Մասնագետները ցույց են տվել՝ ինչ տեսք կունենա Բրիտանիայի նոր արքայադուստրը` հասուն տարիքում. լուսանկար
Ամերիկացի դատաբժշկական ոլորտի մասնագետը «վերակազմությամբ» ներկայացրել է, թե ինչ տեսք կունենա Բրիտանիայի նորածին արքայադուստր Շառլոտ Էլիզաբեթ Դիանան, երբ մեծանա:
Daily Mail-ը ներկայացրել է այդ ուղղությամբ Ջո Մալինսի կատարած աշխատանքը, որի համար օգտագործվել են ամենավերջին տեխնոլոգիաները:
Այս աշխատանքների շնորհիվ հնարավոր է դառնում պատկերացնել ընդամենը 4 օրական արքայադստերը` կյանքի հետագա փուլերում:











