Ստեղծվել է ինտերնետում Քարդաշյանների մասին լուրերն արգելափակող ծրագիր
CNBC-ն հայտնում է, որ ստեղծվել է ծրագրային հավելված, որը օգնում է համացանցում արգելափակել Քարդաշյաններին առնչվող լուրերը:
Աղբյուրը նկատում է, որ սա բոլոր նրանց համար է, ովքեր չեն ուզում լինել «Քարդաշյանների հետ», ինչպես որ նրանց հեռուստաշոուի անվանումն է:
KardBlock անունով ծրագիրը պարզապես վերացնում է Քարդաշյանների մասին ցանկացած հիշատակություն ինտերնետից, որից օգտվում է տվյալ օգտատերը:










