Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում մեկնարկած անցումնային տարիքի՝ մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի անդրանիկ առաջնությունում երեկ` մարտի 25-ին, ավարտվել է ազատ ոճի ըմբշամատի մրցաշարն, որին 27 երկրի 135 ըմբիշ է մասնակցել:
Առաջնությունը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում( գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյան) հանդես են եկել Հայաստանի 7 պատվիրակներ: Հեղինակավոր այս ստուգատեսում Հայաստանի ներկայացուցիչների նորամուտը հաջող է ստացվել:
61կգ քաշային կարգում աշխարհամասի չեմպիոնի տիտղոսին է արժանացել Վոլոդյա Ֆրանգուլյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Ցոլակ Հարոյան), իսկ 74 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Գրիգոր Գրիգորյանը (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մարզադպրոց, «Վահան Զատիկյան» մարզական ակումբ, անձնական մարզիչներ՝ Խաչիկ Հարությունյան, Նորիկ Սերոբյան) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Հավաքականի անդամներ՝ Նարեկ Սիրունյանն (65 կգ) և Իշխան Պողոսյանը (70 կգ) շատ մոտ են եղել բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն 3-րդ տեղի համար գոտեմարտերում զիջել են մրցակիցներին ու ստիպված են եղել բավարարվել 5-րդ տեղով:
Առաջնությունում ազատ ոճի ըմբիշների ցույց տված արդյունքերը ըստ քաշային կարգերի այսպիսին են.
57 կգ՝ 8.Արտակ Հովհաննիսյան (թիմային հաշվարկային 3 միավոր է վաստակել)
61 կգ՝ 1. Վոլոդյա Ֆրանգուլյան (10 միավոր)
65 կգ՝ 5.Նարեկ Սիրունյան (6 միավոր)
70 կգ ՝5. Իշխան Պողոսյան(6 միավոր)
74 կգ՝ 2.Գրիգոր Գրիգորյան(9 միավոր)
86 կգ՝ 9.Վահե Թամրազյան(2 միավոր)
97 կգ՝ 13.Վիկտոր Կազիշվիլի (հաշվակային միավոր են պարգևում մինչև 10-րդ տեղերը գրավողները):
Թիմային պայքարում մեդալների հաշվարկով լավագույն հնգյակն այս տեսքն ունեցավ՝
Տեղ |
Երկիր |
Ոսկի |
Արծաթ | Բրոնզ |
1 |
Ռուսաստան |
3 |
0 | 3 |
2 |
Վրաստան |
2 |
2 | 1 |
3 |
Հայաստան |
1 |
1 | 0 |
4 |
Բելառուս |
1 |
0 |
1 |
5 | Իտալիա | 1 | 0 |
0 |
Ստուգատեսին մասնակցած 27 երկրներից միայն 13-ի ներկայացուցիչներին է հաջողվել մրցանականակիր դառնալ: Իսկ միավորների հաշվարկով թիմային պայքարում լավագույն հնգյակն այս տեսքն ունեցավ ՝ 1.Ռուսաստան՝ 61 միավոր, 2.Վրաստան՝ 57, 3.Ադրբեջան՝ 48, 4.Թուրքիա՝ 44, 5.Հայաստան՝ 36:
Մարտի 26-ին և 27-ին ստուգատեսում մեդալներ կվիճարկեն կանայք: Իսկ մարտի 28-ից պայքարի կներգրավվեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցները: Այստեղ էլ աշխարհամասի չեմպիոնի կոչման համար մղվելիք մրցապայքարին Հայաստանի 5 պատվիրակ է մասնակցելու, այս մասին հաղորդում է wrestling.am-ը: