Հրապարակվել է Հայոց ցեղասպանության փոխհատուցման վերաբերյալ համապարփակ զեկույցը

13:18 • 31.03.15

Հայոց ցեղասպանության փոխհատուցման տրամադրման հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող խումբը (The Armenian Genocide Reparations Study Group) հրապարակել է վերջնական զեկույց, որն իրենից ներկայացնում է իրավական, պատմական, քաղաքական ու էթիկական առումներով Ցեղասպանության փոխհատուցման համապարփակ վերլուծություն:    

                                                                                                     

Ինչպես նշում է asbarez.com-ը, 2014թ. սեպտեմբերին խումբն ավարտին է հասցրել զեկույցը, սակայն այն ժամանակ ներկայացվել է միայն նախաբանը: Իսկ այժմ զեկույցի ամբողջական տարբերակն արդեն հրապարակվել է ու հասանելի է ներբեռնման համար (սեղմել՝ այստեղ):

 

Աղբյուրը մանրամասնում է, որ խումբը ձևավորվել է 2007թ.` իր մեջ ներառելով փոխհատուցման հարցի տարբեր ոլորտները ներկայացնող 4 փորձագետի: Խմբի առաքելությունն է կազմել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փոխհատուցումների` իր տեսակի մեջ առաջին համապարփակ վերլուծությունը:

 

Պարբերականը հավելում է, որ անցած մի քանի տարվա ընթացքում Ցեղասպանության փոխհատուցման հարցը դուրս է եկել 2-րդական դերից ու կենտրոնական դիրք գրավել գիտական տարբեր շրջանակներում: