Եթե մենք կարողացանք որսորդական հրացանով հաղթել, այսօրվա երիտասարդներն ավելի հեշտ կհաղթեն. ազատամարտիկ

13:30 • 09.05.15



Եթե մենք կարողացանք որսորդական հրացանով հաղթել լավ զինված թշնամուն, այսօրվա մեր երիտասարդները իրենց ունենացածով շատ ավելի հեշտ կհաղթեն: Այս մասին ասաց ազատամարտիկ, Շուշիի ազատագրման մասնակից, Մոնթե Մելքոնյանի ջոկատի մարտիկ Հովսեփ Հակոբյանը՝ Tert.am-ի հետ զրույցում խոսելով Շուշիի ազատագրումից:


«Շատ ավելի կարևոր է, ոչ թե ինչով են զինված, այլ թե ինչ հոգի ունեն: Նայելով այսօրվա սահմանի մեր երիտասարդների սխրագործություններին, ես համոզվեցի, որ ոչ մի բան դեռ կորած չէ, որ մենք դեռ շարունակություն ունենք, անելիք ունենք ու եթե նույնիսկ մեր սերունդը կիսատ մնացածը առիթ չունենա անելու, համոզված եմ, որ եկող սերունդները դա կանեն»,- ասաց նա:


Ազատամարտիկը նշեց, որ Շուշիի ազատագրումը սկսվեց ազգային զարթոնքով: «Իր ազգային խնդիրները յոթանասուն տարի ատամների տակ պահած ժողովուրդը մի օր զարթնեց»,- ասաց նա: Ինչ վերաբերում է այսօրվա պատերազմի վտանգին, ապա նա նկատեց, որ թեև պատերազմը ցանկացած պահի ցանկացած առիթից կարող է սկսվել, սակայն եթե Ադրբեջանը մի փոքր հույս ունենա, որ ինքը կարող է հաղթել, առանց մտածելու կսկսի: «Ինչպես ասում են՝ հաչացող շունը չի կծում»,- ասաց նա:

 

-Ինչպե՞ս սկսվեց Շուշիի ազատագրումը, Ձեր մասնակցությունն ազատագրման գործում ինչպե՞ս ստացվեց:


-Իրականում Շուշիի ազատագրումը մայիսի 8-ին եղավ, բայց քանի որ մայիսի 9-ը խորհրդանշական է՝ Հայրենական պատերազմի հետ կապված, նշվում է ամսի 9-ին: Ազգային զարթոնք սկսեց, իր ազգային խնդիրները 70 տարի ատամների տակ պահած ժողովուրդը մի օր զարթնեց և ասաց, որմենք մեր հարցերին պետք է տեր կանգնեինք:


-Իսկ բուն օպերացիայից ի՞նչ կպատմեք:


-Բուն օպերացիայի մասին խոսելիս պետք է նշեմ մեր հանճարեղ հրամանատարի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կամանդոսի) հանճարեղ «ուղեղը», իր կազմակերպած աշխատանքը, և տղաների ձգտումը: Դա այն օրն էր, որին շատ երկար ու վաղուց սպասել էինք և համոզված էինք, որ մի օր պետք է իրականացնենք, և երբ եկավ հնարավորությունը, առիթը՝ մեր հնարավորությունների սահմաններում դա իրականացրեցինք:


-Իսկ ինչպե՞ս տրվեց մեզ այդ հաղթանակը՝ հաշվի առնելով հակառակորդի և մեր ուժերի համեմատությունը:


-Այն ժամանակ, բնական է, մենք շատ վատ էինք զինված, քանակապես ավելի քիչ էինք, բայց կար ոգի, կար պապերի եկած հիշողություն, մեծ ատելության մուռ և չլուծված լիքը անարդարություններ, որը մեր սերնդին էր մնացել լուծելու և ոչ մեկ հաշվի չէր առնում դիմացինը լավ է զինված, մեզնից շատ է, կար ձգտում, ցանկություն նպատակ:


-Կարո՞ղ եք ինչ-որ դրվագներ պատմել օպերացիայից, ի՞նչն էր հատկապես պատերազմում ամենադժվարը:


-Ամենադժվարը ընկեր կորցնելն էր: Այն ժամանակ այլ մտածելակերպ, այլ հոգեբանություն էր, մենք ունեինք նպատակ ու այդ նպատակին ծառայում էինք, դրանից առավել ոչինչ գոյություն չուներ: Նպատակն էր մեկ միլիմետր, սանտիմետր ավել ազատագրել մեր պապական հողերը: Ինձ համար պատերազմում բոլոր դրվագներն են եղել կարևոր, ցանկացած մեր հաղթանակ եղել է տպավորիչ: Ամենամեծ հիշողությունները կապված է եղել իմ հրամանատարի՝ Մոնթե Մելքոնյանի հետ, ում մարդկային հնարավորությունները ես շատ վաղուց ման եմ գալիս ու չեմ գտնում:


-Պատերազմն ի՞նչ տվեց, և ի՞նչ խլեց Ձեզանից:


-Պատերազմն ինձ տվեց նախ շատ լավ ընկերներ, հպարտություն, որ մենք կարողացանք մեր կորցրածից ինչ-որ մի բան հետ բերել: Ճիշտ է շատ բաներ էլ կորցրեցինք, ինչը բնական է:


-Ինչպե՞ս էիք հաղթահարում մահվան նկատմամբ վախը:


-Թեև կարող է բնական չհնչի, սակայն մենք ոչ թե աննորմալ էինք, չէինք վախենում մահվանից, այլ երբ նպատակ ես ունենում՝ ամեն ինչին էլ գնում ես, քեզ մոտ միայն մի զգացում է մնում՝ հասնել նրան ինչի համար եկել ես:


-Ըստ Ձեզ հասարակությունն այսօր մեր հաղթանակը ըստ արժանվո՞ւյն է գնահատում:


-Հուսամ, որ հասարակությունը իրոք հասկանում է այն արժեքները, որոնց մենք հասել ենք մեր հողի համար, մեր հպարտության համար, և մեր պատմական անարդարությունները վերականգնելու համար:


-Ինչպե՞ս եք գնահատում նոր սերնդի բարոյահոգեբանական վիճակը, պատրաստվածությունը, պատրաստակամությունը հայրենիքին ծառայելու:


-Կար ժամանակ, որ ես մտածում էի, որ մեր սերունդն ի վիճակի չի լինի նմանատիպ հաղթանակներ տանելու, սակայն հետագայում շփվելով, ավելի լավ իմանալով ներկա սերնդին, հասկացա, որ բավականին լավ սերունդ ունենք՝ մեզանից ոչ պակաս, գուցե մեզանից առավել: Նայելով այսօրվա սահմանի մեր երիտասարդների սխրագործություններին, ես համոզվեցի, որ ոչ մի բան դեռ կորած չէ, որ մենք դեռ շարունակություն ունենք, անելիք ունենք ու եթե նույնիսկ մեր սերունդը կիսատ մնացածը առիթ չունենա անել, համոզված եմ, որ եկող սերունդները դա կանեն:


-Իսկ բանակի կարողությունների, զինտեխնիկայի հագեցվածության մասին ի՞նչ կասեք:


-Փառք Աստծո, այսօր ուժերի համակցությունը նախկինի պես չէ. որսորդական հրացաններով՝ աֆտոմատների ու տանկերի դեմ, այլ այսօր արդեն համարժեք է և ավելի կարևոր այն է, որ եթե մենք կարողացանք որսորդականով հաղթենք լավ զինված թշնամուն, այսօրվա մեր երիտասարդներն իրենց ունեցածով շատ ավելի հեշտ կհաղթեն: Շատ ավելի կարևոր է, ոչ թե ինչով են զինված, այլ թե ինչ հոգի ունեն:


-Որքանո՞վ եք մոտ համարում այսօր պատերազմի վտանգը, առավել ևս, որ Ադրբեջանի նախագահի և տարբեր պաշտոնյաների կողմից սպառնալիքներ են հնչում։


-Ես միշտ գիտեմ, որ պատերազմը ցանկացած պահի ցանկացած առիթից կարող է սկսվել, և մենք ոչ թե պետք է հույսներս կապենք օտարների հետ, այլ ինքներս լինենք պատրաստ: Եթե Ադրբեջանը մի փոքր հույս ունենա, որ ինքը կարող է հաղթել, առանց մտածելու կսկսի: Ինչպես ասում են՝ հաչացող շունը չի կծում:





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:11 • 18/08

Թուրքիայի նկատմամբ տնտեսական ճնշումը չի փոխի երկրի քաղաքականությունը. Էրդողան

17:52 • 18/08

ԱՄՆ-ն սպառնում է Իրաքին պատժամիջոցներով. դաշնակիցների միջև վեճ է ծագել Իրանի պատճառով

17:40 • 18/08

Զինծառայության տարիքի հասած տղաների զորակոչից խուսափելու համար խոշոր չափի կաշառք են տվել. մեղադրանք է առաջադրվել օժանդակող անձանց

17:39 • 18/08

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժուլիո Բապտիստան վերսկսել է կարիերան Ռումինիայում

17:31 • 18/08

Ամերիկյան Huntress խմբի մենակատարն ինքնասպան է եղել

17:17 • 18/08

Բաց դռների օրվա շրջանակում ներկայացվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան

17:07 • 18/08

100 տարվա մեջ առաջին անգամ Բրազիլիլայի հավաքական է հրավիրվել մեկ այլ երկրում ծնված ֆուտբոլիստ

16:59 • 18/08

Թուրք ոստիկաններն ի նշան ԱՄՆ-ի դեմ բողոքի՝ իրենց դոլարները փոխել են լիրայի

16:42 • 18/08

Արցախցիների մասնակցությունը երեկվա հանրահավաքին միտված էր հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն. Արայիկ Հարությունյան

16:30 • 18/08

Վարչապետի հայտարարությունները ենթատեքստային սպառնալիքներ են իր կողմից «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար. Դ. Հարությունյան

16:10 • 18/08

Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին պատրաստվում է մեկնել Տավուշ` մարտական դիրքերը պաշտպանելու

16:06 • 18/08

Լուկաշենկոն Բելառուսի նոր վարչապետ է նշանակել

15:59 • 18/08

Ռիվալդոն դեմ է Պոգբայի` Բարսելոնա հնարավոր տեղափոխությանը

15:57 • 18/08

Արդեն շատերն են դրական արտահայտվում ՃՈ մասին. Ոստիկանապետը խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)

15:40 • 18/08

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հեղափոխության 2-րդ փուլով դատական և օրենսդիր մարմինը վերցնելու մասին. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

15:34 • 18/08

Մեղադրանք է առաջադրվել սոցիալական ծառայությունների Շենգավիթի ստորաբաժանման պետին` շորթմամբ ապօրինի վարձատրություն ստանալու համար

15:32 • 18/08

Ֆեդերերը դուրս է եկել Ցինցինատիի մրցաշարի կիսաեզրափակիչ` հաղթելով Վավրինկային (տեսանյութ)

15:21 • 18/08

Ռոբերտո Կառլոսը կարող է պաշտոն ստանալ Սպորտինգի ենթակառուցվածքներում

15:00 • 18/08

Նիկոլ Փաշինյանի նշանակման 100 օրվա իրադարձությունն էր, հավանաբար, այդ պատճառով. Մանե Թանդիլյանը` իր և իր կուսակիցների հարթակում չլինելու մասին

14:59 • 18/08

Մանչեսթեր Սիթին հայտնել է, որ Դե Բրույնեն 3 ամիս բաց կթողնի ծնկի վնասվածքի պատճառով

14:53 • 18/08

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծությունը կարող է ամուսնությունից երկար տևել. Daily Mail

14:45 • 18/08

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը (տեսանյութ)

14:41 • 18/08

Ալեգրին նշել է, թե Ռոնալդուն երբ նորամուտը կնշի Ա Սերիայում

14:36 • 18/08

Կապան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. կա տուժած

14:33 • 18/08

Նիկոլ Փաշինյանի ելույթը ուժգին հարված էր Հայաստանի պետականությանը. Ա. Աշոտյան

14:32 • 18/08

Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից 37,5 տոննա սալորի ներմուծումը

14:06 • 18/08

Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն

14:03 • 18/08

Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

13:59 • 18/08

Ինչպես սպասվում էր, Մեսսին չի հրավիրվել Արգենտինայի հավաքական

13:59 • 18/08

Իրանի էսկադրային ականակիրը վերազինվել է սեփական արտադրության հրետանային համակարգով

13:51 • 18/08

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա 2 տուժած

13:48 • 18/08

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

13:40 • 18/08

Ադրբեջանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

13:35 • 18/08

Բ26-ից դատավորին զանգելը քողարկված ճնշում է,  հրապարակում դատավորներին ասելը՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, բացահայտ. Գևորգ Գյոզալյան

13:26 • 18/08

Իտալական Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի (տեսանյութեր)

13:16 • 18/08

Լվովում հորդառատ անձրևների հետևանքով մեքենաները հայտնվել են ջրի «թակարդում», տարհանվել է 130 մարդ (տեսանյութ)

13:12 • 18/08

Օգոստոսի 12-18-ը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 170 անգամ. ԱՀ ՊՆ

13:06 • 18/08

Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով

13:01 • 18/08

Արցախի Իշխանաձոր-Բերձոր ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ

12:50 • 18/08

Արագածոտնի մարզում քաղաքացին անզգուշաբար կրակել է մեկ այլ քաղաքացու վրա, զենքը առգրավվել է. shamshyan.com

12:36 • 18/08

Բ. Սահակյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր

12:24 • 18/08

Ուկրաինացի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Լեհաստանում, կան զոհեր

12:20 • 18/08

ԱՀ ոստիկանությունը պահանջում է սեփական տոնակատարության ժամանակ չխաթարել այլ անձանց խաղաղ հանգստի իրավունքը

12:12 • 18/08

Երևանի կենտրոնում 20-ամյա օտարերկրացին բանկոմատից ավելի քան 15 մլն դրամ է հափշտակել. ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

12:04 • 18/08

«Շնորհակալություն մեր երջանիկ մանկության համար». «Սոյուզմուլտֆիլմ»-ը 2 հոլովակ է հրապարակել՝ նվիրված մանկագիր Ուսպենսկիի հիշատակին (տեսանյութ)

11:54 • 18/08

Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կարելի է դիտել այսօր և վաղը

11:51 • 18/08

ԿԸՀ-ն մանրամասնել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգը

11:20 • 18/08

Շոկոլադի գովազդից հայտնի տղան արագորեն «նվաճում» է համացանցը (լուսանկարներ)

10:57 • 18/08

«Ես Ամերիկան կրկին հզոր եմ դարձրել». Թրամփի պատասխանը դեմոկրատ նահանգապետին

10:56 • 18/08

Ժամանակն է սթափվելու, չի կարելի ժողովրդի մի հատվածի էմոցիոնալ ֆոնը շահագործելով` արկածախնդրության գնալ. Է. Շարմազանովը՝ Ն. Փաշինյանի ելույթի մասին

10:49 • 18/08

Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա տուժած

10:34 • 18/08

«Օգնեք բուժել մայրիկիս». Ռուսաստանում երեխան խնդրել է բոլորին օգնել գտնել իր մայրիկի համար դժվար ճարվող դեղամիջոցը և արձագանք ստացել

10:24 • 18/08

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին. ԿԸՀ

10:17 • 18/08

Մադուրոն Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը բարձրացրել է մոտ 60 անգամ

10:17 • 18/08

Թիվ 58 միկրոավտոբուսում տեղի ունեցած պայթյունի համար մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ-ներից մեկի փոխտնօրենին. գործը դատարանում է

09:45 • 18/08

Օգտատերերը հայտնել են Twitter-ի աշխատանքում խափանումների մասին

09:35 • 18/08

Ավտովթար Երևանի Ագաթանգեղոսի փողոցում. կա տուժած

09:19 • 18/08

«Հրապարակ». Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերը 100 տոկոսով, երբեմն ավելի թանկացել են

09:07 • 18/08

Ավելի քան 72.000 մահ. ԱՄՆ-ում թմրանյութերի չարաշահմամբ պայմանավորված մահվան դեպքերի թիվը ռեկորդ է սահմանել

09:04 • 18/08

«Հրապարակ». ՌԴ իշխանու­թյունները ծանր են տարել ՀԿԵ-ում կատարվածը և գրեթե ուլտիմատում են դրել, որ պետք է աշխա­տանքից ազատել ՊԵԿ նախագահին

09:02 • 18/08

Հրդեհ է բռնկվել Երևանի «Նյու Յորք» հյուրանոցի շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում

08:33 • 18/08

«Հրապարակ». ԲՀԿ-ական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիսկոմֆորտի մեջ է. նա մեկուսացված է, կարևոր հանդիպումների, այցերի չեն տանում

07:27 • 18/08

Կանադայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

06:54 • 18/08

Ավստրալացի դեռահասը կոտրել է Apple-ի սերվերները

06:25 • 18/08

Ամերիկացի սենատորը մտադիր է դիմել Թրամփին՝ ռուս քաղգործիչների դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու խնդրանքով

05:50 • 18/08

Վենեսուելան պահանջել է նախկին գլխավոր դատախազի և PDVSA-ի նախկին ղեկավարի արտահանձնումը

05:03 • 18/08

Կոստա Ռիկայի ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

04:35 • 18/08

Գազայի սահմանին իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով երկու պաղեստինցի է զոհվել

03:50 • 18/08

Կատալոնիայի ղեկավարը խոստացել է անել ամեն ինչ հանրապետության ստեղծման համար

02:42 • 18/08

Թուրքիայի և Ֆրանսիայի ֆինանսների նախարարները քննարկել են ԱՄՆ պատժամիջոցներին հակազդելու հարցը

01:38 • 18/08

Facebook-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել

00:03 • 18/08

Մեքսիկայում 50 տոննա թմրանյութ է առգրավվել

23:52 • 17/08

Իսպանիայում խեղդվող կնոջը փրկել են անօդաչուի օգնությամբ (տեսանյութ)

23:46 • 17/08

«Երկաթյա» երկնքով մոլորակ է հայտնաբերվել

23:35 • 17/08

Հալեպը հաղթել է Բարտիին և դուրս եկել Ցինցինատիի մրցաշարի քառորդ եզրափակիչ

23:16 • 17/08

Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած գերմանական ռումբը հայտնվել է ֆրանսիացի ձկնորսների ցանցում

23:00 • 17/08

Արսենալի հավանական մեկնարկային կազմը Չելսիի հետ խաղում

22:52 • 17/08

«Աշխարհի ամենաաղքատ նախագահը» հրաժարվել է կենսաթոշակից

22:35 • 17/08

ԱՄՆ-ում վաճառվել է Ջորջ Վաշինգտոնի պատկերով եզակի ոսկյա մետաղադրամը

22:31 • 17/08

Ֆեդերեր. 37-ամյա թենիսիստը չի կարող լինել US Open-ի ֆավորիտը

22:23 • 17/08

Հրազդանի կիրճում կատարված կողոպուտը բացահայտվել է, կասկածյալը բերման է ենթարկվել (տեսանյութ)

22:23 • 17/08

ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հավանականությունը նախկինի համեմատ մեծացել է. Ադրբեջանը փորձում է օգտվել հայ-ռուսական լարվածությունից. Կ. Վերանյան

22:02 • 17/08

Բեռլինն ու Աթենքը պայմանավորվել են անօրինական ներգաղթյալներին Հունաստան վերադարձնելու մասին

21:46 • 17/08

Ավտովթար Բաբաջանյան փողոցում. կա տուժած

21:40 • 17/08

Թյուներները Mercedes-Benz V-Class-ը վերածել են գերշքեղ Maybach-ի (լուսանկարներ)

21:29 • 17/08

Ն. Փաշինյանն առաջարկում է որոշել, թե կա արդյոք կարիքը՝ ստեղծելու անցումային արդարադատության մարմիններ

21:29 • 17/08

ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները Սահմանադրությունից հանել են իրենց համար վտանգավոր ամեն բան. Պ.Օհանյան

21:20 • 17/08

Երևանի «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում բախվել են մեքենաներ

21:12 • 17/08

Ոստիկանապետը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է երկկողմ գործընկերությանն առնչվող հարցեր

21:01 • 17/08

Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև ավելի լավանալու են. վարչապետ

20:54 • 17/08

Հնդկաստանի Կերալա նահանգում մուսոնային անձրևներից ավելի քան 300 մարդ է զոհվել

20:42 • 17/08

Շոտլանդական վիսկիի մեկ շիշը վաճառքի է հանվել 1.1 մլն դոլարով

20:36 • 17/08

Ոստիկանության ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի հաշվապահի՝ պետությանը պատճառած 17 միլիոն դրամ վնասից 15-ը վերականգնվել է

20:33 • 17/08

Ղարաբաղի հարցով ոչ մի բան չեմ բանակցել, եթե կարգավորման տարբերակ կլինի, ձեզ կներկայացնեմ. ՀՀ վարչապետ

20:16 • 17/08

Չինացի միլիոնատերն ազատ ժամանակն անցկացնում է հայրենի քաղաքի փողոցներում թափված աղբը հավաքելով (տեսանյութ)

20:07 • 17/08

Ոստիկանները Երևանում թմրանյութի մեծ «արտադրամաս» են հայտնաբերել (տեսանյութ)

20:05 • 17/08

Կան բոլոր հիմքերը պնդելու, որ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները շարունակելու են աճ ապրել. ՀՀ վարչապետ

19:53 • 17/08

Իրանը դիվանագիտական բողոք է հայտնել Վրաստանին

19:44 • 17/08

Հայտնի է, թե երբ կկայանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը

19:39 • 17/08

Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու համար. նախաքննությունն ավարտվել է