Ստամբուլում հայկական պատմական որբանոցի քանդումը դադարեցվել է ընդդիմության միջամտությամբ
Ստամբուլում դադարեցվել է «Արմեն» ճամբարի` հայկական որբանոցի ապամոնտաժման աշխատանքը:
Թուրքական Hurriyet-ը հայտնում է, որ դա տեղի է ունեցել քաղաքացիների, այդ թվում` ընդդիմադիր Ժողովրդական ժողովրդավարական կուսակցության խորհրդարանական թեկնածուներ Կարո Բալյանի, Սեզին Ուչարի, Ալի Չելիքի միջամտությամբ:
Ստամբուլի Թուզլա թաղամասի այս պատմական որբանոցը կառուցվել էր 1962-ին` Գեդիկփաշայի Հայկական բողոքական եկեղեցու կողմից, այնտեղ են բնակվել 1500 հայ որբեր, այդ թվում` Հրանտ Դինքը: Մանկատունը օտարվել էր 1980-ի ռազմական հեղաշրջման ժամանակ: Մայիսի 6-ի առավոտյան սկսվել էր դրա քանդման աշխատանքը:










