Սերժ Թանկյան. չհրապարակված բացառիկ հարցազրույց
Թանկյանի հետ հանդիպել էի 2013-ի աշնանը Տալլինում սովորելուս շրջանում:
Ես Էստոնիայի դիվանագիտական դպրոցի սան էի, Թանկյանը իր համերգային շրջագայության ընթացքում համերգ տվեց նաև Տալլինում:
Նա հանդես եկավ «Elect the Dead» սիմֆոնիայով և այն ժամանակ նոր «Օրքա» սիմֆոնիայով:
Սերժը սիրով ու շատ սիրալիր նաև բացառիկ հարցազրույց տվեց` կարծեմ դերակատարություն ունեցավ նաև էն, որ Էստոնիայում` աշխարհի մյուս ծայրում, հայտնվում է ինչ-որ հայ ու հարցազրույց ուզում:
Ինձ համար էլ Տալլինը, որ նոր-նոր սկսել էի վայելել, էդ շրջանում ներկայանում էր նոր կողմով. էդ շրջանում էնտեղ էին Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սերժ Թանկյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը...
Ի դեպ, ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ ԲԱՑԱՌԻԿ ԵՎ ՇԱՏ ԱՆԿԵՂԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆ էլ կարող եք կարդալ հղումով:
Եվ այսպես, Սերժի հետ հանդիպեցինք Տալլինի «Սակու սուուրհալ» համերգասրահի իր հանդերձարանում համերգից ժամեր առաջ:
Չնայած որ ունեմ System-ից ու Սերժից սիրելի գործեր, ինքս չեմ կարող ինձ ՍերժաSystem-ի երկրպագու անվանել ( և ոչ միայն այն պատճառով որ ռոքը իմը չէ): Բայց Սերժ Թանկյանի հայանպաստ և հասարակական գործունեության առումով մոտեցումս միանշանակ է:
Էնպես որ` սա հարցազրույց է ամենևին էլ ոչ երաժշտության շուրջ: Եթե էսօր փորձեի վերնագիր տալ մեր զրույցին, երևի անվանեի «Բեթհովենի ծակը», ինչպես որ կոչվում է Թանկյանի ստեղծագործությունը` կարծեմ «Հարակիրի» ալբոմից:
Սերժը էդ գործը ևս կատարեց էդ երեկո. կարծեմ դա ավելի շատ էպատաժի նպատակ ուներ, քանի որ Թանկյանը բոլոր մատչելի լեզուներով` անգլերեն, էստոներեն, ռուսերեն, հայտարարեց երգի վերնագիրը:
Ասեմ ձեզ, որ դա շփոթեցրեց տեղի հայերին, որոնք համերգին եկել էին թերևս ավելի հայավարի տրամադրված, կասեի` դուդուկ լսելու (Սերժի ծրագրում կար նաև դուդուկի հատված, որը կատարում էր դուդուկահար Վարդան Գրիգորյանը):
Գուցե հարցազրույցն էլ նույնքան շփոթեցնող լինի, որքան տալլինյան բեմից Թանկյանի «Բեթհովենի ծակը» հոկտեմբերյան էն երեկո:
Հարցազրույցը մինչև հիմա չէի հրապարակել, քանի որ ձայնագրության ֆայլը «փչացել էր» և ինչքան «հասկացողի» մոտ տարել էի, բոլորը դժվարացել էին վերականգնել: Ընթացքում ինքս էլ ձեռ քաշեցի հարցազրույցի ֆայլը վերականգնելու հույսից:
Հիմա` Թանկյանենց գալու հետ, նորից հիշեցի, որ էդպիսի մի բացառիկ հարցազրույց ունեմ ու որոշեցի` վերջին անգամ կրկին փորձել: Էս անգամ ֆայլը կարողացան վերականգնել: Եվ ես էլ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Սերժի հետ իմ էս հարցազրույցը:
Կսպասեմ Ձեր կարծիքներին, իսկ ինձ կարող եք հետևել նաև Twitter-ում, Facebook-ում և իհարկե tert.am-ի իմ բլոգի տիրույթներում: Պարզապես հարկավոր է like անել կամ follow` ըստ հղումների, որ միշտ առաջինը հենց դուք նման ու այլ բացառիկ անդրադարձների ու դիտարկումների ծանոթանաք: : Դ
Էդ օրերին Սերժը էս ֆոտոկոլաժը հրապարակեց Տալլինից
Սերժ, Ձեր այս համերգային շրջագայությունը ներառում է մի շարք երկրներ: Հայաստան չե՞ք գնալու:
-Ոչ այս տարի: Մեկ ուրիշ անգամ:
Քննադատները գրում են, որ «Օրքայում» հայկական տարրեր կան...
-Միանշանակ: Վարդան Գրիգորյանը դուդուկ է նվագում: Ես գեղեցիկ սոլո երաժշտական կտոր եմ գրել դուդուկի համար: Հաստատ ամենը որ անում եմ հայկական ազդեցություն է կրում: Դա ակնհայտ է:
Իմ զգացողությամբ Հայաստանում Դուք, Ազնավուրը, Շերը և մյուսները, ավելի գնահատված եք նախևառաջ ձեր հայ լինելու փաստով, քան բուն արվեստով:
- Չէ՜: Կարծում եմ՝ բարդ է «երաշխավորել» ամեն մի երկրի սպեցիֆիկ գնահատանքի համար՝ մեր արվեստի կտրվածքով, եթե անկեղծ լինեմ: Ինձ թվում է` մենք շատ ուժեղ հետևորդներ ունենք այնպիսի վայրերում, ինչպիսիք են Հարավային Ամերիկան, Հայաստանը, Ռուսաստանը... Ես տարբերություն չեմ տեսնում:
Ինձ թվում է Հայաստանի դեպքում տարբերությունն այն է, որ քանի որ ես հայ եմ, դա իմ արածն էլ ավելի է ասոցացնում ցեղասպանության ճանաչման ջանքերի հետ, հասկանո՞ւմ եք: Ես շատ ավելի եմ բարձրաձայնում մեր որոշ հարցերի շուրջ: Ես Հայաստանում ավելի «աստղային կարգավիճակ» ունեմ: Ինձ թվում է՝ դա է տարբերություններից մեկը: Այնպես էլ չէ, որ հանրահայտ չեմ ԱՄՆ-ում կամ այլուր, բայց Հայաստանում մի քիչ այլ է:
Կարելի է ասել, որ Հայաստանում մարդիկ նախ արձագանքներ են ակնկալում այն անձանցից ում հարգում են, ովքեր հայտնի են՝ նաև իրենց ավելի ներքին խնդիրներին, վերաբերմունքի են սպասում: Բոլորը գիտեն Քիմ Քարդաշյանի ապրիլ24-յան ուղերձների մասին և սպասում են: Ձեր մի ուղերձի բերումով էլ ասացին, որ գուցե դուք ավելին եք արել մի հայտարարությամբ, քան ԱԳՆ-ն: Դուք ճշմարտության համար պայքերելու պատասխանատվություն, համապատասխան էլ «ճնշումներ» զգո՞ւմ եք:
- Լավ հարց է... ԱՄՆ-ի հասցեին քննադատական մոտեցումներով հանդես գալը, երբ դա վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ այն քաղաքական փորձառության հիման վրա, որ ԱՄՆ-ն ունի Թուրքիայի հետ, ինձ միշտ դարձրել է «գաղտնի արդարության» համար պայքարող մեկը:
Քննադատություն եմ ցուցաբերել ԱՄՆ-ի հանրապետականների հանդեպ: Նրանք օգտագործում են Obamacare առողջապահական նախագիծը՝ ֆինանսավորում ստանալու համար, նրանք սննակացնում են կառավարությանը, աղքատ մարդկանց բուժօգնությունից զրկում: Ահա թե որքան նողկալի է այդ կուսակցությունը, հասկանո՞ւմ եք: Ես դրա մասին ասելու խնդիր չունեմ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այնտեղ ել կան բաներ, որոնք դեմ են արդարությանը` ընտրություններին վերաբերի, թե բոլոր այն խնդիրներին, որ ցավոք սրտի պատուհասել են մեր երկիրը: Եվ այո՜, ես բարձրաձայնելու եմ դրանք: Ես միշտ էլ այդ տեսակ մարդ եմ եղել: Ես բարձրաձայնում եմ ոչ թե որ պատասխանատվություն եմ զգում կոնկրետ որևէ բանի առնչությամբ, այլ ուղղակի որովհետև ես այդպիսին եմ:
Ի դեպ, Սերժ Սարգսյանին Ձեր հայտնի նամակի առնչությամբ. գո՞հ եք ստացված պատասխանից, դա՞ էր, որ կուզեիք լսել:
-Ոչ: Գիտե՞ք՝ իմ նամակը կոնկրետ էր, պարզ, և դրանում խոսքը քաղաքական բաների մասին էր՝ շատ պարզ բաների: Նրա նամակը կոմպլիմենտար էր, ինչը ես գնահատում եմ, բայց իրականում այնքան էլ կապ չուներ իմ բարձրացրած հարցերի հետ: Պոետիկ - պրոզայիկ էր, բայց անմիջականորեն չէր առնչվում իմ ասածներին՝ ուղիղ քաղաքական իմաստով:
Բայց, գիտե՞ք, վստահ չեմ, թե կային հարցեր, որոնց նա կարող էր պատասխանել, բայց չի պատասխանել: Իմ կարծիքով` դրա համար պահանջվում է կամք: Ես հասկացել եմ, որ շատ աշխատանք ու սերնդափոխություն է պահանջվելու, որ փոխվի այն տեսակ մտածողությունը, առաջնորդությունը, որ կա մեր երկրում:
Բայց ես լիահույս եմ, քանի որ մենք երիտասարդ հանրապետություն ենք, ընդամենը 23 տարվա անկախություն ունենք: Ես տեսնում եմ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների դեմքերը, ինչպես Ձերը, և նույնիսկ ավելի երիտասարդներինը, ու տեսնում եմ, որ մտածողությունը առաջ է գնացել ու զարգացել է, ավելի ինտեգրալ, ավելի խելացի է դարձել, քան որոշ մարդկանցը, ովքեր երկիր են ղեկավարում:
Ես կարող եմ ԱՄՆ-ն որպես օրինակ բերել: Այնտեղ Հանրապետականները պնդում են, թե ազգանպաստ կուսակցություն են, բայց նրանց արածը կառավարության սննկացումն է, ուստի ամերիկացիների մեծամասնությունը առողջապահական ապահովագրություն չունի, քանի որ չեն կարող իրենց դա թույլ տալ: Ինչպե՞ս կարող եք լինել ազգանպաստ, եթե թքած ունեք ձեր սեփական ժողովրդի վրա:
Բայց, այնուամենայնիվ, պատճառը Ձեր պես մարդկանց պահվածքը կլինի, թե երիտասարդ սերունդը, միշտ էլ փոփոխության հույսի տեղ կա:
- Եվ մենք շատ փոփոխություններ արդեն տեսել ենք. ես 60-ականներին եմ ծնվել: 60-ականներին աշխարհում պայքար էր հանուն քաղաքացիական իրավունքների, 60-ականներին շատ կանանց շարժումներ կային, աֆրոամերիկացիների իրավունքների շարժումներ՝ Մարտին Լյութեր Քինգ կրտսերով հանդերձ, ավելի վաղ էլ Հնդկաստանում Գանդին էր:
Ինձ թվում է` խաղաղ բողոքն ու դիմադրությունը ինքներս մեր ներսում փոփոխություն անելու ու մոբիլիզացիայի ամենամեծ ուղիներն են:
Մարդկանց փոքր խմբերն ի զորու էն «ընդդիմություն» ձևավորել: Ընդդիմությունը անհրաժեշտություն է ցանկացած կառավարությունում, քանի որ ամեն բան հաշվետու է պահում: Սակայն Հայաստանի դեպքում ամենամեծ խնդիրը օրենքի գերակայության պակասն է:
Հզոր նախագահից առավել մեզ հզոր գլխավոր դատախազ է հարկավոր՝ այն մարդը, ով իշխանություն ունի բանտարկելու ցանկացած մեկին, այդ թվում՝ նախագահին, երբ Սահամանդրությունը պետք է պահվի իր բացարձակ արժեքով: Ընդամենը դա է, որ հարկավոր է մեզ. Հայաստանում մեզ օրենքի գերակայություն է հարկավոր: Հենց Հայաստանում օրենքի գերակայություն հաստատվի, այն ժամանակ մենք կունենանք հզոր օրենքներ, հզոր կառավարման համակարգ: Կարծում եմ՝ մնացած ամեն ինչն էլ արդեն իր տեղը կընկնի: Եվ մեզ կամք է հարկավոր, որպեսզի այնպես անենք, որ դա տեղի ունենա:
Այսօր կա միտում, երբ ամերիկյան աստղերը, ինչպես Մադոննան, գնում են Ռուսաստան համերգով և ինչ-ինչ ուղերձներ հղում: Դուք Ռուսաստան գնալով ուղերձ ունեի՞ք:
-Ավելի շատ սպեցիֆիկ դեպքերում`ինչպիսին էր Pussy Riot-ը: Ես էլ եմ նույնն արել, երբ Մոսկվայում էի` երեք - չորս անգամ: [Արկտիկայում «Գազպրոմի» գազի արդյունահանման դեմ]«Գրինփիսի» ֆիասկոյի շրջանն էր [երբ բազմաթիվ ակտիվիստներ էին ձերբակալվել` փորձելով խոչընդոտել], և ես տեսախցիկի առաջ ասել եմ, որ «Գրինփիսի» ակտիվիստներին պետք է ազատ արձակեն:
«Գրինփիսը» հզոր կազմակերպություն է, որին ես աջակցում եմ և որի անդամն եմ: Ես մի շարք կազմակերպությունների անդամ էլ եմ: Գրինփիսցիների տախկտիկան մի քիչ «վայրենական» է, քանի որ նրանք ցանկանում են լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել այն բաների վրա, որոնք լրատվամիջոցների ուշադրության կարիք ունեն: Օրինակ` վե՛րջ տվեք «Գրկնփիսի» ակտիվիստների ձերբակալություններին՝ ոչ միայն կոնկրետ երկրում, այլև ուրիշ երկրներում էլ: Ինչո՞ւ չեք ստուգում «Գազպրոմի» գործունեությունը՝ տեսնեք իրականում դա ինչ ազդեցություն է ունենում ձեր բնության վրա, ինչո՞ւ է, որ իշխանություններին է պատկանում «Գազպրոմի» մեծ մասը, ինչո՞ւ չեն փորձում շրջակա միջավայրի վերաբերյալ անկախ հետազոտություններ անել, թե գազի արդյունահանումը ինչպես է ազդում Արկտիկայի վրա: Բացասական մոտեցման փոխարեն ինչո՞ւ դրական մոտեցում չեք ցուցաբերում և հենց «ներսը» նայում:
Ես հենց սրա մասին եմ խոսել, նաև` Pussy Riot-ի: Pussy Riot-ի գործը մարդու իրավունքների և խոսքի ազատության հարց է, որոնք պետք է հարգվեն ցանկացած երկրում: Ես ասել եմ, ինչպես հիմա եմ ասում դա, որ նրանց բանտարկելը սխալ է ճիշտ այնպես, ինչպես եթե ինչ-որ մեկը ինձ բռնի - բանտ գցի:
Գիտե՞ք, միայն ամերիկացիները չեն, ամբողջ աշխարհի արվեստագետներն են իրենց ձայնը բարձրացրել Pussy Riot-ի ու շատ այլ հարցերի համար: Այս հարցերը լրատվամիջոցների ուշադրության կենտոնում են եղել, բայց շատ այլ հարցեր էլ կան Ռուսաստանում, Հայաստանում, որ ուշադրության կարիք ունեն:
Ռուսաստանն ու Հայաստանը կիսում են կոռուպցիայի նույն ժառանգությունը նախկին ԽՍՀՄ-ից: Կոռուպցիան ամենուր է, ԱՄՆ-ում էլ, իհարկե` օրինակ լոբբինգի տեսքով, երբ փող են վերցնում Թուրքիայից` անելու համար այն, ինչ թուրքերն են ուզում: Կարդացել եմ, թե Ադրբեջանը որքան է ծախսում ԱՄՆ-ում լոբբինգի վրա: Կոռուպցիան գոյություն ունի շատ տարբեր կերպերով: Բայց երբ բանը գալիս - վերաբերում է քո երկրի բնակչությանը, անարդար կանոնների արմատավորմանը, անարդարությանը, հայաթափությանը, դա... դա արդեն փոփոխություն է ուզում:
Մի քիչ էլ անձնականի մասին: Հայաստանում և Facebook-ի հայկական հատվածում մարդիկ անչափ ուրախ էին Ձեր ամուսնության լուրով, շատ մաղթանքներ էին հնչում...
- Սա էլ «աստղային կողմն է»...
...Ավանդական հայկական բարեմաղթություններ:
-Շնորհակալ եմ...
Ավանդական մաղթանքը գիտե՞ք` «տուն - ծառ - տղա երեխա»: Այս ավանդական հայկական օրակարգում հաջողե՞լ եք, կարելի է ասել:
- (Ծիծաղում է - ԴՊՎ) Ինքս ինձ ոչ մի առումով ավանդական չեմ հարամում... Եվ իմ անձնական կյանքը ինձ եմ պահում: Ես որևէ մեկի սովորույթներով կամ ակնկալիքներին համապատասխան չեմ ապրում:
Հայերի շրջանում մինչև հիմա էլ է շատ խոսվում System-ին վերագրվող «Թուրքերի ու շների մուտքն արգելվում է» «կոնցեպտի» մասին...
- Դա ապատեղեկատվություն է, թուրքական մամուլից ինչ-որ մեկն է արել: Մենք միշտ հերքել ենք դա, այն թուրքերը, ովքեր եկել են մեր համերգներին, գիտեն, որ դա ճիշտ չէ:
Ուղղակի շահարկվո՞ւմ է:
- Շահարկվում է, բայց ոչ մի կերպ ճիշտ չէ. մենք դրոշ չենք վառել, բացասական բան չի եղել... Դա Թուրքիայում մեր երկրպագուների առաջ մեզ հրեշավոր կերպարանքով ներկայացնելու միտում է ունեցել: Վստահ եմ, որ դա հղացել են Թուրքիայի կառավարությունում կամ հատուկ ծառայությունենրում:
Բայց ամենաուժեղն այն մարդիկ էին, ովքեր պաշտպանում էին մեզ Թուրքիայում, մամուլում էլ ասում էին, որ System-ը երբեք նման բան չի արել, էս ի՞նչ հիմարություն է, նախքան մենք մեր վեբկայքում կզետեղեինք, որ հերքում ենք այդ ամենը: Մեզ պաշտպանելը գեղեցիկ քայլ էր:
Իսկ Ձեր հայ և մյուս երկրպագուները System-ի վերամիավորման հույս կարո՞ղ են ունենալ:
-Վերամիավորման կարիք չկա, քանի որ մենք նոր ենք հանդես եկել շրջագայությամբ. մեկ ամիս առաջ Եվրոպայում 14 շոու ենք ներկայացրել: Մենք երբեք չեն դադարել որպես բենդ հանդես գալուց, մենք «պատուհան» ենք ունեցել 2006 - 2011-ի ընթացքում: Ապա 11-ին սկսել ենք միասին աշխատել և համերգային շրջագայություններ ունեցել 11-ին, 12-ին, 13-ին:
Ինչ վերաբերում է նոր համատեղ ձայնագրությանը, մենք միշտ ասել ենք, որ դրա համար ճիշտ ժամանակը պիտի հասունանա: Մնացածը էլի ակնկալիքներ և շահարկումներ են եղել:
16 հոկտեմբերի, 2013,
Տալլին
Հիմա Սերժը, ինչպես և խոստացել էր հարցազրույցի սկզբում «ուրիշ անգամ» գալ Հայաստան, էստեղ է` ավելի զիլ համերգով, պետք է հուսալ:Իսկ դուք մինչ այդ կարող եք ևս մեկ անգամ վերընթերցել հարցազրույցը:
ԿԱԴՐԵՐԻ ԲԱԺԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ԻՆՁ / FOLLOW ME
TERT.AM-ում
ТWITTER-ում
FACEBOOK-ում
Պարզապես մտեք հղումներով, like արեք, հետևեք
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 19:16 • 17.05.24 Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
- 17:30 • 17.05.24 Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
- 17:04 • 17.05.24 Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
- 16:46 • 17.05.24 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 20:47 • 19/05 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ՀՀ ԱԳՆ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։
-
Քաղաքականություն 16:19 • 19/05 Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա «Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է մայիսի 26-ին մասնակցել Վրաստանի Անկախության օրվան` «վերջնականապես ազատագրելու Կովկասը խորհրդային լծից և ռուսական ազդեցությունից»: Ըստ երևույթին, Ելիսեյան պալատը հիստերիկ կերպով վայր է փնտրում...
-
Տնտեսություն 11:05 • 19/05 ԲՐԻԿՍ-ի անդամները ստեղծում են միասնական արժույթ՝ դոլարից կախվածությունից ազատվելու համար. Իրանի ԱԳՆ «Նման լուրջ քայլը պահանջում է մեծ ենթակառուցվածք, որը կազդի տնտեսության և առևտրի շատ ոլորտների վրա։ Բոլոր երկրներն այժմ ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ՝ վերլուծելով իրավիճակը և ավելի հարմար լուծումներ փնտրելով»,- ասել է Ալի Բաղերի Կանին։
-
Իրադարձային 10:55 • 19/05 Սյունիքում Renault Logan-ը, 10 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում (լուսանկարներ) Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04:10-ի սահմանում Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 34 կմ հատվածում 62-ամյա Արարատ Ղարիբյանը Renault Logan մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մ գլորվելով...
-
Իրադարձային 18:13 • 19/05 Տարբեր փրկարարական ջոկատներ են մեկնում Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վայրէջքի տարածք, սակայն վատ եղանակի պատճառով դեպքի վայր հասնելը կարող է որոշ ժամանակ պահանջել․ Իրանի ՆԳ նախարար Մենք կապվել ենք անձնակազմի հետ, սակայն, հաշվի առնելով թանձր մառախուղն ու տեղանքը, հուսով ենք, որ փրկարարական ջոկատներն ավելի վաղ կհասնեն դեպքի վայր և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն մեզ
-
Իրադարձային 11:34 • 19/05 Ռուսաստանը 1 օրում 459 անգամ հարվածել է Զապորոժիեի մարզին Նախորդ 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը Զապորոժիեի մարզին մոտ 460 հարված են հասցրել, մի կին վիրավորվել է։ Այս մասին, korrespondent.net-ի փոխանցմամբ, մայիսի 19-ին հայտարարել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը:
-
Իրադարձային 19:42 • 19/05 Իրանի պետական հեռուստատեսության թղթակիցը, ով ուղեկցել է Իրանի նախագահին Իրան-Ադրբեջան սահման կատարած այցի ժամանակ, մանրամասներ է հաղորդել նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին Ես ուղղաթիռում չէի և մեքենայով վերադարձա։ Նախագահին ուղեկցել է 3 ուղղաթիռ, երկու ուղղաթիռ վերադարձել է։
-
Իրադարձային 15:52 • 19/05 Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Թալին» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել։
-
Իրադարձային 20:47 • 19/05 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ՀՀ ԱԳՆ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։
-
Քաղաքականություն 16:19 • 19/05 Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա «Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է մայիսի 26-ին մասնակցել Վրաստանի Անկախության օրվան` «վերջնականապես ազատագրելու Կովկասը խորհրդային լծից և ռուսական ազդեցությունից»: Ըստ երևույթին, Ելիսեյան պալատը հիստերիկ կերպով վայր է փնտրում...
-
Տնտեսություն 11:05 • 19/05 ԲՐԻԿՍ-ի անդամները ստեղծում են միասնական արժույթ՝ դոլարից կախվածությունից ազատվելու համար. Իրանի ԱԳՆ «Նման լուրջ քայլը պահանջում է մեծ ենթակառուցվածք, որը կազդի տնտեսության և առևտրի շատ ոլորտների վրա։ Բոլոր երկրներն այժմ ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ՝ վերլուծելով իրավիճակը և ավելի հարմար լուծումներ փնտրելով»,- ասել է Ալի Բաղերի Կանին։
-
Իրադարձային 10:55 • 19/05 Սյունիքում Renault Logan-ը, 10 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում (լուսանկարներ) Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04:10-ի սահմանում Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 34 կմ հատվածում 62-ամյա Արարատ Ղարիբյանը Renault Logan մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մ գլորվելով...
-
Իրադարձային 18:13 • 19/05 Տարբեր փրկարարական ջոկատներ են մեկնում Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վայրէջքի տարածք, սակայն վատ եղանակի պատճառով դեպքի վայր հասնելը կարող է որոշ ժամանակ պահանջել․ Իրանի ՆԳ նախարար Մենք կապվել ենք անձնակազմի հետ, սակայն, հաշվի առնելով թանձր մառախուղն ու տեղանքը, հուսով ենք, որ փրկարարական ջոկատներն ավելի վաղ կհասնեն դեպքի վայր և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն մեզ
-
Իրադարձային 11:34 • 19/05 Ռուսաստանը 1 օրում 459 անգամ հարվածել է Զապորոժիեի մարզին Նախորդ 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը Զապորոժիեի մարզին մոտ 460 հարված են հասցրել, մի կին վիրավորվել է։ Այս մասին, korrespondent.net-ի փոխանցմամբ, մայիսի 19-ին հայտարարել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը:
-
Իրադարձային 19:42 • 19/05 Իրանի պետական հեռուստատեսության թղթակիցը, ով ուղեկցել է Իրանի նախագահին Իրան-Ադրբեջան սահման կատարած այցի ժամանակ, մանրամասներ է հաղորդել նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին Ես ուղղաթիռում չէի և մեքենայով վերադարձա։ Նախագահին ուղեկցել է 3 ուղղաթիռ, երկու ուղղաթիռ վերադարձել է։
-
Իրադարձային 15:52 • 19/05 Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Թալին» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել։
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Իրավունք 16:05 • 17/05 Պարեկները կանգնեցրել են արցախյան պետհամարանիշով մեքենան, ասել՝ պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս գնում․ ոստիկանության պարզաբանումը (տեսանյութ) Դեպքի առթիվ Tert.am-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասաց․
-
Իրադարձային 13:15 • 17/05 Օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձյան տեսքով Մարզերում մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձյան տեսքով։
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Իրադարձային 12:42 • 17/05 Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․Դատախազության՝ պարզաբանումը Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
Սպորտ
-
21:24 • 19.05.24 «Մանչեսթեր Սիթի»-ն 4-րդ տարին անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն
-
13:02 • 19.05.24 Ուկրաինացիներն ուժեղ են հարվածnւմ. Զելենսկին շնորհավորել է Ուսիկին
Մամուլի տեսություն
-
10:43 • 18.05.24 Մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
-
10:37 • 18.05.24 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
15:58 • 16.05.24 Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել
-
13:54 • 13.05.24 Իսպանիայում հայտնաբերվել են առնետի հեպատիտի վիրուսի տասնյակ դեպքեր
Ժամանց
-
15:51 • 13.05.24 Նեպալցին 29-րդ անգամ նվաճել է աշխարհի բարձր լեռան՝ Էվերեստի գագաթը