«Չորրորդ իշխանություն». Խնամիա–քավորսանիկական

08:30 • 06.05.15


««ՉԻ» տեղեկություններով՝ Աժ պատգամավոր Ռուբեն Սադոյանը հայաստանյան բանկերին միլիոնների հասնող պարտքեր ունի: Վերջերս տեղեկացանք, որ բանկերը չկարողանալով ստանալ իրենց գումարները դատի են տվել պատգամավորին: ՀՀ Կենտիոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի վարույթում է գտնվում «Ամերիա» բանկի հայցն ընդդեմ Աժ պատգամավորի:

 

Նկատի ունենալով, որ Խանդանյանը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ Չոռնիի խնամին է, կարելի է ենթադրել, թե ո՞ր ուղղությամբ կարող է փչել «արդարադատության» քամին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Գագիկ Բեգլարյանը Ռուբեն Սադոյանի հովանավորն է, ինչպես նաև Սադոյան եղբայրների ընտանեկան քավորը: Այնպես որ, ամենևին էլ պատահական չէ, որ Սադոյանի գործը քննելու է Բեգլարյանի խնամի Խանդանյանը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։