«Զվարթնոց» օդանավակայանում Քարդաշյանին աղուհացով դիմավորեցին (լուսանկարներ, տեսանյութ)

21:43 • 08.04.15

Քիչ առաջ Երևան ժամանեց ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը` քրոջ Քլոե Քարդաշյանի և ամուսնու` ռեփ երգիչ Քանյե Ուեսթի հետ:


Քարդաշյաններին դիմավորեց էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը։

Նախքան Քիմ Քարդաշյանի ժամանելը  դուրս եկան նրա անվտանգության աշխատակիցները, իսկ ինչ-որ մարդիկ սկսեցին ճամպրուկներ դուրս հանել: Ինչպես  Tert.am –ը տեղեկացավ՝ նախքան ՀՀ մաքսային  աշխատակիցները կստուգեին նրա փաստաթղթերը և ՀՀ մուտքի վիզան կտրամադրեին, նրան հայկական հողի վրա հյուրասիրել են սուրճով:

Նշենք, որ օդանավակայանի VIP  սրահում անպասելիորեն հայտնվեց նաև ՀՀ երկրորդ Նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, ով  Tert.am –ի հարցին ի պատասխան ծիծաղելով ասաց. «Ոչ մեկին չեմ դիմավորում, մեկնում եմ»:


Հիշեցնենք, որ Քարդաշյանը Հայաստան է եկել մասնավոր այցով։ Բրիտանական The Daily Mail պարբերականը, ավելի վաղ անդրադառնալով պատմական հայրենիք նրա ուղևորությանը, գրել էր, որ Քիմ Քարդաշյանը վերադառնում է իր արմատներին»:

Պարբերականը նշել էր, որ Քարդաշյանների ընտանիքն ուղևորվում է Հայաստան` մասնակցելու Օսմանյան կայսրություն ժամանակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

 

«Զվարթնոց» օդանավակայանում Քարդաշյանին աղուհացով դիմավորեցին (լուսանկարներ, տեսանյութ)