Չինաստանում ինքնասպան լինել փորձող տղամարդուն հետ է պահել 2-ամյա որդին (լուսանկարներ)
Չինաստանի Հայնան նահանգում 39-ամյա Ռաո Նին փորձել է ինքնասպան լինել, սակայն նրան նման քայլից հետ է պահել 2-ամյա որդին, գրում է Daily Mail-ը:
Տղամարդը հուսահատ վիճակում է հայտնվել աշխատանքը կորցնելուց հետո։ Նա մտածել է, որ չի կարողանալու վճարել շուրջ 40 աշխատակիցների աշխատավարձերը: Մտավախություն ունենալով, որ կկորցնի իր պատիվը, աշխատողների վստահությունը, ինչպես նաև կնոջը, ընտանիքը և տունը՝ նա որոշել է ինքնասպանության դիմել:
Նման իրավիճակներում հայտնված անձանց հետ բանակցություններ վարելու համար հատուկ պատրաստություն անցած մասնագետներին չի հաջողվել տղամարդուն համոզել հետ կանգնել նման քայլից։
Նրան նույնիսկ փորձել է համոզել իր կինը, սակայն՝ ապարդյուն: Ի վերջո կամրջին է մոտեցել Ռաո Նինի երկու տարեկան որդին և խնդրել հորը չցատկել կամրջից:
Հայրը սկսել է արտասվել և հետ է վերադարձել:















