ Ամեն մեկը կարող է ստեղծել իր մեդիահամակարգը և իր կարծիքը թելադրել։ Նրանց մտածողությունն էլ կարող է զարգացած լինել, որն էլ անկախություն կտա մեդիային՝ հասկանալով, որ դա ընդհանուր շահի համար է։ Այս տարբերակը ներկա պայմաններում քիչ թե շատ ամենառեալ տարբերակն է և Արցախում որոշակիորեն աշխատում է։ Երկրորդ տարբերակը՝ ենթադրյալ անկախ բիզնես էլիտան, որը կձևավորի անկախ մեդիա. սա քիչ հավանական տարբերակ է՝ հաշվի առնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։ Արցախում, իհարկե բիզնեսներ կան, որոնք քաղաքականության մեջ որոշ չափով ընդգրկված չեն։ Բայց իրենք ի՞նչ հետաքրքրություն ունեն մեդիա ստեղծելու։ Բնականաբար՝ չունեն։
-Եթե չունեն այդ հետաքրքրությունը, կնշանակի անկախ չեն, որովհետև մի պահից սկսած հաջողակ բիզնեսն ինքն է դառնում քաղաքականություն և մրցակցում իշխանական գաղափարների հետ, առաջադրում հանրային ազդեցիկ դաշտի պահանջ, այսինքն՝ մեդիայի գոյություն։
- Նրանք ուղղակի չեն ուզում ազդել հասարակական կարծիքի վրա։ Եթե քաղաքականության մեջ ընդգրկված չեն մեդիային մոտենում են միայն գովազդային նպատակներով։ Այդպիսի մի մեդիա կա Արցախում. ունենք մի առանձին հեռուստաընկերություն , որը միայն գովազդի ու ժամանցի համար է աշխատում։ Մեզ համար լավագույն տարբերակը գիտե՞ք, որն է, որ Արցախը չդիտարկենք որպես առանձին տեղեկատվական տարածք. Արցախը պետք է ավելի խորը ինտեգրել ՀՀ-ի ԶԼՄ-ներում, որը շատ ավելի հեշտ կլինի, ու իրենք այստեղ էլ կապահովեն այդ անկախությունը։ Թող լինեն Հայաստանից թղթակիցներ և Արցախի բոլոր խնդիրները շոշափվեն այդ լրատվամիջոցներում։ Այս պարագայում լրացուցիչ միջոցներ ավելի քիչ պետք կգան։ Արցախում հատուկ համակարգ ձևավորելու, լրացուցիչ մասնագետներ ունենալու, կարիքն ավելի քիչ կլինի ու ավելի հեշտ կլինի հասնել լուծումների։ Բայց մենք տեսնում ենք, որ Արցախը այստեղի և ՀՀ-ի հատկապես տեղեկատվական դաշտի պատասխանատուների նախաձեռնությամբ կամ անուշադրությամբ որոշ չափով մեկուսացված է։
-Իհարկե մենք մեկ մեդիաընտանիք ենք, բայց Հայաստանի Հանրապետության լրագրողը Արցախի մասին գրելիս չի կարողանում մինչև վերջ անկեղծ խոսել։ Ես էլ, Արցախի մասին գրել եմ միշտ մի տեսակ կեսբերան, մի տեսակ տան հիվանդ երեխայի պես, որին չես ուզում նեղացնել, քննադատել՝ հակառակորդի չարախնդալը մտքումդ պահած, նաև պատերազմի ուրվականի հետ ապրող մարդկանց տառապանքը հաշվի առնելով, չգիտեմ...բայց սա սխալ է, սա առողջ չէ, հարկ է վերանայել այս մոտեցումը, համաձայն եմ քո գնահատականի հետ՝ սա մեկուսացում է։ Ավելին ասեմ, այսպես մենք արգելակում ենք Արցախի զարգացումը, կարծրացնում ենք իշխանությանը, հանրային միտքը, գաղափարները թողնում ենք խոհանոցներում։ Պոտենցիալ ներդրողն ի վերջո մոտ չի գա փակ տեղեկատվական տարածքին կամ մոտ գալով կհուսախաբվի և մենակ կմնա իր խնդիրների հետ։Մենք պիտի ուժ գտնենք մեր մեջ այս կարծրատիպը ջարդելու. որքան հնարավոր է շուտ։
- Տարիներ շարունակ ես միշտ փորձել եմ աշխատել այդ ուղղությամբ։ Իմ աշխատանքում էլ որպես՝ վարչապետի խոսնակ, առաջնորդվել եմ հնարավորինս թափանցիկությամբ։ Եվ, բարեբախտաբար, վարչապետն էլ այս տեսանկյունի կողմնակիցն է, դրա համար էլ ինձ խնդիրները ներկայացնելու ազատություն է տալիս։ Այդ հոգեբանությունը կա, ՀՀ-ում, Սփյուռքում նաև Արցախում. մտածում են, որ Արցախի խնդիրների մասին չպիտի բարձրաձայնել՝ վա՜յ աման, արդբեջանցիները կլսեն։ Իսկ ո՞վ ասաց, որ ադրբեջանցիրները լսեն, մեր խնդիրները դրանից կշատանան։
-Կամ որ չլսեն այդ խնդիրները տեղում կվերանան։
-Գիտեք, ճիշտ հակառակն է. եթե ադրբեջանցիները լսեն, մենք իմանանք, որ թշնամին ուրախանում է, մեր մոտիվացիան հաստատ ավելի կշատանա այդ խնդիրներն օր առաջ լուծելու։ Եկեք այդ խնդիրների մասին խոսենք և լուծենք, ջայլամի քաղաքականությունը...
-Ջայլամի քաղաքականությունը թողնելով ջայլամներին։ Տես, այսօր հայաստանյան մեդիայում Արցախը դարձել է միայն ֆորս մաժորի թեմա՝ երկու տեսակի տեղեկատվական հոսքերի ճակատ է բացվել, երկուսն էլ պատերազմական համատեքստում՝ մեր մեդիայում կամ մենք հիմնահատակ ավերում ենք հակառակորդի կրակակետերը ու նրա պորտը տեղը դնում , կամ էլ զոհված զինվորի մասին կարճ հաղորդագրություն ենք տալիս և Արցախի մասին լրատվությունն այսպիսով ավարտում։ Այսպիսով՝ մենք զբաղվում ենք ոչ թե խաղաղության, այլ հենց պատերազմի քարոզչությամբ, որն Արցախը դարձնում է զուտ բացասական սպասումների դաշտ, որը նույն վերաբնակեցման մեջքին խփող, վերաբնակեցումը վիժեցնող ամենակարճ ճանապարհն է։ Այսպես մենք կորցնում ենք իրական Արցախը, նրա ապրող, արարող հողն ու մարդկանց։ Մենք ինչպե՞ս կարող ենք միասնական ջանքով թոթափել այս մեդիակարծրատիպը, ինչպես դուրս գալ այս փակ շղթայից, իհարկե չվնասելու սկզբունքը երբեք ու երբեք չմոռանալով։
-Ընդունում եմ, որ խնդիրը կա։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ։ Կարծում եմ մեկ տարվա ընթացքում ինչ ես նշանակել եմ, իմ թիմով հասցրել եմ որոշակի աշխատանք կատարել՝ մեդիատուրեր ենք կազմակերպել, այցեր տնտեսական ակտիվ գոտիներ։ Կան այլ գործիչներ ևս, ովքեր այդ խնդիրը տեսնում են և ձգտում են լուծում տալ դրան: Եվ համոզված եմ, որ Դուք էլ կընդունեք՝ որոշ սահմաններ կան, որից հետո պետք է զգուշավորություն ցուցաբերել, որը կարող է խնդիրներ առաջացնել անվտանգության հարցերում։ Բայց դա չի նշանակում, որ քաղաքական, հասարակական խնդիրների մասին մենք չպիտի բարձրաձայնենք, առողջ քննադատություն, բանավեճ չպիտի լինի։ Մյուս կողմից Արցախում ահագին տեսանելի զարգացումներ կան, մեծ հաջողություններ, ու այդ հաջողությունները ներկայացվում են մասնակի, շեղումով, մարդիկ կան, որ մշտապես սա մանիպուլացնում են։ Պետք է տեսնել և՛ սևը, և՛ սպիտակը։ Պիտի հասկանանք, որ անհրաժեշտ է գտնել համատեղ լուծումներ, նաև ընդդիմախոսների հետ։ Իմ կարծիքով մեդիան ամենամեծ դերակատարումն ունի այստեղ․ ցանկացած իշխանություն ամեն դեպքում լսում է մեդիայի բարձրացրած ձայնը։ Մեկը կարող է գիտակցել ու համագործակցել այդ մեդիայի հետ, իսկ մյուսը՝ թեկուզ վախից հաշվի նստել նրա հետ։
-Արտակ, ասա ինձ անկեղծորեն, երբ Բերձորի այդ իրադարձությունները եղան դու չխոսեցի՞ր օրինակ՝ Հանրային հեռուստատեսության քո գործընկերների հետ, չասացի՞ր, որ համացանցի այսօրվա սփռվածության պայմաններում նրանք պիտի որ ավելի խելոք լուծումներ գտնեին։ Ո՞րն էր քո տեսակետը։ Դու ի՞նչ էիր խոսում այդ օրերին վարչապետի հետ։
-Իմ ֆեյսբուքյան գրառումը այդ օրերին նկատել ես թե՝ ոչ։
-Ոչ, ցավոք չեմ կարդացել։
- Ես այդ օրերին գտնվում էի ԱՄՆ-ում և ֆեյսբուքով արձագանքեցի Բերձորի դեպքերին։ Ի դեպ՝ այդ իրադարձություններից մի քանի օր առաջ ես խոսել էի նախախորհրդարանի հիմնադիրներից մեկի՝ Ալեք Ենիգոմշյանի հետ ։ Ես էլ կանխազգում էի, որ ինչ-որ բան պիտի կատարվեր և նրան ասացի այդ մասին։ Բայց երբեք չէի պատկերացնի, որ այդ մակարդակի ինչ-որ բան կլինի։ Ես որոշում կայացնող չեմ, ներկայացուցչական մարդ չեմ, բայց դեպքի հետ կապված՝ վարչապետի հետ Ամերիկայից խոսեցի հեռախոսով, մոտավոր հասկացա՝ ինչ է կատարվել։ Գիտեք, ինֆորմացիայի երկկողմանի շեղում կա․ որոշ դեպքերում՝ միտումնավոր խեղաթյուրում, որոշ դեպքերում՝ անգիտակցաբար։ Օրինակ՝ Ալեք Ենիգոմշյանի անունը, որ շահարկում էին, թե կույր մարդուն հարվածել են, ինձ համար արդեն անբարոյականություն էր։ Իսկ նա ինձ հետ զրույցում ասաց, որ իրեն ոչ ոք չի հարվածել։
-Բայց դա արդյո՞ք իրավիճակ կամ գնահատական է փոխում։
-Չէ, չի փոխում։ Ես նկատի ունեմ մարդիկ կային, ովքեր դա էլ էին շահարկում։
-Թողնենք. սա բոլորիս ամոթն է.ավելի լավ է մտածենք, թե ինչ է պետք անել այդ օրը մեր մեջտեղում խփված մեխը հանելու, հայաստանցի-ղարաբաղցի դիվերսիոն կոդով մեր հավաքականությունը չփսորելու ուղիների մասին։ Այդ տրամադրություններն այսօր էլ նկատելի են թե Արցախում և թե Հայաստանի Հանրապետությունում։
-Մի հանգամանք հաշվի առնենք, որ ոստիկանությունը արձագանքեց։ Չանդրադառնանք, թե որքանով համարժեք կամ մարդկանց ակնկալիքները որքանով բավարարող։ Մարդ կա ասում է՝ պատիժը համարժեք չէր, պիտի ավելին լիներ, մարդ էլ կա՝ հակառակը։ Ես՝ որպես քաղաքացի, ուրախ եմ, որ այդ արձագանքը, այդ պատիժն այնուամենայնիվ, եղավ, և սա սառույցը կոտրելու միջոցներից մեկը պիտի որ լինի։ Քո նշած մեխը դեռ որոշ չափով առկա է, պիտի այդ մեխով զբաղվել, բնականաբար, մեդիան պետք է զբաղվի և պետք է ցույց տա, որ այս բախումը չպետք է կապել արցախցի-հայաստանցի տարբերակման հետ։ Մարդիկ կան, որ ասում են՝ Արցախում առանձին էթնիկ ինքնություն է ձևավորվում, բայց դա էթնիկ չէ։ Եթե, նույնիսկ, ձևավորվում է դա առանձին պետական ինքնության նշաններ են, ոչ թե էթնիկ ինքնության։ Սակայն դա չպետք է շահարկել Բերձորի դեպքերի համատեքստում, քանի որ այդ միջադեպն ինքնության հետ որևէ կապ չուներ։ Իհարկե, քաղաքական իշխանությունն էլ, պաշտոնապես հայտարարում է, թե Արցախը ՀՀ-ը չէ, բայց սա ընդամենը պաշտոնապես, որովհետև բոլորս էլ գիտենք, որ Հայաստանն ու Արցախը մեկ հայրենիքի մաս են. Արցախը Հայաստան է ու վերջ։
-Դու բավականին ազատ ու բաց խոսեցիր մեր զրույցի ողջ ընթացքում։ Անկեղծ ասած՝ ես մտավախություն ունեմ, որ միգուցե սա որոշակի խնդիրներ առաջացնի քեզ համար։ Արդյո՞ք արդարացված է իմ մտավախությունը, դու չունե՞ս նման կասկած։ Ինձ համար առաջին սկզբունքը՝ չվնասելու սկզբունքն է․ դրա համար եմ այս հարցը տալիս։
-Անկեղծ ասե՞մ... իհա՛րկե, նմանատիպ մտավախություն չունեմ, քանի որ ես հիմնականում որպես անձ եմ իմ կարծիքը ներկայացրել, եթե նույնիսկ առանձին հարցերի շուրջ որպես վարչապետի մամուլի քարտուղար եմ ներկայացրել, ասել եմ բաներ, որոնց մասին բոլորը խոսում են։ Այդ թվում՝ վարչապետն է մատնացույց անում այս խնդիրները, որովհետև ցանկանում է դրանք լուծել, ոչ թե՝ կոծկել։ Կարծում եմ, բոլորիս առաջնահերթ նպատակը պետք է լինի եղած խնդիրների մասին բարձրաձայնելը ու դրանց լուծման ուղիները գտնելը։
-Համաձայն եմ և կեղծիքն ու սուտը, խաղաղության ժամի մեր թերացումներն են սահմանին կանգնած մեր զինվորի թիկունքը բացում հակառակորդի առաջ , խաղաղ աշխատանքի խրամատներն է պետք փորել, որ չբացվի պատերազմի ամենակուլ երախը։ Քո գաղափարներն ինձ շատ ոգևորեցին, եղբայրս, ու ես ամեն պահի պատրաստ եմ այդ գաղափարների հաղթանակի համար քո կողքին կանգնել, եթե, իհարկե զգացվի իմ մասնագիտական կամ ուղղակի ընկերական աջակցության կարիքը։ Անունս գրի քո զինվորների ցուցակում , մանավանդ, որ դու հաջողացնում ես իրականացնել իմ ամենանվիրական երազանքները, անգամ իմ ամենաթաքուն երազանքն ես դու իրականացրել՝ մագլցելով Արարատի գագաթը.ապշած եմ՝ առանց աչքի լույսի հասնել Մասիսի կատարը՝ ինչպե՞ս կարողացար։
- Գիտե՞ս, կյանքը վերելքների համախումբ է. եթե պարբերաբար չես բարձրանում, ուրեմն չես ապրում, այլ՝ գոյություն ես քարշ տալիս: Այդ վերելքների ժամանակ աչքեր ամենևին պետք չեն, հոգևոր և ֆիզիկական մագլցման կարողություններն են անհրաժեշտ և բավարար պայմանները: Կարողացա, քանի որ քեզ պես ես էլ երազանք ունեի, որին որպես նպատակ մոտեցա և ձգտեցի հասնել դրան: Հավատն ու համարձակությունն են իմ հաջողությունների հիմքում ընկած, որոնք անհնար թվացող բանը կարող են դարձնել հնարավոր յուրաքանչյուրի համար: Առաջին՝ հավատն առ մարդկային հնարավորությունները, երկրորդ՝ սեփական ներքին կապանքները հաղթահարելու՝ հավատալու և հավատացածն իրագործելու համարձակությունը:
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
-
21:15 • 18.04.24 Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Իրադարձային
-
09:31 • 19.04.24 Իսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի