Պակիստանում տան տղամարդիկ վառել են կնոջը` ինքնագլուխ տնից դուրս գալու համար

23:03 • 19.04.15

Պակիստանում ամուսինն ու նրա հայրը վառել են կնոջը, որը համարձակվել է առանց թույլտվություն խնդրելու դուրս գալ տնից և քրոջ տուն գնալ: Այս մասին հայտնում է Russia Today-ը:


Աղբյուրը մեկնաբանում է, որ Շաբանա Բիբի անունով կինը զոհ է գնացել արևելքում տարածված այսպես կոչված «պատվո սպանությունների» ավանդույթին:


Հայտնի է, որ ամուսինը` Սիդդիկը, բազմիցս ծեծի է ենթարկել 25-ամյա Բիբիին, իսկ ինքնագլուխ քրոջ տուն գնալուց հետո բենզին է լցրել նրա վրա և հրկիզել: Գործին հանցակից է դարձել նաև սկեսրայրը:


Սիդդիկին ու նրա հորը սպանության և ահաբեկչության մեղադրանք է ներկայացրել: