Հոլիվուդյան աստղ Քեյթ Բլանշեթը խոստովանել է, որ բազմաթիվ միասեռական կապեր է ունեցել

00:41 • 14.05.15

Հոլիվուդի աստղ, օսկարակիր դերասանուհի Քեյթ Բլանշեթը հարցազրույց  է տվել Variety հանդեսին, որի ընթացքում խոստովանել է, որ բազմաթիվ միասեռական կապեր է ունեցել:

 

Բլանշեթն ասել է, որ այնպիսի կապեր է ունեցել, ինչպիսին իր հերոսուհին՝ «Քերոլ» ֆիլմում: Այս ֆիլմում Բլանշեթի խաղընկերուհին է երիտասարդ դերասանուհի Ռունի Մարան:

 

Ֆիլմի պրեմիերան կայանալու է Կաննի միջազգային կինոփառատոնում՝ մայիսի 17-ին: Ֆիլմը նկարահանված է ըստ Պատրիսիա Հայսմիթի «Աղի գինտ» վեպի: Ըստ սյուժեի` տարեց ամուսնացած կինը սիրահարվում է երիտասարդ վաճառողուհուն:

 

Բլանշեթը ասել է նաև, որ այս ֆիլմի աշխատանքներին պատրաստվելիս  «բազմաթիվ գրքեր է կարդացել, որոնք պատմում են լեսբիական սիրո մասին», ինչպես նաև` մանրակրկիտ ձևով ուսումնասիրել է կանանց մարմնի էրոգեն գոտիները: Դերասանուհին ասել է, որ ֆիլմը «զուսպ ձևով» է նկարահանված:

 

Քեյթ Բլանշեթը ամուսնացած է, ունի 4 երեխա: