Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի Կիպրոսը մասնատելու որևէ փորձ. Գ. Սահակյանի ելույթը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում: ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունը ներկայացնում է ելույթն ամբողջությամբ.
«Հարգարժան՛ նախագահ Օմիրու,
Հարգարժան՝ պարոն Մահտեսյան,
Հարգելի՛ պատգամավորներ,
Սիրելի՛ կիպրացիներ,
Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Յանակիս Օմիրուին Կիպրոսի Հանրապետություն այցելելու հրավերի, ինչպես նաև Հայաստանի համար եղբայրական ժողովրդի և ավանդական բարեկամ պետության խորհրդարանում ելույթով հանդես գալու պատվին արժանանալու համար:
Ես ժամանել եմ մի երկիր, որը դարեր շարունակ Հայաստանի նկատմամբ իր եղբայրական վերաբերմունքն է ցուցաբերել: Այս հանգամանքը մեծապես պայմանավորված է պատմական ընդհանրություններով, մեր գրեթե նույն ճակատագրերով:
Հայաստանի և Կիպրոսի բարեկամությունը խարսխված է ոչ միայն հարուստ պատմական, մշակութային կապերի, այլև մեր ժողովուրդների միջև հաստատված փոխըմբռնման ու փոխվստահության, ընդհանուր արժեհամակարգի, փոխադարձ հարգանքի ու համակրանքի վրա: Արդյունքում՝ հայ-կիպրական ամուր բարեկամությունն է:
Կիպրոսի հայությունը սփյուռքի ամենահին և ավանդական համայնքներից է, որը, ըստ տարբեր աղբյուրների՝ սկսել է ձևավորվել դեռևս 12-րդ դարում: Սովորական բառերը թերևս ի զորու չեն նկարագրել, թե ինչ փորձությունների միջով է անցել հայ ժողովուրդն Օսմանյան կայսրության տիրապետության օրոք: Կիպրոսի ժողովուրդը դա շատ լավ գիտի. մեզ վիճակված է եղել կիսել պատմության այդ դառը և դաժան էջը: Միջերկրական ծովի ափին գտնվող մի երկրում հայերի նկատմամբ պետականորեն ցեղասպանություն ու բռնի տեղահանություն էր իրականացվում, իսկ նույն ծովի մյուս ափին մեկ այլ երկիր գրկաբաց ապաստան տվեց այդ ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին: Այսօր այդ գաղթականների սերունդները հնարավորություն ունեն ապրելու և արարելու ազատ՝ առանց իրենց ազգային ինքնությունն ու ծագումը թաքցնելու։ Իմ հայրենակիցները՝ որպես Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ, լիովին ինտեգրված են այս երկրի հասարակությանը, ակտիվ մասնակցություն, ինչպես նաև կառուցողական դերակատարում և ներդրում ունեն իրենց երկրորդ հայրենիքի՝ Կիպրոսի, հասարակական և քաղաքական կյանքում:
Եվ այստեղ, խոնարհվում եմ կիպրացի ժողովրդի առջև ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին ապաստան, նոր կյանքի հնարավորություն և նոր հայրենիք տրամադրելու համար:
Այսօր ես պատիվ ունեմ ելույթով հանդես գալու մի խորհրդարանում, որն աշխարհում առաջիններից, իսկ Եվրոպայում առաջինը, դեռևս 1975 թվականին, ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝ պահանջելով պատմական արդարության վերականգնում: Մենք բարեկամներ ենք ոչ միայն այսօրվա փոխհարաբերություններով, այլև ճակատագրով: Ցավոք, այդ նմանությունը նաև տխուր հիշողությունների ու պատմական անարդարության հետ է կապված:
Ձերդ գերազանցություն պարոն Օմիրու,
Հարգելի պատգամավորներ,
Ինչպես գիտեք, 2015 թվականին լրանում է Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանության 100-ամյակը: Մեր խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունման համար: Սիրելի բարեկամներ, Ձեր կողմից այդ բանաձևի ընդունումը ամրագրում է հստակ «Ոչ»-ը համամարդկային ամոթի խարան դարձած այլատյացության, ռասիզմի և խտրականության հանդեպ:
Ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ ոճիր է, այլև ֆաշիզմի և անհանդուրժողականության ցայտուն դրսևորում, կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Նման սարսափելի հանցագործության կրկնության կանխարգելման կարևորագույն գործոններից մեկը մարդկության դեմ արդեն կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է: Փոխվստահության և համերաշխության նույն ոգին, որ դարեր շարունակ միավորել է հայ և հելլեն ժողովուրդներին, պետք է համախմբի մեզ բաժին հասած ընդհանուր ողբերգության՝ ցեղասպանության ճանաչման, դատապարտման, պատմական արդարության վերականգնման, ինչպես նաև նման ոճրագործությունների հետագա կանխարգելման գործում:
Այս համոզմունքով սույն թվականի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: Ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է: Մենք երախտապարտ ենք Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նորին գերազանցություն Նիկոս Անաստասիադեսին 2015 թվականին նախատեսվող Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին մասնակցելու վճռականության համար։ Մեծարգո Նախագահ Անաստասիադեսի գլխավորած պատվիրակության ներկայությունը կլինի Կիպրոսի՝ համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության, ինչպես նաև Կիպրոսում ամուր արմատներ ձգած հայ համայնքի նկատմամբ մեծագույն հարգանքի ամենախոսուն վկայությունը:
Սիրելի բարեկամներ,
Ճակատագիրը մշտապես փորձությունների է ենթարկել մեր երկու ժողովուրդներին՝ նրանց անընդհատ պարտադրելով ապացուցել ապրելու կամքն ու կարողությունը: Մեզ ճակատագրի բերումով բաժին հասած փորձությունների պատճառը նույն երկիրն է, որ 20-րդ դարասկզբին հայության ու մարդկության դեմ կատարած մեղսագործությունը շարունակել է 1974թ-ին՝ բռնությամբ զավթելով Կիպրոսի հողերը: Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որևէ փորձ: Մենք՝ ձեզ հետ միասին հիշում ենք Ֆամագուստան և Թուրքիայի կողմից բռնազավթած այլ տարածքների մասին:
Հայաստանը բարձր է գնահատում կիպրական հիմնախնդրի լուծմանն ուղղված Կիպրոսի Հանրապետության կառուցողական մոտեցումը: Ցավում ենք, որ Կիպրոսի Հանրապետության ղեկավարության խոհեմ քաղաքականությանն ի պատասխան՝ Թուրքիան որդեգրեց խիստ ապակառուցողական մոտեցում և իր սադրիչ քայլերով խաթարեց Կիպրոսի հիմնահարցի լուծմանն ուղղված վերջին փուլի ընթացքը: Մենք քաջատեղյակ ենք Թուրքիայի կառավարության այդ գործելաոճին և մեր մաշկի վրա զգալով նման հարևանի հետ հարաբերվելու դժվարություններն, առավել քան հասկանում ենք ձեզ: Ցավոք, Թուրքիան մինչ օրս շարունակում է սրել իրավիճակը Կիպրոսի հանդեպ իր ագրեսիվ գործողություններով և ռազմական ուժ կիրառելու սպառնալիքներով՝ ապակայունացնելով ողջ տարածաշրջանը: Մենք դատապարտում ենք թուրքական կողմի անօրինական, բարբարոսական, սադրիչ գործողություններն ու ոտնձգությունները Կիպրոսի Բացառիկ տնտեսական գոտում: Կիպրոսի հիմնահարցում Հայաստանը մշտապես աջակցել և աջակցելու է, սատարել և սատարելու է Կիպրոսին՝ հանուն եղբայրական երկրի վերամիավորման, հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն խաղաղ կարգավորման և խնդրի արդարացի լուծման:
Հարգելի գործընկերներ,
Հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են իրենց փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակով: Հայաստանի և Կիպրոսի համատեղ ջանքերի շնորհիվ, մեր երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել: Հայ-կիպրական միջպետական հարաբերություններն ունեն հատուկ բովանդակություն և որակ՝ մեր երկրների միջև սերտ պատմական կապերի ու ամուր բարեկամության շնորհիվ: Այստեղ, հատկապես, ցանկանում եմ առանձնացնել կիպրահայ համայնքի նշանակալի ավանդն ու ներդրումը՝ միջպետական համագործակցության ամրապնդման գործում:
Հարգելի՛ գործընկերներ,
Մենք մեզ համարելով եվրոպական արժեքների կրող և եվրոպական ընտանիքի մաս, մեր արտաքին հարաբերութուններում մեր հարևանների հետ այդ գիտակցությամբ ենք առաջնորդվում: Խնդիրները փորձում ենք կարգավորել երկխոսությամբ և բանակցություններով: Թուրքիան պետք է գիտակցի և գնահատի նույն այդ արժեքների կարևորությունը։
Արդեն մոտ վեց տարի է անցել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն, հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց արձանագրությունները Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ: Ցավոք, Անկարան իր ոչ կառուցողական կեցվածքով ձախողեց միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիայի առջև դեռևս շարունակում են ծառացած մնալ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու՝ ապօրինի շրջափակումը վերացնելու, և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մարտահրավերները:
Հարգելի պատգամավորներ,
Մենք ապրում ենք չափազանց բարդ ժամանակաշրջանում՝ լի մարտահրավերներով և փորձություններով: Թեև հանգամանքները տարբեր են և մշտափոխ, բայց յուրաքանչյուր պետության կենսունակության բանաձևը մեկն է՝ ապահովել իր բնակչության անվտանգությունը:
Այս առումով կցանկանայի անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափը՝ Մինսկի խմբի համանախագահությունն է, և Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել և մնում համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունների շարունակմանը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այս ձևաչափը չունի այլընտրանք, և սա է մեր սկզբունքային դիրքորոշումը: Ցավոք, վերջին մեկ տարում Ադրբեջանը լրջորեն սրել է իրավիճակը` մշտապես խախտելով հրադադարի ռեժիմը և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ։ Բաքվի արկածախնդրությունները պատճառ են հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար:
Հարգելի գործընկերներ,
Մեզ համար առանձնակի նշանակություն ունի Կիպրոսի հետ համագործակցությունը միջազգային կառույցների հարթակներում, որտեղ մենք մշտապես զգում ենք կիպրացի մեր գործընկերների աջակցությունը: Այս առումով չեմ կարող չհիշատակել ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունների օրինակելի համագործակցությունը: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավորներին, որոնց գործունեությունը մեծապես նպաստում էր Հայաստան Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը:
Սիրելի բարեկամներ,
Այսօր մենք պարտավոր ենք բազմապատկել մեր ջանքերը և միասնական դիրքորոշումներով ու փոխաջակցությամբ՝ մեր երկու եղբայրական երկրների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին՝ Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնահարցերին, արդարացի լուծում տալու և խաղաղությունն ապահովելու նպատակով:
Հարգելի՛ բարեկամներ,
Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական ակունքները վաղեմի են’ հիմքերն էլ՝ ամուր։ Համոզված եմ, որ ընդհանուր ջանքերով և սերտ համագործակցությամբ, մենք կարող ենք ապահովել մեր եղբայրական երկու պետությունների կայուն և բարեկեցիկ ապագան: Վստահ եմ՝ մենք դեռ միասին հազարամյակների պատմություն ենք կերտելու:
Կեցցե՛ Կիպրոսը
Կեցցե՛ Հայաստանը
Կեցցե՛ հայ - կիպրական դարավոր բարեկամությունը»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Քաղաքականություն 15:51 • 04/05 Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կասեցումը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։
-
Քաղաքականություն 18:02 • 04/05 Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան Աբրահամյան Ցավոք, արդեն 10-11 ամիս է ինչ նույն քրեակատարողական հիմնարկում ապօրինի անազատության մեջ է մեր ընկեր Արմեն Աշոտյանը, ում կարիքն ու դերը հատկապես այս օրերին շատ զգացվում է:
-
Իրադարձային 22:22 • 04/05 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազանը՝ Հաղարծինում Մեր այս շարժումը, ընթացքը «չակնկալիքների» շարժում եմ անվանել։ Ուզում եմ ավելացնել՝ թող այն լինի անմահության երթ, որով մենք մեզ կվերադարձնենք մեր հայրերի ինքնությանն ու ճշմարտությանը,
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Քաղաքականություն 15:51 • 04/05 Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կասեցումը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
Քաղաքականություն
-
12:20 • 05.05.24 Զելենսկին ասել է, որ «Աստված Ուկրաինայի դաշնակիցն է»
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում