«Եվրատեսիլ-2015» մրցույթի ամենագրավիչ մասնակիցների ցուցակում է նաև Եսայի Ալթունյանը (լուսանկարներ)
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին նվիրված Good Evening Europe կայքը ծանոթացել է այս տարվա մասնակիցների հետ և կազմել արական սեռի ամենագրավիչ մասնակիցների վարկանիշային ցուցակը։
Այս տարի Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացնում է Genealogy խումբը, որի անդամներից Եսայի Ալթունյանը (Ֆրանսիա) նույնպես ընդգրկվել է այդ ցուցակում՝ ստանալով 6 միավոր (միավորները տրվել են՝ ինչպես մրցույթի ժամանակ է արվում՝ 1-12 միավոր)։
Հմայիչ տղամարդկանց լավագույն տասնյակը հետևյալն է՝
1 միավոր՝ Բելառուսի մասնակից Յուզարիին

2 միավոր՝ Իսրայելի մասնակից Նադավ Գուեջին

3 միավոր՝ Նորվեգիայի մասնակից Մորլանին

4 միավոր՝ Շվեդիայի մասնակից Մոնս Զելմերլովին

5 միավոր՝ Էստոնիայի մասնակից Սթիգ Ռաստային

6 միավոր՝ Հայաստանի մասնակից Եսայի Ալթունյանին

7 միավոր՝ Իտալիայի մասնակից Պիեռո Բարոնեին

8 միավոր՝ Ավստրիայի մասնակից Դոմինիկ Մուհրերին

10 միավոր՝ Չեխիայի մասնակից Վացլավ Նոիդ Բարտային

12 միավոր՝ Լիտվայի մասնակից Վայդաս Բաումիլային











