Բրիտանիայում աղջիկը հազվադեպ խանգարման պատճառով ծնվել է առանց աչքերի

02:18 • 03.04.15

Նորածին աղջկա ծնողները խոսել են իրենց մեծ ցավի մասին, երբ երեխան ծնվել է առանց աչքերի:
Ինչպես գրում է Daily Mail-ը` 3 երեխայի մայրը` 24-ամյա Դանիելե Դևիսը, հրաժարվել է դադարեցնել հղիությունը, երբ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ պարզվել է, որ երեխայի մոտ ուղեղի կիստա կա:



Երբ փոքրիկ Դեյսին լույս աշխարհ է եկել, Դանիելեին և նրա ընկերոջը` Էնդրյու Սմիթին, հայտնել են, որ երեխան հազվադեպ խանգարում (անոֆտալմիա) ունի, որի հետևանքով նա աչքեր չունի: 


Այդ խանգարումն անբուժելի է, և աղջիկը չի կարողանա տեսնել ողջ կյանքի ընթացքում: Այս խանգարումը զարգանում է հղիության ընթացքում և հանդիպում է 10 000 երեխայից մեկի մոտ: