Մերիլին Մոնրոյի դերակատարուհին դարձել է Louis Vuitton-ի նոր դեմքը
«7 օր ու գիշեր Մերիլին Մոնրոյի հետ» ֆիլմի հերոսուհի Միշել Ուիլյամսը նկարահանվել է Louis Vuitton-ի նոր գովազդային արշավում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Vogue-ին հղումով, դերասանուհին ներկայացրել է Capucines հայտնի պայուսակը` նոր գույներով` ալ կարմիր, սև և մանուշակագույն:
34-ամյա Միշելի նկարահանումն իրականացրել է լուսանկարիչ Փիթեր Լինդբերգը:
Միշել Ուիլյամսը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի` 2011-ին «7 օր ու գիշեր Մերիլին Մոնրոյի հետ» ֆիլմում Մերիլին Մոնրոյի կերպարը մարմնավորելու համար:










