Կրթությունն է Արցախի ապագան կարդացող համակարգը. զրույց ԼՂՀ Կրթության և գիտության նախարարի հետ (մաս երկրորդ)
ԼՂՀ Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի հետ ՎԱՐԴուհի Սիմոնյանի զրույցի առաջին մասն այստեղ։
-Պարո՛ն նախարար, տրամաբանական է, որ Արցախի կրթական համակարգը պետք է հայաստանյան կրթական իրականության մասը լինի։ Սակայն Արցախը դեռ հակամարտության գոտի է, ունի իր առանձնահատկությունները և նրա կրթական մոդելը պետք է համարժեք լինի այս իրավիճակին։ Արդյո՞ք համարժեք է։
-Այո՛, մենք ՀՀ-ի հետ միասնական կրթական տարածքում ենք գործում։ Մենք ձգտում ենք միասնական գործել նաև այն պատճառով, որ ՀՀ-ի անդամակցումը միջազգային կրթական կառույցներին հնարավորություն է տալիս, որ մենք էլ չկտրվենք այդ զարգացումներից։ Սակայն, այո՛, Արցախն ունի իր յուրահատկությունները, և ես երբ հարկ է լինում, երբ տարբեր մտահղացումներ են առաջանում, անպայման ներկայացնում եմ իմ կոլեգաներին։
-Օրինակ, ո՞րն է վերջին, ամենաթարմ գաղափարը, որ առաջարկել եք։
-Օրինակ՝ մենք Ստեփանակերտի դպրոցներում արդեն 2-րդ տարին է, ինչ նախադպրոցական երեխաների համար ստեղծել ենք սննդի, քնի պայմաններ և նրանց ընդգրկել այդ դպրոցներում. մոտավորապես 800-900 նախադպրոցական ավագ տարիքի երեխաներ արդեն ընդգրկված են այդ դպրոցներում։ Ես առաջարկել եմ, որ երբ անցում կատարվի 12- ամյա ուսուցմանը, հենց այս նախադպրոցական դասարանները դիտել որպես առաջին դասարան, որպեսզի Արցախում ոչ թե 18 տարեկանում ավարտեն դպրոցը, այլ՝ 17-ում։ Արցախի այսօրվա յուրահատկությունները հաշվի առնելով՝ բանակի խնդրից սկսած, սա ավելի ճիշտ կլինի։ Այս նախադպրոցական դասարանները տալիս են մեզ այդ հնարավորությունը. սա թեթևացրել է նաև գործող մանկապարտեզների ընդունելությունը։
-Անկեղծ ասած՝ ես ուղղակի ապշեցի՝ իմանալով որ Արցախում մանկապարտեզները վճարովի են։ Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը։ Երրորդ երեխային մեկ միլիոն տվող պետությունն ինչո՞ւ չի կարողանում վեց հազար գտնել մանկապարտեզ հաճախող երեխայի համար։
-Գիտեք, խորհրդային տարիներից սկսած բոլոր մանկապարտեզներում միշտ էլ ծնողական որոշակի մուծումներ կային սահմանված. ծնողն իր երեխայի սննդի համար որոշակի գումար էր մուծում։ Հիմա մենք սահմանել ենք այդ 6 հազար դրամը, բայց մեկ երեխայի միայն սննդի ծախսը ամսական առնվազն 12-13 հազար դրամ է կազմում, այսինքն՝ մնացած մասը տալիս է պետությունը։ Սա ընդամենը սննդի ծախսերը։
-Արցախի բյուջեն կարելի է իսկապես սոցիալական կոչել, որովհետև անհամար սոցիալական ծախսերից է կազմված։ Բայց այդ սոցիալական գիծը բերել ու ընդհատել հենց երեխաների վրա, այն էլ դեմոգրաֆիական այսպիսի սուր իրավիճակում...
-Ընդհատված չէ, սոցիալական խոցելի խմբերի համար զեղչեր են սահմանված, իսկ զոհվածի երեխայի, բազմազավակ ընտանիքների դեպքում անվճար է։ Մենք այդքան հարուստ պետությո՞ւն ենք, որ բոլոր ծախսերը բյուջեն իր վրա վերցնի։ Ինչո՞ւ չպիտի ծնողը իր երեխայի սնվելու համար գումար մուծի։ Հետո, որ ծնողը փող է մուծում, այդ կոպեկի համար պատասխանատու է, հետևողական է։
-Գիտե՞ք, այսօր ում հանդիպեցի, պարզվեց՝ նպաստ է ստանում պետությունից։ Սոցիալական պաշտպանվածությունը հրաշալի բան է, բայց գաղտնիք չէ, որ այն հարվածում է մարդու աշխատելու, արարելու մոտիվացիային։ Այսօր շուկայում ես արցախյան համուհոտով մի տանձ, մի խնձոր չգտա. հիմնական գյուղմթերքը Հայաստանից են բերում և, բնականաբար, ավելի թանկ վաճառում։ Այս ոսկի հողի դեպքում սա իսկապես աբսուրդ է։ Չնայած՝ մի սոցիալական առանձին ինստիտուտ էլ կրթությունն է, բայց ասվածը քիչ է առնչվում Ձեր համակարգած ոլորտին, և ճիշտ կլինի այս հարցերն ուղղել վարչապետին կամ սոցիալական քաղաքականության համար պատասխանատու գերատեսչությանը։ Իսկ մենք , եթե չեք առարկի այժմ անդրադառնանք դասագրքերի խնդրին։ Ամբողջ Արցախի տարածքում դպրոցականները ապահովվա՞ծ են անվճար դասագրքերում։
-Այո։ Մեզ մոտ դասագրքերը ձեռք են բերվում միայն պետական միջոցների հաշվին։
-Որպես կրթական ոլորտի երկարամյա մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում այս նոր սերնդի դասագրքերը։ Որ դիտարկում եք Արցախի դպրոցականների նախկին և ներկա կրթական ցենզը ի՞նչ եզրակացության եք գալիս՝ այս դասագրքերը քայլ էին առա՞ջ, թե՞ մեկ քայլ առաջ, երկուսը՝ ետ։
- Գիտեք, ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ գիտելիք փոխանցողը նախևառաջ ուսուցիչն է։ Բայց այս դասագրքերը հիմնականում երեխային բազմակողմանի կրթություն տվող դասագրքեր են։ Իհարկե, կան առանձին նյութեր, որ ուսուցիչն է անգամ դժվարանում ճիշտ կողմնորոշվել։ Բայց ես միշտ իմ ուսուցիչներին հետևյալն եմ ասում՝ ես մաթեմատիկայի մասնագետ եմ չէ՞, հիմա մաթեմատիկայի հիմնադրույթները չեն փոխվել, ուրեմն անկախ ամեն ինչից ձեր սեփական փորձը պիտի արդեն ձևավորված լինի, թե ինչպես այդ գիտելիքը փոխանցեք աշակերտին։ Ձևը ինքներդ ընտրեք։
-Իսկ թեստային համակարգով քննությունների անցկացումն արդարացնո՞ւմ է իրեն Արցախում։ Ես, օրինակ, մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե մեխանիկական հիշողության շեշտադրմամբ ինչպե՞ս կարող ես ստուգել ասենք՝ հայոց լեզվի կամ գրականության իմացությունը։ Սա աշակերտի հոգու, մտքի յուրօրինակ անապատացում չէ՞։
-Այս թեստային համակարգն էլ պիտի իր զարգացումը ապրի ու կայունանա. մեխանիկական հիշողության ստուգումից կամաց-կամաց հարկ է անցնել տրամաբանությունը ստուգող թեստերին։
-Թեստային համակարգը, ի վերջո, ներդրվեց մեկ պատճառաբանությամբ, թե դրանք քննություններն ավելի արդար և անկողմնակալ կդարձնեն։ Եվ այս մեն մի նպատակի համար մենք կարծես կորցրինք կրթության գլխավոր ուղերձը՝ սովորողի ստեղծագործական և վերլուծական մտքի կատարելագործումը։Ասացեք խնդրեմ, ի՞նչ տվեց Արցախի կրթական ոլորտին այս նոր գործիքի կիրառումը։
-Այո, եթե սուբյեկտիվիզմը չգտներ իր դրսևորումները կրթության ոլորտում, երևի այս համակարգին անցնելու անհրաժեշտություն չլիներ։ Իմ կարծիքով, գիտելիք ստուգելու ամենաճիշտ ձևը ուսուցչի և աշակերտի անմիջական հաղորդակցությունն է։ Բայց ես Ձեզ կարող եմ հավաստիացնել, որ այս համակարգը Ղարաբաղում հատկապես՝ միասնական քննությունների մասով, լիարժեք կիրառվում է և օբյեկտիվության ամենաբարձր աստիճանն է ապահովում։ Սա տալիս է իր դրական արդյունքները, մեզ մոտ, որպես կանոն, ոչ մեկը քննությունների օբյեկտիվությունից չի դժգոհում։ Այս առումով, ղարաբաղյան և հայաստանյան իրավիճակը խիստ տարբեր է, ես կասեի՝ անհամեմատելի։
-Ինչո՞ւ. մեկ միասնական կրթական իրականություն է, նույն չափորոշիչներն են գործում...
-Օրինակ՝ հայաստանյան ավագ դպրոցներում, մեծ թվով աշակերտներ դպրոց չեն գնում, բայց վերջում գալիս, ատեստատը ստանում են։ Իսկ Ղարաբաղում նման բան չկա։ Գնանք ցանկացած ավագ դպրոց և ստուգենք՝ աշակերտները ներկա՞ են, թե՞ ոչ։ Եվ կտեսնենք տարբերությունը։
-Պարո՛ն Ասրյան, եթե իմ տեղը մի ավելի խելոք լրագրող լիներ Ձեզ անպայման կհարցներ՝ ի՞նչ է, Արցախի կրթական ոլորտում հիմնովին սրբվե՞լ է կոռուպցիան, ոչ մի կաշառակեր ուսուցիչ և դասախոս այլևս չկա՞ այս արևի տակ։
-Այո՝ չկա։
- Իսկ Արցախում Մարտի 8 կամ Ապրիլի 7 չի՞ գալիս։
-Այդպիսի տոնական օրերին եզակի դեպքեր կարող են լինել։ Ասենք՝ Մարտի 8 է, ինչ-որ մեկը մի նվեր է տվել ուսուցչին։ Բայց եթե նման բան բացահայտում ենք, անպայման պատժում ենք։ Մենք պայքարում ենք, որ այդ բարքերը չթափանցեն մեզ մոտ։ Քաշաթաղի շրջանում, սկզբնական շրջանում ֆինանսական ամբողջ կառավարումն իրականացվում էր Հայաստանի կողմից։ Հիմա, երբ այն անցավ Ղարաբաղի իշխանությունների ենթակայության տակ, մենք գիտե՞ք ինչ չարաշահումներ բացահայտեցինք։ Ընդամենը մեկն ասեմ. մենք այստեղից Քաշաթաղին անվճար ամսագրեր, մեթոդական գրականություն, գրքեր էինք ուղարկում։ Ինչ պարզվեց, որ այնտեղի մի շարք դպրոցներ այդ ամենը ստանում և վաճառում էին, պատկերացնո՞ւմ եք։
-Իհարկե, պատկերացնում եմ, ուղղակի ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել մյուս բանը՝ թե ինչպես է Արցախին հաջողվել հիմնահատակ վերացնել մի ամբողջ ոլորտի կոռուպցիան ու հովանավորչությունը, երբ դա չի հաջողվել աշխարհի և ոչ մի պետության։ ՀՀ-ի կառավարության պատվերով անցկացված սոցհարցումներն ասում են, որ մեզ մոտ դասախոսին ավելի քիչ են վստահում, քան պետավտոտեսուչին։
-ՀՀ-ում կարող է այդպես լինել, իսկ մեզ մոտ՝ ոչ։ Այդ երևույթները ղարաբաղցիների գեներում չեն եղել։ Այստեղ միշտ էլ կրթությունն իր բարձրության վրա է եղել և հիմա էլ այդպես է։ Ես հիմա նախարար եմ, ու ինձ ոչ մեկը չի խնդրում՝ որևէ մեկին օժանդակել, օգնել։ Մարդը գիտի իր երեխայի գիտելիքները։ Տալիս է կրկնուսույցի մոտ պարապելու, որ բարձր միավորներ ստանա։ Այդքանը, մենք էլ ապահովում ենք քննության օբյեկտիվությունը։ Ինչո՞ւ պիտի մեզ մոտ այդ երևույթներն իրենց տարածումը գտնեն։ Առանձին դեպքեր կարող են լինել և եղել են, բայց բուհական ընդունելության քննություններին բացառված է, որ անաչառություն չլինի։ Ցանկացած բարեփոխում, եթե մինչև վերջ չես գնում, արդյունքը գոհացուցիչ լինել չի կարող։ Գաղափարի հետևից մինչև վերջ պիտի գնաս, գնալով է, որ շատ խնդիրներ կհարթես։
-Գիտե՞ք մեր զրույցի հատկապես որ հատվածն ինձ տխրեցրեց, երբ հասկացա, որ Արցախի կրթական համակարգը հայաստանյան մասնագիտական կապիտալը ներգրավելու ոչ մի շահագրգռություն չունի։ Եվ չեմ կարող կրկին չվերադառնալ այս խնդրին և չհարցնել՝ ինչո՞ւ, չէ՞ որ ՀՀ-ի հետ համագործակցությունը չպիտի սահմանափակվի միջգերատեսչական, միայն Կրթության և գիտության զույգ նախարարությունների պաշտոնական շփմամբ։ Ես շատ կուզեի այստեղ տեսնել ՀՀ-ից եկած խանդավառ ուսուցիչների...
-Այսօրվա դրությամբ եզակի դեպքեր են լինում, որ Հայաստանից այստեղ աշխատելու ցանկություն հայտնեն։ Ղարաբաղի հատկապես՝ վերաբնակեցված շրջաններ գալիս են նրանք, ովքեր կա՛մ ապրուստի միջոց չունեն, կա՛մ դատվածություն ունեն, կա՛մ՝ ընտանեկան լուրջ խնդիրներ։
-Համատարած այդ կարգավիճակո՞ւմ են։
- Գերակշիռ մասն այդ կարգավիճակում է։ Հետո կարծում եք՝ եկողն ավելի լա՞վ մասնագետ է. հանդիպել ենք, գիտենք։
-Բայց եթե առանձին շրջանների դպրոցներ այս պահին համալրվում են անգամ բարձրագույն կրթություն չստացած աշխատուժով, կնշանակի մասնագիտական ռեսուրսի լուրջ խնդիր կա, ուսուցչին ավելի շահագրգիռ պայմաններ առաջադրելու պահանջ, այդպես չէ՞։
- Մենք տարբերություն չենք դնում՝ մասնագետը Հայաստանից է, թե՝ այստեղից. այդ շրջաններում մրցույթ է հայտարարված, բոլորին էլ ասում ենք՝ մրցույթով անցի՛ր, աշխատի՛ր։ Մենք այդ իրավունքը տվել ենք բոլորին։
-Եվ իմ վերջին հարցը, որի մեջ այնքան ցավ կա, որ չգիտեմ անգամ, թե ինչպես ձևակերպեմ։ Միգուցե, այսպես . քիչ է ասել, թե այս պատերազմը քանի կյանքեր խլեց մեզնից, որովհետև այն բոլորիս կյանքն է խլել, խլել է մեր երկրի, մեր պետության առաջընթացի իրական հնարավորությունները, նրա խաղաղ կառավարման տրամաբանությունը։ Բայց ի՞նչ բարոյական արժեքներ է պետք փոխանցել պատերազմի բաժին դարձած երեխաների արդեն երրորդ սերնդին։ Եթե նրան շարունակենք թիրախավորել թշնամու կերպարի վրա և կերտենք վաղվա հրացանավորին՝ այդ ատելությունը չի թողնելու, որ խնդրի կարգավորումից հետո նա կարողանա ապրել իր այդ հարևանի կողքին։ Բայց պատերազմը մի օր գնալու է, չէ՞, իսկ պատերազմի այս երեխաները մնալու են։
-Կամա թե ակամա, այս տարիների ընթացքում այդ թշնամու կերպարը ստեղծվել է, այո։ Մեր գաղափարախոսությունը այնպիսին պիտի լիներ, որ մենք կարողանայինք պաշտպանել մեր երկիրը։ Իհարկե, գալու է այն պահը, որ երկու ազգ, երկու հարևաններ նորից կողք կողքի ապրելու ենք, ինչպես ապրել ենք 70 տարի շարունակ։ Դրա համար մենք չպետք է տուրք տանք ազգայնամոլության դրսևորումներին։ Գերմանիան էլ է թշնամի եղել Խորհրդային Միությանը, բայց այդ ատելությունն էլ կարողացան ժողովուրդները թոթափել։
-Հիմա, այս պահին գաղափարախոսությունը ո՞րն է՝ պատրաստվիր, որ թուրքի դեմ գնաս կռի՞վ։
-Այո, ցավոք սրտի այսօր հենց դա է։ Հիմա մենք յուրաքանչյուր պատանու ասում ենք՝ զենքին, ռազմական տեխնիկային տիրապետիր, որ գնաս, թուրքի դեմ կռվես ու հաղթես նրան։ Բայց, իհարկե, չի կարելի մարդուն այնպես դաստիարակել, որ նա մարդասպան դառնա։ Ցավոք սրտի, մենք ստիպված ենք այսպես վարվել։ Սա մի ընթացք է, որ պիտի ապրենք։ Իսկ երբ առաջխաղացում լինի դեպի խաղաղությունը, մենք արդեն կանցնենք խաղաղասիրական ավելի մեծ գաղափարների։
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Իրավունք 14:16 • 24/04 Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
-
Իրավունք 21:42 • 24/04 Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստի մասնակցելու․ փաստաբանը՝ Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելու մասին Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ իր մուտքն արգելված է։ Վերջինս անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանի ներսում։
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
09:09 • 25.04.24 ԱՊԼ-ում արդյունավետության նոր ռեկորդ է գրանցվել
-
23:49 • 24.04.24 Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է
Իրադարձային
-
13:47 • 25.04.24 Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի