Nina Ricci նորաձևության տան 73-ամյա ժառանգորդուհուն մեկ տարվա ազատազրկման են դատապարտել
Փարիզյան դատարանը խոշոր տուգանք է սահմանել և մեկ տարվա ազատազրկման դատապարտել Nina Ricci նորաձևության տան ժառանգորդուհուն` Արլետ Ռիչիին` նրան մեղավոր ճանաչելով հարկերի վճարումից խուսափելու և անօրինական եկամուտները օրինականացնելու գործով:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` դատական գործընթացի ժամանակ պարզվել է, որ Ռիչին ավելի քան 22 մլն եվրո է թաքցրել Շվեյցարիայում HSBC բանկի հաշիվներում:
Ռիչին պարտավորվել է 1 մլն եվրո տուգանք վճարել։ Բացի այդ, կառգրավվեն նորաձևության տան հիմնադրի 73-ամյա դստերը պատկանող երկու անշարժ գույք` շուրջ 4 մլն եվրո արժողությամբ:
Դատարանը վճռել է նաև, որ Ռիչին պետք է պետական գանձարանին վերադարձնի մի քանի մլն եվրո ծավալով չվճարված հարկերը:










