Անօդաչու սարքերը 1 տարում 1 մլրդ ծառ կտնկեն (լուսանկար)
Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող BioCarbon Engineering ամերիկյան ընկերությունը մտադիր է անօդաչուների միջոցով տարեկան 1 մլրդ ծառ տնկել` առանց ոտքը հողին դնելու:
Ինչպես նշում է alarabiya.net-ը, ընկերության ղեկավարությունը հանդես է եկել նման նախաձեռնությամբ, երբ տեղեկացել է վիճակագրական անմխիթար տվյալներին. ամեն տարի Երկիր մոլորակի վրա հատվում է միջինը 25 մլրդ ծառ, որից վերականգնվում է միայն 15 մլրդ-ը:
«Նախկինում անօդաչուների միջոցով ծառեր տնկելը մեզ համար ոչ հասանելի տեխնոլոգիա էր, սակայն այժմ ամեն ինչ այլ է: Նորարարական տեխնոլոգիաները հնարավորություն կտան որոշակի չափով լուծել այս խնդիրը»,-ասել է ընկերության գործադիր տնօրեն, ՆԱՍԱ-ի նախկին ինժեներ Լորեն Ֆլեթչերը:
Նրա խոսքով՝ անօդաչուներն օրական 36.000 հատ ծառ կտնկեն` անելով ծառերի տնկման ավանդական մեթոդների համար նախատեսված ծախսերի 15%-ը միայն:












