Մայա Պլիսեցկայայի աճյունի մոխիրը կտարածեն Ռուսաստանով մեկ

22:35 • 03.05.15

Բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայայի հետ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Գերմանիայում, իսկ դիակիզումից հետո նրա մոխիրը շաղ կտրվի Ռուսաստանում:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը`  ТАСС-ին հղումով, այս մասին տեղեկացրել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիրմիր Ուրինը:

Նրա խոսքով` հրաժեշտի  արարողությունը Գերմանիայում կկայանա բացառապես հարազատների մթնոլորտում:

Հիշեցնենք, որ Մայա Պլիսեցկայան մահացել է սրտի կաթվածից՝ մայիսի 2-ին Գերմանիայում: