Իռլանդուհին Facebook-ով գտել է իր նմանակին
Երիտասարդ իռլանդուհուն հաջողվել է գտնել իր նմանակին Facebook-ում իրականացրած սոցիալական արշավից հետո։
Ինչպես գրում է Daily Mail-ը, 26-ամյա հեռուստահաղորդավարուհի Նիամ Ջիանին երկու ընկերոջ օգնությամբ նախաձեռնել է «Երկվորյակ անծանոթներ» նախագիծը` պարզելու, թե ով կկարողանա 28 օրում գտնել իր ամենամոտ նմանակին: Նախագծին հայտեր են ուղարկել ողջ աշխարհից:
Նիամին հաջողվել է գտնել իր նմանակին` 29-ամյա Քերեն Բրենիգանին` բնիկ իռլանդուհի, ով բնակվում է մեկ ժամվա ճանապարհի վրա:










