Միջադեպ Վարդան Պետրոսյանի գործով դատավարության ընթացքում (տեսանյութ)

13:17 • 21.04.15

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:
 

Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հայտարարեց, թե իրենց համար անընդունելի է Առաջին ատյանի դատարանի որոշումը: Նա նշեց, թե տուժողների համար անընդունելի է, որ դատարանը վճիռը կայացնելիս նշել է, թե հաշվի է առնվում հանգամանքը, որ Վարդան Պետրոսյանը ձեռք է մեկնել տուժող կողմին:


Այդ ընթացքում դահլիճից արձագանքեցին Ռուբեն Բալոյանի հայտարարությանը, ինչին էլ հակադարձեց տուժող կողմի իրավահաջորդ Արթուր Հակոբյանը:
 

«Տարել, երկու երեխեքի գլուխը կերել եք, հիմա էլ եկել օգնությունից եք խոսում: Թող ձեր երեխեքը մեռնեն, ես 50 000 կտամ»,-բղավեց Արթուր Հակոբյանը:
 

Դատավորը կողմերին կոչ արեց հանդարտվել:
 

«Ես գտնում եմ, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը համահունչ չէ կատարված հանցանքին»,-հայտարարեց տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը: