Քիմ Քարդաշյանն իր բարեգործության շնորհիվ հայտնվել է Variety-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակում (լուսանկարներ)
Նյու Յորքում ապրիլի 24-ին կկայանա Variety ամսագրի «Ամենաազդեցիկ կանանց» ցուցակի մասնակիցների պարգևատրման արարողությունը, նրանց թվում է նաև հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։ Միջոցառմանը կմասնակցեն ամենաշատ բարեգործություն կատարած հայտնի աստղերը, գրում է variety.com-ը։
«Ամենաազդեցիկ կանանց» նվիրված միջոցառումը կայանում է տարին 2 անգամ՝ Նյու Յորքում և Լոս Անջելեսում։ Միջոցառումների մասնակից կանայք իրենց ներդրումներն են անում բարեգործության համար։
Քիմ Քարդաշյանն այս տարի հայտնվել է Variety-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակում՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին (Children's Hospital Los Angeles) աջակցելու համար։
«Ես չեմ հրապարակայնացնում այն, ինչ անում եմ բարեգործության և աշխարհում մարդկանց օգնելու համար։ Ես դա անում եմ, որովհետև ցանկանում եմ անել։ Ես դա անում եմ, որովհետև իմ հայրն է ինձ սովորեցրել այդպես վարվել։ Ես դա անում եմ, քանի որ դա ճիշտ է»,- ասել է Քիմը։

Բացի այդ, Քիմը պարբերաբար իր իրերի բարեգործական վաճառքներ է կազմակերպում։ 2011-ին Քրիս Համֆրիսի հետ հարսանիքի բոլոր նվերները փոխանցել է DreamFoundation հիմնադրամին, 2013-ին վաճառել է իր զգեստները, որպեսզի օգնի Ֆիլիպիններում թայֆունից տուժած մարդկանց, նույն տարում վաճառել է դստեր առաջին լուսանկարները և գումարը նվիրաբերել կարիքավորներին։
Բացի Քիմից, Variety-ի աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում են հայտնվել նաև Վուփի Գոլդբերգը, Գլեն Քլոուզը, Լինա Դանեմը և Ռեյչել Ուայսը։














