«Մարդը մենակ է. Երկիրը մենակ է». Հրաչ Մաթևոսյան
Tert.am-ը վերաթողարկում է արձակագրի հետ ՎԱՐԴուհի Սիմոնյանի զրույցը։
Ես սիրում եմ քեզ։ Միայն դու կարող էիր 120 կմ/ժամ արագությամբ սլացող մեքենայից նկատել փսլինքը բերանին հասած երեխային ու իջնել, լվանալ աղբյուրի մոտ։ Դու լավ գիտես, որ ուրիշի երեխաներ չեն լինում. երեխաները թափվում են երկնքից և նրանց հանդիպելիս ամենաորձն անգամ մայր է։ Արդեն զզվելի են ամենախելոք մտքերը. նրանք թափթփված են ողջ համացանցում. երեկվա սարսաղը հետդ Վիքիպեդիայով է խոսում։ Ես սիրում եմ քեզ, որովհետև դու չես ճգնում խելոք երևալ։ Քո ցեղական միտքն ու խելքը վաղուց խիղճ են դարձել՝ հաղթելով բոլոր բառերին ու իմաստներին։ Ահա թե ինչ մտածեցի, երբ ավարտեցի քեզ հետ այս զրույցը՝ սիրելի, շատ սիրելի Հրաչ Մաթևոսյան։
Լավ ես գրել. «Հիմա ամեն մի ավազակ քերթող է դարձել ու տիկ է հանում նրան, ում ցանկանում է։
Մարդը մենակ է։
Երկիրը մենակ է»։
-Բոլոր փորձանքները հանած ՝ ինչպե՞ս եք, օրվա մեջ կարողանո՞ւմ եք կարդալ, գրել։
–Ափսոս. հիմա շատ քիչ եմ կարողանում կարդալ։ Այսօր էլի մի քանի էջ Հրանտ Մաթևոսյան էի կարդում։
–Հետաքրքիր է, ո՞ր գործն էիք վերցրել։
–«Ես ես եմ»։
–Հիմա, այո, այդ գիրքը բոլորիս կարող է պահել. ես էլ, հենց տապալվում եմ, ակամայից ձեռքս դրան է գնում։
–Կարդում եմ այս էլ որերորդ անգամ։ Այստեղ է ասված. «Մեր թևերը չեն կարողանում ընդգրկել կյանքն իր ամբողջությամբ, իր խորությամբ, իր ընթացքի արագությամբ...Դա իհարկե, անպայման, կպատժի մեզ և կկործանի էն բոլոր խեղճուկրակ փորձերը, որոնք մշակույթ են ձևանում, բայց մշակույթ չեն»։ էհ...
–Վայ , Հրաչ ջան, գիտեք ինչ հիշեցի... Միասին Լոռի էինք գնում, ու Դուք մեքենան հանկարծ կանգնեցնել տվիք, ու հոր պես, չէ՝ մոր պես մոտեցաք տան դռանը խաղացող մի երեխայի ու նրա քիթը մաքրեցիք աղբյուրի մոտ։ Այս տեսարանը մեխված է աչքերիս մեջ։ Ես շատ երկար եմ մտածել այդ մասին, գիտե՞ք։ Ես այսքան խելոք մարդկանց հանդիպեցի իմ կյանքում, բայց այդպիսի բան ոչ մեկից էլ չտեսա՝ չնայած բոլորս անգիր արած ասում ենք, թե ուրիշի երեխաներ չեն լինում...
–Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» հիշիր, որ սարից սար, ձորից ձոր՝ թուրքի, քրդի ձեռքից խլում էին անտեր երեխաներին։ Հայը իր երեխաներին էր փնտրում։ Ռաֆայել Իշխանյանն է գրի առել, թե ինչպես Թումանյանը արտի մեջ մի երեխա է տեսնում, որի ոջլոտած գլուխը բուժքույրը չի կարողանում խուզել և Թումանյանը գնում է, այդ ոջլոտ երեխային վերցնում, գրկում է։
–Ախր Թումանյանը գիտեր, որ ինքը հենց նա է, որին ամենամեծ համաճարակն էլ կշրջանցի, որովհետև նա Աստծո ընտրյալ զավակ է.դրա համար էլ խոլերայով բռնված Էջմիածին՝ մեռնող երեխաների մոտ, անգամ իր աղջկան էր ռիսկ արել, տարել։ Լավ կանեն, էս քաղաքում սեր տարածելու համար ոչ թե զիզի–բիզի սրտեր նկարեն, այլ հենց էջմիածնի հիվանդ որբերին գրկած Թումանյանի լուսանկարները կախեն քաղաքի երեսից։
– Աստված և Թումանյան։ Դրա համար էլ մենք Թումանյանով կանք, և առանց Թումանյան մենք չկանք։ Եվ Թումանյանով ենք մենք մոտենում աշխարհի մեծերին։
–Հիշո՞ւմ եք, մի օր պատմում էիք, թե ինչպես Հրանտի հետ առաջին անգամ եկաք քաղաք։ Այնքան ազնիվ ու սիրուն պատմություն էր...
–Արդեն սկսում եք ձայնագրե՞լ։
– Հրաչ ջան, ախր սա իմ ու քո հերթական զրույցն է, որ այս անգամ մի քանիսն էլ են իմանալու, անունն ինչո՞ւ դնենք ձայնագրություն ու մեզ կաշկանդենք։ Ավելի լավ է ինձ մի բան ասեք՝ երբ նայում եք Ձեր տպագրած գործերին, ապրած կյանքին, ինչի՞ համար եք ամենաշատն ափսոսում։
–Ամեն ինչի համար էլ ափսոսում եմ։
–Ինչո՞ւ։
–Ամեն ինչն էլ սխալ է։ Մենք եղածին ոչինչ էլ չավելացրինք, այլ պակասեցրինք։ Մենք կորցրինք մեր հավատը, մեր բարոյականությունը, բարոյականության չափանիշը։ Մենք մի ազգ էինք։ Իսկ հիմա տարբեր ժողովուրդներ ենք այստեղ ապրում։ Չես ասի, թե բոլորս հայի վարքագիծ ունենք։ Իրար ուտում ենք։ Իրար չենք հասնում։
–Հիշո՞ւմ եք, մի ժամանակ հայերի փրկության կոմիտեի ստեղծման գաղափարն էիք առաջ քաշում։ Ասում էիք մեր փրկությունն այդտեղ է։
– Այո, ասում էի, որովհետև մեծ վտանգ էի տեսնում։ Ինձ համար ամենասարսափելին այն է, որ Հայաստանը դատարկվում է։ Մարդիկ արդեն մտածում են, թե ոնց լայնացնեն Սադախլոի կամուրջը, որ այնտեղ մարդկային խցանումներ չլինեն, որ գնալու ճանապարհը հեշտ լինի։ Սա ի՞նչ ալան-թալան է։ Անատամ ժողովուրդ։ Անթիկունք ժողովուրդ։ Վախով լցված ժողովուրդ։ Վախը մտել է ժողովրդի մեջ։ Հիմա, որ խոսում եմ, իմ ձայնն ինձ ատելի է դառնում։
–Հիմա՝ ինչ. մեր խեղճացած ժողովրդի միսը մի հատ էլ ես ու դու ծեծե՞նք, մեր այս խոսքով մի անգամ էլ մենք խեղճացնե՞նք. դու մոլորված ժողովուրդ ես, հուսահատ ու խեղճ, գնա, տեսնեմ ո՞նց ես դուրս գալիս սրա տակից։
–Բա էս ի՞նչ ցեց է ընկել էս ժողովրդի մեջ։ Արդեն հարուստներն էլ են հեռանում։ Փախեփախ է. եթե 1913-1914 թթ. Արևմտյան Հայաստանի քաղաքներն ու գյուղերը դատարկվում էին՝ մտածված էին հեռացնում նրանց, մարդաթափ էին անում, հայաթափ էին անում։ Ու հիմա խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք՝ Հայաստանի քաղաքներն ու գյուղերն են դատարկվում։ Ես քեզ շատ սիրում եմ և խնդրում եմ՝ էլ չխոսենք։
–Ոչ։ Իմ աչքերից մեկ է, Դուք չեք կարող ջնջել էն երեխայի փսլինքը մաքրողի տեսարանը, և եթե յոթ փետով էլ ինձ ծեծեք, ես չեմ կասկածելու, որ Դուք լավ էլ հավատում եք մեզ, Դուք Մաթևոսյան եք ու չեք կարող չհավատալ, որ այս փախեփախը մենք կանգնեցնելու ենք, ավգյան ախոռները սրբելու ենք. ինչու ինձ չեք հավատում, հը՞։
– Ես քեզ հավատում եմ, ես իմ պատմվածքում գրել եմ քո մասին։ Երբ հեռուստացույցով նայեցի քո Տաթև ֆիլմը, քեզ էի փնտրում, եկել էի քո շենքի մոտ, որ ասեմ՝ դու Բակունցի աղջիկն ես։ Ու ես դեռ պիտի գրեմ քո կինոյի մասին։ Դու հիշո՞ւմ ես այն փախստական կնոջը, որ արտի մեջ սիբեխ էր քաղում, ու մենք տեսանք նրան։
– Այ, Բակունցի աղջիկը նա էր, ես ի՞նչ Բակունցի աղջիկ... Խոնարհ աղջիկն էր լրիվ, էն արտի մեջ, ծաղկավոր խալաթը հագին, գոգը լիքը սիբեխ։ Հիշո՞ւմ ես, հարցրինք՝ «Ո՞նց եք ապրում, տուն–տեղ ունե՞ք», ասաց՝ «Հիմա գարուն է, սարերի դոշերը քաշելով ապրում ենք»։ Ինչ լավ է, որ նրան տարար քո գիրք, հավերժացրիր։ Էդ հիվանդություններիդ քշի, էլի, գնանք սարերը։ Ձեզ հետ ճամփորդությունը հրաշք էր, հրաշք։ Ձեր մանկությունից ամենապայծառ բանը, որ հիշում եք, ի՞նչն է։
– Ամենապայծառն այն է, որ ես Հրանտից շատ բան եմ սովորել։ Հիշում եմ, որ գրել էր. «Բարև, իմ կրտսեր եղբայր ջան»։ Ես էլ մտածում էի՝ «Տեսնես էդ կրտսերն ի՞նչ է նշանակում»։ Ուզում էի իմ ուսուցիչ ընկեր Քառյանից հարցնել, բայց ամաչում էի։ Այնքան սպասեցի, մինչև հաջորդ տարի Հրանտը եկավ ու նրան հարցրի։ Բայց ամենաշատը՝ մաման, մաման, մաման... Մամայիս եմ հիշում ու կարոտում։ Երբ մեր կովերը կորել էին, նա 70 կիլոմետր գնացել էր՝ մեն-մենակ, երկու օր։ Ու այդպես քշելով՝ բերել հասցրել տուն։ Մաման, մաման, մաման։ Անընդհատ նրա հետ եմ, որովհետև մաման կարողացավ մեզ փրկել։ Հրանտին ասում էր՝ «Էդ ի՞նչ ես կարդում էդքան», Հրանտն ասում էր՝ «Րաֆֆի, «Կայծեր»»։ Ասում էր՝ «Քո դասի մեջ մտնո՞ւմ է դա», Հրանտն ասում էր՝ չէ։ Ու երբ հերս ասում էր՝ «Բա էդ նավթն ափսոս չի՞», մերս էլ ասում էր՝ «Մի շուշաբանդ սարքի, որովհետև Հրանտը կարդալ է սիրում»։ Հերս էլ, թե՝ «Հա, կոլխոզի գործերը պրծնեմ, գոմը պրծնեմ, անպայման»։ Դա էր։
– Հրաչ, բայց Հրանտի հետ այդ ի՞նչ դժվար օրերի միջով եք անցել։ Հետո, երբ Երևան եկաք, Այգեստանի խուլ ու խոնավ տունը, էդ տպարանային ծանր գործը ...
– Այո, սարսափելի ծանր տարիներ ենք ապրել։ Եկանք Երևան՝ Արհեստագործական ուսումնարան, միայն նրա համար, որ այնտեղ սնունդ ու հագուստ էին տալիս։ Հրանտը, Հրանտը... Զարմանալի ազնիվ։
–Դու ու Հրանտը փոքր ժամանակ իրար չեք ծեծե՞լ։
–Չէ, երբեք։ Չէ։ Բայց այստեղ եղավ մի դեպք՝ Հրանտի ոտքին խփել էին... Դե լավ, սա չպատմեմ։ Մի օր կխոսենք, էլի։ Գիտե՞ս, սիրտս լցվեց։
– Կարո՞ղ է Ձեզ էլ են ծեծել, չեք ուզում պատմել։
– Չէ, ես կարողացա դրանց հախից գալ։ Երբ Հրանտը երեկոյան գնում էր դպրոց, ես Հրանտի ընթրիքը բերում էի, դնում մի տեղ կար՝ այդտեղ։ Հրանտը գիտեր։ Գալիս վերցնում էր։ Բայց այդ տեղը մի երկու հոգի իմացան։ Գալիս գողանում, թաքուն ուտում էին։ Ախպերս գալիս էր... /Լաց է լինում–Վ.Ս./։ Հա, ախպերս գալիս էր... Անուշիկ ջան, պինդ մնա։ Պինդ մնա... Մեզ հետ Մեխակը կար, որ հիմա հայտնի պոլիգրաֆիստ է, «Ոսկան երևանցի» տպարանի տնօրենը։ Նա ասաց. «Բա դուք չգիտե՞ք, որ գրողի հացը չի կարելի ուտել»։ Իսկ Հրանտը Մեխակին միշտ ասում էր. «Ես քեզ էլ չտեսնեմ էջ կապելիս։ Դու պիտի սովորես»։ Եվ Մեխակը հասավ Մոսկվա, կրթություն ստացավ, դարձավ տպարանատեր։
– Դե, տեսնո՞ւմ եք, Հրանտի մի բառն ինչ օյին դրեց այդ մարդու գլխին։ Ես ինձ մոտ նշել եմ, այն կարևոր հարցերը, որ պիտի տայի Ձեզ, ու դրանց մեջ այսպիսի մի հարց կա՝ երազներ տեսնո՞ւմ եք, ի՞նչ երազներ եք տեսնում։
–Մղձավանջների մեջ եմ լինում. երբ փոքր էի, հորս հետ հանդ էինք գնում։ Ինքը խոտ էր հնձում, ես էլ երեկվա հնձածը խորոմով հավաքում էի՝ որքան ուժս պատում էր։ Մի անգամ էլ հերս ասաց՝ «Տղա ջան, երբ ես քո տարիքին էի, քո պապ Ավետիքն ինձ ասաց՝ «Իգնատ ջան, գիշերը գել ա դառել, ինձ ուտում ա, թողում չի, թե ես քնեմ»»։ Էս ինչո՞ւ պատմեցի. որ քեզ ասեմ, որ ես դարձել եմ իմ պապ Ավետիքը, ու գիշերները գել է դարձել ու ինձ ուտում է։ Բռնում է ու ինձ խեղդում։
–Էդ ո՞ր գելն է։
– Մեր հոգսերը։
– Ասում են, եթե գելը մարագում ճուտ է հանել, մեր թազի հեզությունից է, ուրեմն չի հաչացել, չի կծել. մենք Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» եթե բերանացի իմանայինք, մեր գլխին այսքան փորձություն չէր գա։ Մեղքեր ունենք։
– Մեր ընտանիքը, մեր ժողովուրդը, որ այս վիճակում է, դա մեղք է։ Մեղք է այսքան գող ու ավազակ ունենալը։ Մեղք է հանցագործությունը, թշնամությունը։ Ժողովրդին այսպես նվաստացնելը։ Իմ հայացքը միշտ մարդու աչքերի մեջ է եղել։ Ու ես մարդկանց աչքերի մեջ կշեռքը միշտ տեսել եմ։ Բայց հիմա ես չեմ կարողանում նայել մարդու աչքերի մեջ և հայացքս փախցնում եմ մարդուց։ Վախենում եմ։ Շատ եմ վախենում։ Ես ժողովրդին անգամ Հայրենական պատերազմի ժամանակ այսքան խեղճացած տեսած չկամ։
– Հրաչ ջան, կարո՞ղ է այս պատկերները միայն Երևանում են այսքան խիտ։ Մարզերում, գյուղերում այսքան փոշի, աղմուկ , այսքան խոսք չկա։ Երբ գնում եք Լոռի, մի քիչ չի՞ մաքրվում հայացքդ, երբ աչքերդ աշխատավոր, պայծառ ժողովուրդ է տեսնում։
– Հիմա ես քեզ հետ խոսում եմ, չի նշանակում եմ, թե ես Երևանում ապրող թեկուզ խելոք մի աղջկա հետ եմ խոսում։ Ես հիմա մտքով մեր սարերում եմ, հենց իմ Լոռվա աշխարհում եմ, հենց Լալվարի փեշերին եմ, հենց Դսեղում եմ, Լոռվա ձորում եմ։ Ամասիա ասեմ, թե՝ Թավշուտ ասեմ, որտեղ հրաշք բանաստեղծ կա՝ Վահան Սևան։ Ես հիմա նրա հետ եմ խոսում; Հիմա ես խոսում եմ ամենահուսահատ մարդկանց հետ, ովքեր հույսը կտրած՝ հեռանում են Հայաստանից։ Հենց այս պահին ես նրանց եմ տեսնում և նրանց հետ եմ խոսում։ Աչքերս փակ՝ ես տեսնում եմ նրանց։
–Եվ ի՞նչ եք ասում նրանց։ Ասում եք՝ հույսը մեռա՞վ, երկիրը կար ու վերջացա՞վ։ Ի՞նչ եք խոսում։
–Գիտեք, ես ամաչում եմ նրանցից։
–Իհարկե, հիմա Դուք ինձ հետ չեք խոսում, բայց ես Ձեզ հետ եմ խոսում և Ձեզ ասում եմ, որ հույսը հենց այն է, որ ոչ ոք ինձ չեք կարողանալու կտրել հույսից...
– Ես իրատես եմ։ Հոշոտվել է, հոշոտվել է։ Ավիրեցինք։ Հրանտի ասած՝ «Մենք իրար վերքեր չենք լիզում»։ Ասում էր, չէ՞, իրար վերք լիզելով կարողացանք փրկվել Եղեռնից հետո։
– Դուք ինձ մի բան ասեք՝ երբ գալիս եք ավելի մեծ, պատմական հիշողությամբ, ի՞նչ է, այսպիսի՞ սև ամպեր են եկել ու ցրվել։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է մինչև վերջ խեղճանալ, ծռվել։ Այսօր Հայաստանը հիվանդ երեխայի պես է. Ու ով այդ երեխային գրկել, պահելու փոխարեն դուռը երեսին փակում գնում է, հետո նրա ասած ամեն մի խոսքը մեղայական է. վերջ։
– Այո, ավելի դժվար ժամանակներ են եղել, դրա համար էլ այսօր 40-50 միլիոն չես։ Ասենք, մի տասը միլիոն եք աշխարհով մեկ։ Իմ սիրտը կտրատվում է, երբ ամեն մեկը վեր է կենում և ասում, թե հայերն էն գլխից էլ գաղթական ժողովուրդ են եղել։ Եվ մեր ժողովրդին դասում են աշխարհի անհետացող ժողովուրդների շարքին։
– Շան պոչ են ուտում։
– Հա, շան պոչ են ուտում։ Բայց բոլոր դեպքերում համատարած հեռանում ենք, չէ՞։ Գյուղերը դատարկվում են, քաղաքները՝ ամայանում։
– Հիմա ի՞նչ անենք՝ նստենք բայաթի՞ կանչենք։
– Ես բայաթի կանչող չեմ։ Բայց խնդրում եմ՝ գնացեք Ջավախքի, Ղարաբաղի, Հայաստանի գյուղերն ու տեսեք, թե քանի տղամարդ կա, որ վաղը զորք կանգնի թշնամու դեմ։ Շատ դարդեր կան, շատ տխուր եմ։
– Դեռ չի իմացվի, Դո՞ւք եք ինձնից տխուր, թե՞ ես Ձեզնից։ Բայց ես այսօր սպիտակ թելեր եմ փնտրում նրանցից կախվելու համար։ Մեծ սուտ կլինի պնդել, թե դրանք չկան, բոլորս կապը կտրածներ ենք ու մի սիրուն բան չարեցինք այս տարիների մեջ։
– Ես լավ եմ զգում, որ այս տարիներին կարողացել ենք Մատենադարանի նոր շենքը կառուցել։ Լավ եմ զգում, որ ունենք ազգային բանակ, կասեի՝ ժողովրդի պահած, ժողովրդական բանակ, ժողովրդից կերակրվող բանակ։ Բայց վատ եմ զգում, որ Ռուսաստանը լցնում են հայերով։ Հետո՝ Ամերիկան, Եվրոպան։ Ո՞վ է տեսել հայրենիքում ավելի քիչ լինենք, քան դրսերում։ Ես շատ բան այս աշխարհից չեմ հասկանում, բայց տեսնում եմ, որ ժողովրդից յոթը կաշի են հանում, տեղահան են անում ժողովրդին։ Ես տիրական հայ եմ ուզում լինենք, որ իմանանք, թե մեր ո՞ր զավակը կոշիկ չունի, ո՞րը հաց չունի, ո՞վ է խեղճացել։ Այսքան աղի արցունք կլինի՞, որ թափվում է այս երկրի վրա։
– Դե տեսեք, հասանք խղճին, իսկ խիղճը գոյանում է, երբ մտքերն իրար գլուխ են հավաքվում։ Եթե Դուք ասում եք, որ մենք խղճի պակաս ունենք, ուրեմն Դուք ասում եք, որ մենք խելքի, մտածողության թերատություն ունենք։ Եվ այստեղից էլ հարց՝ ինչո՞ւ է վատ աշխատել մեր խելոք մտավորական ընտրախավը։ Թող պնդացներ այս ժողովրդի ոսկորը, որ ամեն փչող քամուց չքշվեին։
– Մի տարի առաջ «Գրական թերթում» նամակ գրեցի նախագահին։ Գրեցի՝ «Ես այս տարիքի մարդ եմ՝ վատառողջ, և չունեմ դագաղի փող։ Եվ քանի՞ հոգի չունի այդ դագաղի փողը»։ Ջահելները չեն ամուսնանում, վախենում են ընտանիք կազմել։ Մեկը իմ քառասունն անց տղան, որ չի ամուսնանում, որովհետև յոթ հոգով լցվել ենք այս բնակարանը, նա էլ տեսնում է ու չի ամուսնանում։ Երեք սերունդ, երեք ընտանիք՝ մի տանը։ Այսքան տարի աշխատելով՝ ես չեմ կարողացել իմ երեխաների կենսական հարցերը լուծել։ Հիմա ես ամաչում եմ իմ թոռներից՝ իմ Սոնայից, իմ Մանեից։ Իմ տղաներից ամաչում եմ։
– Բայց Դուք այն եղբայրն ունեիք, ով երբ զանգ էր տալիս մի պաշտոնյայի, այդ պաշտոնյան իր աշխատասենյակում ոտքի էր կանգնում։ Եվ դեռ չլսած նրա խոսքը՝ այո էր ասում։ Ձեր կենսական հարցերով երբեք չե՞ք դիմել Ձեր եղբոր օգնությանը։
– Արդեն 70 և ավելի տարի է, ինձ ասում են՝ Հրանտի եղբայր։ Ես, իհարկե, հպարտանում եմ, որ Հրանտի եղբայրն եմ։ Այո, դա իմ մեծագույն հպարտությունն է։ Եվ ես Հրանտից հետո շատ դատարկ եմ զգում ինձ։
– Հրաչ ջան, բայց երբ ասում են, որ Հրանտը Ձեր եղբայրն է, Դուք դրանից չեք պակասում, հակառակը՝ ավելանում եք, չէ՞։ Հետո էլ՝ ո՞վ ասաց, թե Հրանտ Մաթևոսյանը միայն Ձեր եղբայրն է։ Իմ եղբայրն էլ է։
– Իմ եղբայրը գրել է հրաշալի գրքեր, և ես հենց դրա համար եմ նրան շնորհակալ։ Իմ եղբայրը չի եղել Սերժ Սարգսյանը։ Եվ ես էլ չէի կարող լինել նրա եղբայր Սաշիկ Սարգսյանը։ Հիմա ես ամաչում եմ խանութներում 12 ժամ աշխատող կանանցից։ Վաղը, մյուս օրը ի՞նչ է լինելու նրանց հետ։ Նայում ես՝ հեռուստատեսությամբ թաթայական համերգներ են սփյուռքի հոծ համայնքներում։ Մարդ նայում է նոր առաջացած այդ գաղթօջախներին, ոտքերը թուլանում են։ Ես ո՞նց կարող եմ մի օր անգամ ուրախանալ, երբ 1988-ին երկրաշարժի մարդիկ մինչև հիմա անտուն են։ Ի՞նչ է նշանակում՝ պատգամավորն ունենա ոսկու հանքեր, մեզ կերակրի Լֆիկ Սամոն։ Ի՞նչ է նշանակում՝ մասնագետներն ասեն՝ Երևանի բնակֆոնդի վիճակը պայթյունավտանգ է, շենքերը երերում են, ու ոչ մի քայլ չտեսնես պետության կողմից։
– Իսկ հայ գրականությունն ո՞վ է, ի՞նչ է այսօր։
– Մենք ներկայանալի գրականություն ունենք։ Կարող ենք մեր գրականությամբ՝ և՛ արձակով, և՛ պոեզիայով, առանց ամաչելու ներկայանալ աշխարհին։
–Բա, տեսնո՞ւմ եք, Հրաչ ջան։ Իսկ Հրանտ Մաթևոսյանը մեզ հուշում էր, որ ամեն ինչ լինում է հենց գրով և գրի մեջ։ Եթե գրականության մեջ կա առողջ հատիկը, նշանակում է գնալու է դեպի կյանք, մենք, կարծես, հենց գրականության պահածն ենք, որ կանք։
– Ես սիրում եմ նրանց, ովքեր կարողացան այս պատերազմի ժամանակ նետվել Ղարաբաղյան կռվի մեջ ու հաղթել։ Շատ գրող,մտավորական կար այնտեղ, որոնց համար հողը թանկ էր։ Եվ այդ անունները մենք սիրով ենք տալիս։ Ես հպարտանում են նրանցով։ Բայց այսօր վատ եմ զգում, որ այդ մտավորականը խեղճ է։ Այս երես առածներն իրենց մեծ մեքենաներով, մեծ ռեստորաններով, մեծ փողերով քշում են այսօր այդ մարդկանց վրա։ Շատ հրաշալի է, որ Մոսկվայում հայկական եկեղեցի են կառուցել։ Բայց կուզեի դրա փոխարեն մի խրճիթ կառուցվեր Հայաստանում։ Մենք պիտի այս հողի վրա ուժեղ լինենք՝ մեր վերջին կտոր հողի վրա։ Ինչո՞ւ չկարողացան սիրիահայերին կարգին ընդունել։ Այնպես արեցին, որ բոլորը մտածում են այստեղից հեռանալու մասին։ Ո՛չ Վահան Տերյան են, ո՛չ Մյասնիկյան, ո՛չ էլ Արամայիս Երզնկյան կդառնան այս իշխանությունները։ Այդ կերպարներն այսօր չկան։ Անտոն Քոչինյանը ճանաչում էր իր ամեն մի բրիգադավարին ու օղակավարին։
– Հրաչ, Դուք քանի՞ գիրք ունեք։
– Երևի 20-25։
– Փաստորեն, Հրանտ Մաթևոսյանից շատ գիրք եք տպել։
– Չէ։ Էդ գրքերից կեսը փոքրիկ գրքույկներ են՝ փոքր տպաքանակներով։ 70-ամյակիս էլ գիրք հրատարակեցին. 500 օրինակ ասացին, բայց տպեցին 400-ը։
– Իսկ նոր բան գրելու ցանկություն ունե՞ք։
–Գիտե՞ք, այնքան լավ պատմվածքներ եմ գրում։ Բայց չգիտեմ ոնց գրել, դրա համար էլ մտքումս եմ գրում։
– Թող Ձեր թոռը գրի, համակարգիչ չկա՞։
– Կա։ Բայց թոռս վերջին դասարանում է սովորում։ Ես ափսոսում եմ նրա ժամանակը։ Չեմ էլ ուզում նրանից մի բաժակ սուրճ խնդրել։ Ափսոս է, թող պարապի։
– Երբ տեսնում եք քաղաքում նրանց սերնդին, ձիու պես վարգող մեր երիտասարդությանը՝ սիրուն, կայտառ, լեզուներ իմացող, նրանք Ձեզ հույս չե՞ն տալիս։
– Նրանք էլ շատ ծխում են։ Այսքան սպանություն կլինի՞։ Հետո շատերը լավ հայերեն չգիտեն։ Այսօր բոլոր պայմանները ստեղծված են աղավաղելու մայրենին՝ մեր սքանչելին։ Դարեր շարունակ մեզ պահած-պահպանած լեզուն այսօր մեր օգնության կարիքն ունի։ Երբ չենք պահում մեր լեզուն, տեսնում ենք, որ նա, տե՛ս՝ ասում եմ Նա, ոչ թե այն, ամեն օր, ամեն ժամ կորցնում է իր դեմքը։ Մենք պիտի կարողանանք փրկել մեզ փրկած լեզուն։ Քո հեռուստացույցը, քո դերասաններն աղավաղում են լեզուն, երեխաներն էլ այդ լեզուն սովորում են։ Ես կուզեի, որ սիրվեն լավերը, ես հավատում եմ լավերին։ Բա էն Գայանե Բաբայանն ափսոս չէր, հրաշալի բանաստեղծուհի...
–Է՜, այնքան եմ կարոտել։ Երբ նա կար, մարդ մի տեսակ պարտավոր էր լավ ու ազնիվ լինել։ Այդպիսի բան կար։
– Ես նրան ասում էի՝ գրի, բանաստեղծություններ գրի։ Նա էլ ասում էր՝ «Էրեխա եմ պահում, հասկանո՞ւմ ես...»։ Նրա գիրքը քիչ օրինակով տպագրվեց։ Պիտի շատ լիներ։
– Դե, հիմա գաղտնիք բացեմ. Մի օր թռռալեն եկավ իմ տուն, պայուսակից փող հանեց ու սկսեց թափահարել, թե՝ իմացած եղիր, որ էս փողը Հրաչ Մաթևոսյանը դրեց գրպանս։ Ասաց, գալիս էի քո կողմ, իրեն տեսա՝ տվեց։ Բայց Դուք վերջը լսեք, վերջը։ Ասաց. «Հիմա հասկացա՞ր իմ ու քո տարբերությունը. ինձ մտավորականները փող են տալիս, ապրեցնում, իսկ քո հաշվին նրանք Կետիկնոցում ուտում–խմում են։ Դե, գնա, ու իմացիր, թե մեզնից ով ով է»։ Այ, էդպես քո տված փողի հաշվին իմ պորտը դրեց տեղը։ Հիշո՞ւմ եք, կարծեմ 5 թե 10 հազար դրամ էիք տվել։
– Չեմ էլ հիշում։ Է՜, անուշիկ ջան, դու պինդ մնա, մի ծխիր, լսեցի՞ր։ Այսօր բոլորս ապրում ենք շան քթից ջուր խմելով։ Ինձ սարսափելի հուզում է մեր սահմաններում վիրավորված ազատամարտիկների ընտանիքների վիճակը։ Կռված, հերոսացած տղաների ընդվզումը, որ արդեն դուրս են գալիս բողոքի։ Նրանց ընտանիքների կանայք ու երեխաներն իրենց հայրերին չպետք է այսքան խեղճացած տեսնեին... Հիմա Հրանտից պատահական էջ եմ բացելու, կարդանք. «Հակոբ Մնձուրի գրող ունեինք. Տեղահանության ու Եղեռնի ժամանակ երկրի խավար խորքերում չէր եղել... Մահացավ 1978 թվականին...»։
Հարցազրույցը՝ Վարդուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:26 • 26/04 ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 20:21 • 26/04 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր:
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:26 • 26/04 ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 20:21 • 26/04 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր:
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Իրավունք
-
20:42 • 26.04.24 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել