Forbes-ը ներկայացրել է 2015-ի ամենաթանկարժեք ապրանքանիշերի ցուցակը

00:08 • 15.05.15

Forbes ամսագրի ամերիկյան տարբերակը հրապարակել է աշխարհի 10 ամենաթանկ ապրանքանիշերի ցուցակը. այն գլխավորել է Apple  ընկերությունը, որին հաջորդել են Microsoft-ը և  Google-ը:


Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը`  Apple   ապրանքանիշը առնվազն կրկնակի թանկարժեք է, քան ցուցակում տեղ գտած ապրանքանիշերից որևէ մեկը: 2014-ի չորրորդ եռամսյակում ամերիկյան տեխնոլոգիական հսկան 74.8 մլն սմարթֆոն է վաճառել ողջ աշխարհում` վաստակելով 18 մլն դոլար:


Forbes-ի կազմած ցուցակն ունի հետևյալ տեսքը.

1. Apple`  145,3 մլրդ դոլար


2. Microsoft`  69,3 մլրդ դոլար


3. Google`  5,6 մլրդ դոլար


4. Coca-Cola`  56 մլրդ դոլար


5. IBM`  49,8 մլրդ դոլար


6. McDonald’s`  39,5 մլրդ դոլար


7. Samsung`  37,9 մլրդ դոլար


8. Toyota`  37,8 մլրդ դոլար


9. General Electric`  37,5 մլրդ դոլար


10. Facebook`  36,5 մլրդ դոլար


Խմբագրությունը հաշվի է առել ընկերությունների եկամուտները վերջին երեք տարում, ինչպես նաև՝ ապրանքանիշի ազդեցության գործակիցը տարբեր ոլորտներում եկամտի  բարձրացման վրա:


Նոր ընդհանուր ցուցակում մեծամասամբ տեղ են զբաղեցրել մեքենաշինական ու բարձրտեխնոլոգիական ապրանքանիշերը, որոնց կեսը ամերիկյան ծագում ունի: Գերմանիան ներկայացնում է 9  ընկերություն, Ճապոնիան և Ֆրանսիան` 7-ական: