Գրիգոր Նարեկացի. «Հնի լրումը և սկիզբը նորի» /Մաս Բ/
«...անասելի, անգրելի , անպատմելի ու անպատկերելի...».Նարեկացի
Հայոց պատմության մեջ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ավանդը ոչ այնքան Ցեղասպանության գուժկան զանգն ամբողջ աշխարհի ականջից կախելն էր, այլ՝ ավետիսը, հենց ավետիսը, որ հայ մշակույթն արդեն պաշտոնապես մուտք է գործում համաշխարհային մշակույթի գանձարան. հայ ժողովուրդը հռչակվում է աշխարհի հոգևոր հարստության եզակի ու ազդեցիկ ժառանգորդներից մեկը։
Բայց Սուրբ Պետրոսի տաճարում արդեն աշխարհի տիեզերական վարդապետ կարգված Նարեկացին անգամ շիրիմ չունի. թուրքն անցել է նաև Նարեկավանքով և պղծել Սուրբ Սանդուխտ եկեղեցու մատուռում հանգչող Սուրբ Գրիգորի ոսկորները։ Վանդալիզմի այս դրսևորումը և մանավանդ՝ աշխարհի հոգևոր ժառանգության այս նոր աստիճանակարգում սրբապղծության աննախադեպ փաստ է, և զարմանալի էր, որ այն դուրս մնաց Ցեղասպանության 100–ամյա տարելիցի համատեքստից։ Այսօր աշխարհը չի կարող մեկ ծաղիկ անգամ դնել իր ուսուցչի շիրմաքարին, իսկ ամենաքոք լեզու ունեցող թուրք դիվանագետն անգամ ի զորու չէ աշխարհին տալ սրա բացատրությունը։
Սակայն թուրքական վանդալիզմին հղվելը մեզ բնավ էլ չի ազատում հոգևոր ժառանգի մեր պատասխանատվությունից, և շատ շուտով աշխարհը մեզ նույնպես հարցեր կտա։ Անշուշտ, մեր երախտավորները չէին կարող աշխարհի առաջ մեզ լրիվ սևերես թողնել։ Բանասերները միշտ առանձնացրել են Նարեկացու առնվազն երեք փառահեղ ուսումնասիրություն՝ Պողոս Խաչատրյանի «Գրիգոր Նարեկացին և հայ միջնադարը», Արշալույս Ղազինյանի «Գրիգոր Նարեկացի. բանաստեղծական արվեստը» և Հրաչյա Թամրազյանի «Նարեկյան դպրոցը»։ Առանձին գիտնականներ քաջություն են ունեցել անգամ շոշափել Մատյանի 95 Բանը իբրև վիբրացիոն լիցքեր, տիեզերական տեղեկույթ, սակայն փաստ է, որ առայսօր Նարեկացին ոչ միայն հաղթահարված չէ, այլև նրա ծագումնաբանությունն ամբողջովին խեղաթյուրված է։
Հեռու մնալով գիտական ոլորտի քննելիք հարցերից և մնալով զուտ հետին բանասերի և շարքային լրագրողի դիրքերում, կուզեի հարցնել՝ իսկ ինչպե՞ս պիտի այսօր լրվի այս ահռելի հսկան, ինչպե՞ս պետք է զգացմունքային զեղումների առատ արտահոսքի փոխարեն նարեկացիագիտությունը բեռնել զուտ գիտական հոսքերով, երբ մեր գիտական դաշտը հետևողականորեն հերկված է։
Անկախ Հայաստանի շուրջ 25 հազարանոց գիտական ընտրախավից մնացել է ընդամենը 5,6 հազարը։
Պետության գանձանակում անգամ Նարեկացու Աստվածաշունչ Մատյանի 1000–ամյակն ըստ պատշաճի նշանավորելու գումար չգտնվեց. օլիգարխիային անհույս է բացատրել, թե ով է այս մարդը և ինչու է պետք դրամ նվիրաբերել նրա գործին, մնաց ... այո՛, եկեղեցին, որ հաստատ կարող է թե՛ իր նյութական, և թե՛ մտավոր կարողություններով ավարտին հասցնել Սուրբ Գրիգոր Նարեկացու կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրությունը։
«Կարող ենք նույնիսկ մենք Աստված լինել
Շնորհներով և ձիրքերով ընտիր».Նարեկացի
Այս հոդվածի Ա մասին արձագանքեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Հայր Սուրբը նույնպես ընդունում է, որ Նարեկացու ժառանգությունն ամբողջացնելու ճանապարհին «դեռ շատ գործ կա անելու»։ Ապա գրում է. «Նարեկացին ամեն ինչից առաջ Հայոց Եկեղեցու ՎԱՐԴԱՊԵՏ է, /ընդգծումը Տ. Զաքարիա վարդապետինն է/ այսինքն՝ որոշակի աստվածաբանական մտածողության կրող: Ուստի նրա ժառանգությունը ուսումնասիրելու համար շատ կարևոր է իմանալ ընդհանրապես աստվածաբանություն, հայ հայրաբանական գրականություն, նարեկյան դպրոցի խորհրդապաշտություն, և ամենակարևորը՝ Անանիա վրդ. Նարեկացու ստեղծած աստվածաբանական միջավայրի նրբությունները, որի ծնունդն է նաև Նարեկացին»: Շնորհակալությամբ ընդունելով արձագանքը և համաձայնելով ասվածի հետ, կարելի է, անվերջ շարունակել գիտությունների այն շարքը, որն անհրաժեշտ է Նարեկացու պես ահռելի երևույթը մեկնաբանելու համար, ընդհուպ ընդգրկելով՝ ֆունդամենտալ գիտությունները, մարդաբանությունը, մշակութաբանությունն ու հոգեբանությունը։ Այստեղ հիշում ես Նոբելյան մրցանակի դափնեկիր Սեն–Ժան Պերսի խոսքը.«Նարեկացին իբրև արվեստագետ մի ամբողջ հազարամյակ առաջ է անցել իր ժամանակից»: Նարեկացին հայ գրի անկախությունը հռչակեց՝ ոտքի տակ առնելով բոլոր կուռքերին, նաև կախյալությունը եկեղեցուց, և հենց այդ անսահման ազատությամբ սկզբնավորեց հայ վերածնունդը։ Այնպես որ, միայն հոգևոր դասի ամենանվիրական ջանքերի գնով էլ հնարավոր չէ այս առաքելությունը կատարել։ Հանրահռչակ աստղագետ Գրիգոր Գուրզադյանն օրինակ պնդում էր, որ Նարեկացուն մոտ գալու համար տիեզերաբանական շատ խորը գիտելիքներ է պահանջվում։ Մեծ գիտնականը մի զրույցում ասաց. «Անխոս, Նարեկացին իր կյանքն անցկացրել է վանական միջավայրում, բայց մեծապես քննադատել է նաև եկեղեցուն, սպասավորաց դասին և մեղք է Նարեկացու ժառանգության քննությունը թողնել միայն եկեղեցու խնամակալությանը»։ Գուրզադյանը պնդում էր, որ Նարեկացու հարցում եկեղեցին և պետությունը չպիտի անջատ գործեն, հակառակ դեպքում նյութի անկախությունն ու համակողմանիությունը մեծապես կտուժի։ Գուրզադյանի պես բարձր ու անկախ գիտնականի ամեն մտքի հետ կարծես նետվում էր Ջեյմս Ջոյսի «Չեմ ծառայի ո՛չ եկեղեցուն, ո՛չ պետությանը» հանրահայտ խոսքը։ «Նարեկացին է տիեզերքի ճանապարհն ինձ ցույց տվել»,– այդ զրույցում ասաց Գրիգոր Գուրզադյանը՝ հազար օրհնանք տալով Նարեկի անկրկնելի թարգմանիչներից մեկին՝ Վազգեն Գևորգյանին։ Սա այն Վազգեն Գևորգյանն է, ով Նարեկը հասցրեց աշխարհաբարի կատարելության և շուրջ 11 հազար տող թարգմանելու իր «անմարդկային» արարքից հետո ծանր հիվանդացավ և կնքեց իր մահկանացուն։ Սակայն Նարեկի այս ճգնավորի մասին Գրիգոր Նարեկացու Վիքիպեդիայի էջն ընդամենը սա է ծանուցում.«Վազգեն Գևորգյանը թարգմանել է պոեմի ծաղկաքաղը»։ Եվ ուրիշ ոչինչ։ Ահա ինչպես ենք մենք գնահատում նարեկագիտության եզակի երախտավորներին։
Եվ քանի որ համացանցում Նարեկի այս հանճարեղ մեկնիչի մասին համատարած լռություն է, ուստի արժե գոնե այս նյութով երկու խոսք ներմուծել այնտեղ։ ԵՊՀ–ի իմ պայծառ դասախոսներն ամեն անգամ այս հմուտ գրաբարագետի մասին խոսելիս մի պահ, կարծես շունչները պահում էին, ապա հատիկ–հատիկ ցույց տալիս մեծ թարգմանչի քերականական հնարանքները՝ առաջադաս բայեր, ետադաս որոշիչներ ու նախդիրներ, հայոց լեզվի մի նոր մեջք, որ առանց ոտքը կոտրելու պիտի պահեր Նարեկացու յամբ–անապեստը՝ դասական բանաստեղծության այն ընտրյալ չափը, որով նաև Շեքսպիրն էր խոսում իր ընթերցողի հետ։ Ահա այսպես է ճգնել Վազգեն Գևորգյանը Նարեկացու լեզվի ու գրի աշխարհ մտնելիս՝ հայոց լեզվի գանձարան ներբեռնելով հազարավոր նոր բառեր և արտահայտություններ մինչև վերջ հարազատ մնալով Աստվածաշունչ մատյանի սրբագրին։ Նարեկացիագետ իմ երանելի դասախոս Պողոս Խաչատրյանն ի՛նչ պատկառանքով էր խոսում Աճառյանի սիրելի ուսանողի մասին, որը ԵՊՀ–ի լսարանները լցնում էր Նարեկի իր արտասանությամբ և տեղում գրաբարից բերանացի թարգմանում հսկայական կտորներ՝ հիացողներին ասելով, թե մեծ սխրանք չէ, հայերենից հայերեն եմ թարգմանում ընդամենը։
«Նմանվիր Աստծուդ՝ թշնամիներին բարիք աղերսիր...» . Նարեկացի
Մենք այսօր ոչ միայն պետք է ամբողջացնենք հայերեն Նարեկացին, այլ մեր հսկող աչքի տակ պահենք և պետության անունից հեղինակային իրավունք հաստատենք Նարեկացու ժառանգության բոլոր թարգմանությունների վրա։ Բնական է, որ Հռոմի պապի այս նոր թագադրումից հետո Նարեկացու թարգմանությունների մի նոր ալիք կսկսվի։ Առավել պատշաճ կլինի, որ այդ թարգմանիչները գործը սկսելուց առաջ պարտավորվեն գոնե մեկ անգամ տեսնել Հայաստանը, տեսնել թրթռուն հայոց լեզուն իր բնօրրանում, ինչպես Ֆրանսիացի մեծ հայագետ Ժան Պիեր Մահեն վարվեց։ Նա գործը սկսելուց առաջ ամիսներով շրջեց Հայաստանում ու նաև այդ պատճառով է, որ մասնագետները Ժան Պիեր Մահեի թարգմանությունն ամենահաջողվածն են համարում։
Գրականագետ Հրանտ Թամրազյանը, որի դասախոսությունները լսելու համար մենք փախչում էինք մեր համալսարանական պարտուսից, մի օր լսարանին հարցրեց. « Նկատե՞լ եք, որ Նարեկացին ոչ մի տեղ չի խոսում հայի, հայրենիքի մասին։ Մատյանում մեկ անգամ է ընդամենը հիշում Արարատը, այն էլ սեփական մեղքերի ծանրությունն ընդգծելու համար։ Մի անգամ էլ Հարության տաղում Մասիսը երևում է և վերջ. այ սա է համամարդկային ստեղծագործությունը»։ Լսարանը նրա լեռան պես ծանր խոսքի ծանրությունից քարացավ, իսկ ես որպես այլ կուրսից մի կերպ ներս սողոսկած օտար մարմին առանց ամաչելու վրա տվեցի՝ ուրեմն Չարենցը համամարդկային չէ՞, չէ՞ որ նա այնքան շատ է անդրադարձել Արարատին։ Այստեղ լեռը շարժվեց, եկավ ուղիղ ինձ վրա և կռանալով ականջիս շշնջաց՝ բայց ես իմ ամբողջ կյանքում հենց այդ հարցին եմ պատասխանել։ Ուսանողներն այդպես էլ չիմացան, թե լեռն ինչ ասաց իմ ականջին. չասացի։ Բայց հարգարժան պրոֆեսորի արտասանած տեքստն այնքան տպավորիչ էր, որ ես ինձ չէի ների, եթե ամբողջ գզրոցներս չքրքրեի ու մեջտեղ չբերեի արձակ բանաստեղծություն հիշեցնող այս սղագրությունս.
«1915թ. հայկական կամավորական առաջին ջոկատներ. Քանաքեռ. երկրորդ վաշտ. Չարենցը ցուցակում է. սեպտեմբերի 6. զինվորները առաջին գիծ են շարվում. երաժիշտները նվագում են կոչը. աղոթք. օգոստոսի 17. զինվորներին բաժանվում է փամփուշտ, կացին, կերակրաման, ուսադիրներ, որոնց վրա գրված է АД տառերը (армянские добровольцы). Չարենց. 6-րդ կամավորական գումարտակի 373-րդ զինվոր. մարտական ուղին. Վան. Անգեղ գյուղ. կատաղի մարտեր թուրքերի հետ. ազատագրում են Նարեկն ու Աղթամարը. ծանր մարտեր Ոստանում. դեկտեմբերի 25. Սուլդուզի դաշտ. անհավասար ճակատամարտ. վաշտը քնում է Շեյթանաբադ գյուղում, քրդերը կոտորում են ամբողջ վաշտին. Չարենցը հրաշքով է փրկվում. այս ամբողջը գնացել է «Դանթեական առասպել» պոեմ. դե այնտեղ գտեք թուրք բառը. չկա. չէր կարող լինել. թուրքի անուն տալով և նրան հայհոյելով գործ չի լինի ... Մաթևոսյանն ասում էր՝ քարը չի ճաքի, դուք կճաքեք»։
Ահա ամբողջը. հայ գրավոր մշակույթում երբեք այսքան շատ չի գործածվել թուրք բառը։ Մեր լեզուն երբեք այսքան հախուռն չի անցել թշնամանքի, հոխորտանքի դռներից։ Նարեկացու գիրն է մեր սեղմնապատկերը, մենք նստած ենք մի Գրի միջուկում, որը բարիք է աղերսում իր թշնամու համար, այլ կերպ, ուղղակի, իր բանաստեղծության ներսում ապրող մի երկիր ամեն անգամ մի հրաշքով հարություն չէր առնի։
«Ըստ հիացական խանխագուշակման՝ Երջանիկ գրքի,
Երբ որ մարդացար կատարեցիր նոր,
Անթիվ մեծամեծ հրաշակերտ ու փառավոր գործեր
և ստեղծեցիր այլ նվիրական մի գոյացություն Նախորդից անեղծ»։
Գրիգոր Նարեկացի
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:56 • 25/04 Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 12:13 • 26/04 ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համալսարաններում զանգվածային ուսանողական ընդվզnւմներ են՝ հաջակցություն Գազայի (լուսանկարներ) Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները քննադատող պաղեստինամետ բողոքի ցույցերը, ինչպիսին նախորդ շաբաթ կազմակերպել էին Կոլումբիայի համալսարանի ուսանողները, տարածվել են ամբողջ Միացյալ Նահանգներում: Այս մասին գրում է golosameriki.com-ը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քաղաքականություն
-
19:40 • 26.04.24 Էրդողանի մայիսի 9-ին նախատեսված այցը ԱՄՆ հետաձգվել է
Իրավունք
-
20:42 • 26.04.24 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Սպորտ
-
08:58 • 26.04.24 Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր)
-
23:32 • 25.04.24 Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին