Արցախի տեղեկատվական դաշտի այլընտրանքային աղբյուրները. թափանցիկ զրույցներ տաքսիների վարորդների հետ
Tert.am-ը շարունակում է ներկայացնել ՎԱՐԴուհի Սիմոնյանի արցախյան տաք զրույցների շարքը։
Երևանի և Ստեփանակերտի տաքսու վարորդների միջև անգամ 10-ը նմանություն չեք գտնի։ Վերջիններս իրենց պոստսովետական ակտիվում հսկայածավալ բիզնեսներ, ընկերոջ կամ հարազատի դրամաշորթության պատճառով տանուլ տված միլիոններ, շամպայնե ջրավազաններում լողացրած, բայց, այդուհանդերձ, դավաճան սիրուհիներ չունեն։ Արցախցի վարորդներն ավելի պրագմատիկ են և բարևից առաջ երեք հիմնական հարց են տալիս՝ որտեղից ես եկել, ուր ես գնում և ամենակարևորը՝ ինչ գործով։ Առաջին երկուսին կարող ես անդրադառնալ նաև երթուղու ընթացքում, իսկ ահա երրորդ հարցին պարտավոր ես անմիջապես պատասխանել, ընդ որում՝ խիստ հատու և շատ կոնկրետ։ Հակառակ դեպքում գլուխ կբարձրացնի վստահության ճգնաժամը, և դու ձեռքիցդ բաց կթողնես պաշտոնականից խիստ տարբեր, այլընտրանքային տեղեկատվություն ստանալու անփոխարինելի ռեսուրսը։ Ինչը երևանցի վարորդների դեպքում անշահախնդիր և մի տեսակ սրտաճմլիկ սուտ է, արցախցիների դեպքում ավելին է, քան ժողովրդական բանահյուսությունը։ Հազար ափսոս, որ բանահյուսական այս գոհարները ձեզ ավելի մատչելի դարձնելու համար ստիպված եմ ամբողջական կտորներ թարգմանել արցախերենից ։ Ուրախ կլինեմ, եթե գրեք, որ սխալ եմ վարվել. գոնե հաջորդ զրույցները զերծ կմնան իմ այս ոտնձգությունից։
«Միրու միր» , թարգմանաբար՝ «Հե՛յ, աշխարհ, աշխարհ»
-Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է Ղարաբաղում տաքսու կիլոմետրը 130 դրամ, իսկ Երևանում՝ 100 ։
-էս շենքը տեսնո՞ւմ ես, առաջ սրա վրա գրած էր «Միրու միր» , հիմա դա պիտի թարգմանեն «Հեյ, աշխարհ աշխարհ» ու կախ տան էս շենքի ճակատից։ Երևանի՞ց ես։
-Հա, եկել եմ ձեզ հարցեր տամ։
-Էլ մի վախացրու.ղարաբաղցիները սկի Չինաստանից չեն վախենում։ Քեզ ուր եմ տանում, ուր աչքս կտրի՞, թե՞ տեղը կասես։
-Հա, վայ, չեմ ասե՞լ. ինձ պատմեցին, որ դուք այստեղ մի լավ սրճարան ունեք...
-Մենք մինը չունենք է, հարյուրն ունենք. էդ էլ էն չլինի, որ մեկը ինձ հարցրեց, թե ձեր մեծ հյուրանոցը որտե՞ղ ա, ես էլ ասի մեր խնամի Ռադիկանց տան կողքովը բարձրացի, հետո պուսկ կանես դեպի ձախ ու մեր քավոր Վլադիկի տան կողքովը ուղիղ կգնաս մի հարյուր մետր։
Դե հիմա հարցերդ տուր։ Դեռ չես նստել՝ ջեբերս ռենտգեն ես անում, թե խի ա կիլոմետրը 130 դրամ։ Մեկ ա, Ստեփանակերտը եթե երեք կրուգ տամ, էլի 600 դրամ եմ էլի վերցնելու, թե չունես ՝ջանդ սաղ լինի, մի տուր։
-Հա, դե ասա լավ եմ պրծել էլի, որ 600-ից չի անցնում, մինիմալ կորուստներով տեղ կհասնեմ։
-էդ լավ պրծնելու վրա մի պատմություն ասեմ. մի գորիսեցի լավ ընկեր ունեմ, շոֆեր տղա ա, էն մեծ Իկարուսներից էր քշում. սա մի օր թոթի արաղը ջրի տեղ խմած՝ ժողովուրդն ածում ա մեջը ու Թասի պավարոդներում ավտոբուսը շուռ տալիս։ Դե էն ա, մի քանիսը տեղում զոհ ա տալիս ու մնացածը վրա են դառնում, թե սրա աչքերը հանեն։ Սա էլ, դե մի բան պիտի ասի, պիտի մի կերպ արդարանա ու ասում ա՝ սուս մնացեք, այ ժողովուրդ, լավ ենք պրծել։ Ժողովուրդն էս խոսքից ավելի ա կատաղում ու սրան սկսում հայհոյելը, սա էլ արդարանալու համար ասում ա՝ յանի էն մեռածները չեն բողոքում, դո՞ւք եք բողոքում, էս ինչ անշնորհակալ ժողովուրդ եք։
-Գորիսեցիների մասին էլ վատ բան չպատմես, ես հերիք չի գորիսեցի եմ, տաթևացի էլ եմ։
-Հա՞. դե հիմա լսի ինչ լավ բան եմ պատմելու։ Ես Մարտակերտից եմ, մեր հարևանի մի պատկեր, մի սիրուն աղջիկ Տաթև հարս տարան, ինձ էլ որպես լավ ասող-խոսող են տարել, որ սեղանին շուք տամ։ Դե ես էլ սիրուն կենաց եմ ասում, թե Տաթևը սիրահարվել ա Մարտակերտին, եկել ա, նրա հողից մի բուռ տարել իր բոստանը, բան։ Էսպես ճոխ, գեղարվեստական խոսում եմ, մեկ էլ տանտերը տարավ բերեց, թե սիրահարված չենք է, Մարտակերտից Տաթև հարս բերելը մեզ վրա էժան ա նստում։
-Բա, տեսնում ես ինչ խելոք են իմոնք, Տաթևու բարբառով ասած՝ խելքավ շղաղված։
-Մենակ խելոք չեն է, լավություն անող էլ են. մի տղա կար, սովետի տարիներին ֆալշիվի, կեղծ պրավաներ էր հանում. սրան, որ մի օր բռնել են, դատարանում ասել ա՝ խի՞ չեք թողնում ժողովրդին մարդավարի լավություն անեմ։
Բայց ես կատակ եմ անում, ես գորիսեցիներին շատ եմ սիրում, մեզ պես արդար ու ուժեղ ժողովուրդ են։ Մի լավ գորիսեցի ընկեր ունեմ՝ Պավլիկը, սրան մի օր ասի էրեխեքի անունները խի ես սաղ խ-ով դրել ՝ Խորեն Խաչիկ, Խիկար, ասեց ՝ խե խա՞մ ես խասյաթաս։ Դե հիմա խասյաթս իմացար, հարցերդ տուր։
-Բայց պիտի անկեղծ պատասխանես, իմացի. սուտ ցուցմունք տալը հետապնդվում է օրենքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը երկու տարի ժամկետով։
-Ասել եմ չէ, վախկոտն ա սուտ ասում,ես վախկոտ չեմ։
-Դե ասա տեսնեմ քո կարծիքը Բերձորի էդ ծեծուջարդի մասին, ո՞վ էր ճիշտ, ով՝ սխալ։
