Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պատրաստվում են ամուսնության 1-ամյակը նշել Փարիզում. The Mirror

11:47 • 15.04.15

Արևմտյան շոու բիզնեսի ամենաշատ քննարկվող զույգերից մեկը` հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը, պատրաստվում են 2-րդ անգամ սիրո և հավատարմության երդում տալ՝ Փարիզում:

 

Ինչպես նշում է mirror.co.uk-ը, մեկ տարի առաջ Ֆլորենցիայում ամուսնացած զույգն այժմ Փարիզում ռոմանտիկ վայր է փնտրում, որպեսզի վերապրի ամուսնության երջանիկ պահերը:

 

Զույգի ընկերներից մեկը պատմել է, որ 37-ամյա ռեփեր Ուեսթը ցանկացել է ամուսնության առաջին տարեդարձի կապակցությամբ հանրահայտ Էյֆելյան աշտարակի վրա լույսերով գրված տեսնել իր ու կնոջ անունները: Սակայն Փարիզի իշխանությունները բացասական պատասխան են տվել:

 

Այժմ Ուեսթը մտադիր է ռոմանտիկ ուղևորություն կազմակերպել Սեն գետով` լարային քառյակի ու օպերային երգիչների մասնակցությամբ:

 

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պատրաստվում են ամուսնության 1-ամյակը նշել Փարիզում. The Mirror