-էս արդեն լուրջ հարց ա, ստեղ ճիշտուսխալի հարց չի. երկու կողմն էլ սխալ են, թուրքի ռեխն են մեզ վրա բաց արել։ Բերան չունե՞ն իրար հետ խոսան, սաղ հարցերը պարզաբանեն, թուրքին թողած իրար մսի են ելել։ Ես իսկապես եմ ասում, ես ամաչել եմ էդ դեպքից։ Տղաս կանչեց, ինտերնետի մոտ, թե՝ նայի։ Որ տեսել եմ, աչքերս լցրել եմ տղամարդ հալով, բա դա մեզ սազակա՞ն էր։
-Բա մեղավորն ո՞վ էր։
-Անմեղ չկա, համ Ժիրոյենք էին մեղավոր, համ՝ մեր կողմը։ Ամոթ չի՞, որ թուրքին թողած հային ասես հակառակորդ, մերոնք էլ հարձակվեն ծեծեն, մեքենաները ջարդեն։
-Կյանքն այստեղ լավանո՞ւմ է, թե՞ վատանում։
-Այ քույրիկ ջան, ախր նենց հարց ես տալիս.մեկի համար գնալով լավանում ա, մեկի համար էլ շատ վատանում, ես ի՞նչ իմանամ։ Թանկություն ա. էդ վատ ա, բայց նայում ես նենց ավտոներ են քշում, որ Օբամայի աչքը կմնա դրանց վրա, էլ ռեստորանների մասին էլ չեմ խոսում, հենա գնում ես, քո աչքով կտեսնես՝ աշխարհքիս տակ ինչ կուզես՝ զակազը տալիս ես, մի քիչ հետո բերում ա դնում առաջդ. սենց կյանք ե՞րբ էր եղել, դրախտ ա, մենակ լիքը ջեբ ա պետք։
-Հեսա պառլամենտի ընտրություններ են սկսվելու այստեղ, բա ի՞նչ եք մտածում՝ ում եք գրելու, ում եք ջնջելու։
-Կոնկրետ ես ալերգիա ունեմ էդ քաղաքականությունից. էդ ալերգիայի պատմությունը շուտ պատմեմ հեսա տեղ ենք հասնում արդեն. հարևանս հարս էր բերել. էս հարսը երկու ոտը դրեց մի կոշիկում, թե ես բուրդ քանդողը չեմ, բրդից ալերգիա ունեմ. էս մեր կնիկն էլ թե՝ էդ ինչ լավ ալերգիա ունես, երանի քո էդ ալերգիան իմս լիներ։ Հիմա քոնն ա։
-Տես ոնց ա է մեղքը գցում իմ վիզը. հիմա ի՞մն ա, թե՞ քոնը։
-Էդ մեղքի մի թայն ինձ տուր, մի թայը քեզ պահի, որ արդար լինի։ Բայց սպասի մի բան էլ ասեմ, նոր գնա էլի. էս պատմությունը որ տանես գրես, քեզ տասը մեդալ են տալու։ Մեր ընկերներից մեկի վիճակը շատ ծանր էր՝ Մարտակերտի վերջին բոյն էր գնում. ընկերս աջ ոտից վիրավորվեց, դե բժիշկներն ասին՝ էլ ճար չկա, գանգրենա ա տվել, էն էլ՝ փիս գանգրենա, պիտի ոտը կտրենք։ Դե հիմա բոլորս հավաքվել ենք գլխին, բժիշկն ասում ա՝ պիտի իրան ասեք, համոզեք, որ ոտը հեռացման ա գնում։ Դե հիմա ինձ վրա են դրել, ես էլ խոսալով գալիս հասնում եմ էդ կետին, լեզուս ինձ չի ենթարկվում, չեմ կարողանում ասեմ։
Գնում եմ մի պաչկա ծխում գալիս, էլի չեմ կարողանում։ Մեկ էլ ասի՝ «К чёрту», մի շիշ արաղը քաշեցի գլխիս, եկա թե՝ քեզ մի բան եմ պատմելու, բայց որ չծիծաղես, էս սաղ հիվանդանոցը ջարդելու եմ փշրեմ, մագազինս էլ դատարկելու եմ էս բժիշկների գլխին։ Ու գիտես ինչ ասի ու ինքը իսկականից ծիծաղեց։ Մենք դպրոցական ընկերներ ենք ու չէինք սիրում մեր մաթեմատիկայի դասատուին։ Ասի, գիտե՞ս, որ դրա ձախ ոտը կտրել են, որ քո աջը կտրեն, դա գալու ա քեզ միշտ աղաչի, թե կոշիկիդ մի թայը քեզնից առնեմ։
-Բայց էս վերջին պատմությունդ շատ դաժան էր...
-Հեչ էլ դաժան չի.է դ տղեն հիմա հեն ա Ռուսաստան, տասը բիզնես ունի, մի քսան էլ կնիկ ու սիրած։ Էն օրն էլ ինձ փող ա ուղարկել, թե մի տուն էլ Ստեփանակերտից առ, ասում եմ՝ այ Գենա, դե գոնե ասա քանի սենյակ, ի՞նչ տուն ես ուզում, ասում ա՝ դա կարևոր չի, մենակ նայի մեր դասարանի էն սիրուն ժաննայանց տանը մոտիկ լինի։
Հեսա, աչքդ լույս, հասար.էս էլ քո ասած տեղը։
-Շնորհակալություն. բարով մնաք. շատ շնորհակալություն նաև հարցազրույցի համար։
Մենք փո՞քր ենք. դե ասեղն էլ ա փոքր, վերցրու կուլ տուր, տեսնեմ կարա՞ս
-Բարև ձեզ։
-Շատ բարև։
-Գիտե՞ք, ես Երևանից եկած լրագրող եմ, ուզում եմ իմանալ՝ ո՞նց է կյանքը Ղարաբաղում. ձեր նախարարների հետ հանդիպել եմ՝ ասում են ամեն ինչ լավ ա, մի գլուխ գովում են։
-Ինչ են անո՞ւմ։
-Գովում են... թարիփ են անում։
-Ինչ իմանամ, նաղդը դիսցիպլինան լավ չի։ Էն ժամանակվա ուժեղ դիսցիպլինան չկա էլի։
-Մի անգամ մի հայտնի քաղաքական գործչի հետ գնացել էինք Զանգեզուրի գյուղերից մեկը։Մեկ էլ տեսանք մի կին մի մեծ փայտ ձեռքին մոտենում է իրենց գյուղ ընտրարշավի եկած քաղաքական այդ գործչին։ Հասավ նրան, թե չէ ու սա պատմեց. ասում ա՝ իմ մարդը մահվան վերջին շնչում էր. ինձ կանչեց, թե ՝արի, բան եմ ասում։ Ասում ա՝ ես էլ մտածեցի, թե մի հարստություն ունի պահած՝ ինձ է տալու։ Մեկ էլ որ մոտեցա՝ տեղերի տակից էս դագանակը հանեց, մի հատ ինձ ուժեղ խփեց, թե ՝ Աշխեն, ես մեռնեմ էլ, պիտի էս տանը դիսցիպլինան տեղումը լինի։
-Էդ քաղաքական մարդուն վերջը խփե՞ց։
-Դե լեզվով խփածն ամենաուժեղը չի՞։
-Որ լեզվով պրծնես, էդ էլ վատ չի։ Էդ քաղաքական գործիչներից էլ բան չհասկացանք. յա դրանց գլուխը, յա մեր դատարկ ջեբը՝ մեկ ա։ Հաղթանակը տարանք, չեն կարողանում քաղաքականությունը տանել։ Հենա Ադրբեջանում էլի կատաղոտել են։ Ալիևն էդ ո՞վ ա, որ տենց հայտարարություններ անի։ Սկի դրա հերը ռիսկ չէր անում տենց խոսար։
Լսո՞ւմ ես, գնա բոլորին հաղորդի, որ ղարաբաղցին արյուն ծախող չի. էդ հողը արյուն ա, խի հողը պադարկա, նվե՞ր են տալիս։ Որ ղեկավարը դա արեց ղարաբաղցիները իրենց ձեռքով կճեպռեն դրա երեսը։Դա չի լինելու... էհ՛, գնա տես, թե ինչքան ջահելություն ա պառկած էն գերեզմանոցում։ Բա մարդկություն կլինի՞ մենք տանենք նրանց արյունը ջուրը լցնենք։ Հա ձայնագրի ու հաղորդի։ Թող բոլորը իմանան, թե մեր կարծիքն ինչ ա, ոնց ա։
-Ես էլ եմ համաձայն ասածիդ, բայց ո՞նց պիտի գա վերջնական խաղաղությունը. ախր շարունակում ենք զոհեր տալ և խնդիրն էլ չի լուծվում։
- Դե մեր աչքը վախացնում են, ուզում են, որ զիջենք, ասում են մենք փոքր ենք. դե ասեղն էլ ա փոքր, վերցրու, կուլ տուր, կարա՞ս։ Թող էդ բեսեդան փակեն։ Ախորժակը ուտելիս ա բացվում, մի երկու շրջան տաս, Երևանն էլ են ուզելու։ Կամ ոնց տաս է. դե ահագին բան էլ մեր հողից իրանց ձեռքին ա, դե գնացեք, ուզեք, տեսեք կտա՞ն։ Էս քաղաքականությունը քաղաքականություն չի, որ աշխարհի մեծերին նստացնի, քարտեզը դնի սեղանին և Ադրբեջանի պես էծի քիթը գետնին քսի։
-Բա ի՞նչ իմանաս, կարող ա հենց աշխարհի մեծամեծերն են սա հրահրել իրենց շահերի համար։
-Չես իմանա, սա բարդ հարց ա...
-Դե տեսնում ես, որ ոչ միայն մեզ մոտ, այլ ամբողջ աշխարհում դիսցիպլինա չկա է, աշխարհին ա մի դագանակ պետք։
-Մի քանի տարի առաջ ես իմ էս ավտոյով աղջիկ փախցրի, ինձ համար չէ, է, ուրիշի համար. եկավ, թե սիրահարվել եմ, աղջիկն էլ համաձայն է, ինձ տեղերից գիշերով հանեց քշել տվեց Սիսիան։ Դե ճարս կտրած գնացի, բայց հետո էս աղջիկը քացի-քացի արավ, գործն ընկավ միլիցիա։
Հիմա ինձ մի շաբաթ քաշքաշ են անում, հարցեր են տալիս, ուզում են վրաս գործ սարքեն։ Գնացի էս աղջկա տուն, ասի գործը սենց-սենց ա եղել, դուք բարիշեք, որ ես էլ պրծնեմ, դուք՝ էլ։ Էս մարդկանց կարգին լեզու հասկացրի, գնացին միլիցիայում ստորագրեցին, սաղս էս խաթա գործից պրծանք։ Հիմա էն Եվրոպայի կոկլիկները չեն կարո՞ւմ մի Ադրբեջանի բարիշացնեն, էս հարցը փակեն՝ գնա։ Դու ճիշտ էլ ասում ես՝ դրանք չեն ուզում էս հարցը լուծեն։ Ես դրանցից մեկին մի օր իմ ավտոյով ման եմ տվել. իրա մոտ նստած թարգմանիչը հարցնում ա. հիմա որտեղ քշի վարորդը, սա մի անուն ա ասում, որ Ղարաբաղում տենց տեղ սկի չկա էլ։ Դրանք Ղարաբաղը գիտե՞ն ինչ ա, որ Ղարաբաղի հարցն էլ լուծեն։
-Երևանի որ տաքսին նստում ես, վարորդը գլուխ ա գովում, թե առաջ միլիոնների հետ ա խաղացել, ռուսաստաններում անհամար բիզնեսներ ունեցել, բայց լավ ա, որ այստեղ տաքսիստները գոնե գլուխգովան չեն, ավելի համեստ են երևում։
-Մեզ մոտ էլ կան, ուղղակի քեզ չի պատահել։Կաստյումը հագնում ա, գալուստուկը կապում, նստում ռույլին, գիտի հիմա էլ են գալուստուկից վախում։
-Առաջ վախո՞ւմ էին։
-Բա առաջ յա մի գրանատամյոտը, յա մի կաստյում-գալուստուկը։ Գային չեստ էր տալիս, որ մի ավտոյում հագած-կապած մարդ էր տեսնում։ Հիմա, ով Ռուսաստան մի աման ցեխ ա արել, կաստյումով ա հետ գալիս։ էն օրը մի մարդ ա նստել, ասում ա Ղարաբաղում կնկանս հետ իսկական մարդուկնիկ էինք, Ռուսաստանում դառանք քուրախպեր, իսկ Ամերիկայում՝ երկու քուր էինք արդեն դառել։ Փախել էին, հետ եկել։ Բայց էս բանը չգրես, ամոթ ա, մի կողմից էլ հիմա էլ ամոթ ա մնացել որ։ Էհ, հիմա նայում ես մեր էն գոլուբ աղջիկները թևերը, ոտքերը, ամեն ինչը բաց։ Ես ամաչում եմ իրանց տեղակ։
-Բա ինչ ես ուզում, չզարգանա՞ն, կռանան էլի իրենց սկեսրայրի ոտները լվանա՞ն։
-Ես ինչ ասեմ. ասում ա, թե հարյուր բան գիտես՝ մինն ասա էն երկու զրոները մտքումդ պահի։
Ստեփանակերտը մի միլիոնանոց Երևանը չի, որ ով որտեղ ուզենա թաքուն գնա, գա
-Կառավարության նորակառույց շենք տարեք, հա՞։
-Ի՞նչ գործ ունես, խի՞ ես գնում։
-Բայց ղարաբաղցիներդ հետաքրքիր բնավորություն ունեք, բարևից առաջ էս հարցերն անպայման տալիս եք՝ ուր ես գնում, խի ես գնում։
-Քույրիկ ջան, եթե նեղացրի, ներող եղիր...
-Չէ, չնեղացրիր, ուղղակի էդ հարցերը պարտադիր բոլորին տալի՞ս եք։
-Դե բա տալիս ենք. որ իմանանք, մի բանով կարող ա օգնենք, մի փոքր քաղաք ա, Երևանի պես մի միլիոնանոց քաղաք չի, որ ով ուր ուզենա, թաքուն գնա, գա։
-Դե որ սա ձեր քաղաքի օրենքն ա՝ ես էլ պիտի ենթարկվեմ՝ գնում եմ վարչապետի հետ հանդիպման։ Ի՞նչ ասեմ, ինչի՞ց եք բողոքում։
-Ես բողոքելու բան չունեմ. դե որ գյուղերում կարգին ջուր չկա, իջել ենք Ստեփանակերտ, որ տաքսիով գլուխներս պահենք։ Թե կարում ես, էդ հարցով խոսի.ասա ի՞նչ ա լինելու էս ջրի ճարը։
-Էդ աչքիս վրա, կասեմ, էլ ի՞նչ խնդիրներ կան։
-Դե ես ինչ իմանամ, ես ամաչում եմ, որ Հայաստանից փող ա գալիս՝ մենք ապրում ենք։ Իրան ասա, մենք ինչի՞ չենք կարողանում մեր հացը մեր քրտինքով ուտենք, տես ինչ ա ասում։
-Բայց Հայաստանն ու Ղարաբաղը մի երկիր չի՞։
-Մի երկիր ենք, բա ինչ ենք, եթե բանակը մեկ ա, ուրեմն մի երկիր ա։ Էլի երկու զոհ տվեցինք երեկ. էս տարի շատացել ա, պատճառն ինչ ա, չենք հասկանում։
-Բա որ մի երկիր ենք, էլ իմաստ ունի՞ այնտեղ ապրողներին հայաստանցի ասել, դուք էլ եք էլի հայաստանցի, հո ռուսաստանցի կամ ճապոնացի չե՞ք։
-Չէ, մենք ճապոնացի չենք, ղարաբաղցի ենք։
-Բա ղարաբաղցին ինչո՞վ ա տարբերվում հայաստանցուց, կասե՞ս։
-Դե մենք մի քիչ ավելի ուժեղ ենք, ավելի...
-Քանի՞ երեխա ունեք։
-Երեք՝ երկու տղա, մեկ էլ մի աղջիկ, քո տարիքի կլինի։
-Աստված պահի, բայց հիմա էդ աղջիկդ ինչո՞վ ա ինձնից ուժեղ։
-Դե աղջիկն ի՞նչ ուժեղ, տղերքս են ուժեղ։
-Ինչո՞վ են ուժեղ ասենք իրենց տարիքի երևանցի տղերքից։
-Դե ես ինչ իմանամ, տակից տենց ասել ենք, տակից էլ էդպես գնացել է։
-Չէ, էդ բաժանելը սխալ է, պետք չէ էդպիսի բաժանում անել. մենք այդքան տարի է այդքան զրկանքներ ենք կրել, որ մեզ չբաժանեն, հիմա մե՞նք ենք բաժանում։ Էդ բաները հանկարծ կտարածվի մեր բանակում, ջահել տաքարյուն տղաներ են, պիտի դրանից հեռու մնանք, իմուքո չանենք։ Մենք միայն միասին ենք ուժեղ։
-Հա էդ ճիշտ ես ասում։ Էդ, մեկ էլ թամահությունը կքանդի մեր տունը. էն օրը հարևանիս երեխան եկել ա, թե պապայի ձեռը մտել ա դեղձի կամպոտի մեջ ու չի կարում հանի, արի օգնի։ Գնամ տեսնեմ ձեռն արդեն կապտել ա, բայց ձեռի մեջին էլ մի դեղձ պահած շուռշուռ ա անում բանկում։ Ասի մի էդ ձեռիդ դեղձը գցի՝ գցեց։ Ասի դե ձեռդ կամպոտով թրջի ու դուրս հանի։Մի վայրկյանում դուրս հանեց։ Վերջում ինձ ասում ա, տես է, թամահը մարդ կսպանի։ Բա առաջին մարդասպանը հենց թամահն ա էլի։
-Հիմա վարչապետը թամահ ունի, ագահություն, չարություն ունի՞։
-Ես իրանից վատ բան չեմ տեսել. օգնող, հասնող տղա ա, ով մի հարցով դիմել ա, բոլորին էլ օգնում ա, ատկազ չի անում։ Բայց դե ղեկավարի հետևից միշտ էլ խոսողներ կան. պաշտոնի վրա աչք դնողներ, մարդ կա դատարկ-դատարկ խոսում ա առանց ապացույցների։
էն օրը մի կնիկ ա եկել մեր շենքի առաջին կանգնած՝ բարձր-բարձր ժավելի սպիրտ ա կանչում։ Մեկ էլ մեկը սրա բերանին եկավ թե՝ ժավելի սպիրտ ես գոռում, բայց ջուր ես ծախում։ Էս ծախողն էլ սրան տասը զրո արեց, ասեց, թե ջուր ա, արի քեզ տամ մի բաժակ խմի։ Սա տեսնեմ կորավ։
Դե հիմա էլ սա ա, շատ մարդ շատ բան կխոսա, բայց որ գալիս ա ապացուցելու տեղը ասողներն անհետանում են։ Պատերազմի ժամանակ էլ ա նույնը եղել. մարդ կա ամբողջ պատերազմի ժամանակ իրա պադվալում մի մոմ վառած ռոմանտիկ վեչեր ա արել ու էսօր գլուխ ա գովում, թե պատերազմի ժամանակ Ղարաբաղը չեմ լքել։
էն օրը գնացել ենք բարեկամի գերեզման, մինչև գերեզման հասնելը անց կացանք մի շատ թամահ անող, մուրտառ մարդի գերեզմանի կողքով. տղերքը շուլուխ անելով մի ուրիշ գերեզմանից ծաղիկ վերցրին, դրին սրա գերեզմանին՝ թե վերցրու, ընկեր Խաչատրյան, շուտվանից մի հարամ թիքա չես կերել։ Ծիծաղել ենք, է՜...
Զրուցեց ՎԱՐԴուհի Սիմոնյանը
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
Քաղաքականություն
-
12:47 • 04.05.24 ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
11:47 • 04.05.24 ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը
-
09:28 • 04.05.24 Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում