Իսկ դուք գիտե՞ք, որ աշխարհում 2 մլն ղարաբաղցի կա. երկգլխանի զրույց Արցախի սոցապնախարարի հետ. / Առաջին գլուխ/
Ժամանակի բյուջեն սահմանափակ է՝ օրը 24 ժամ, անկախ նրանից, թե դուք ինչ հավակնություններ ունեք: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես ծախսել այդ ժամանակը, այդ բյուջեն: Իհարկե, ավելի խելոքները կարող են պնդել, որ ամեն դեպքում պետք է ոտքը մեկնել սեփական վերմակի չափով և խնայել, խնայել, խնայել: Բայց ես դեմ եմ այսօրինակ խելոքությանը:Եթե ամեն մեկն իր վերմակի չափով մեկնվի, երբեք ոչ մի վերմակի տակ տեղի չի ունենա բազմապատկման ակտը, այսինքն՝ կտապալվի ավելի երկար վերմակի մասին երազանքը: Իսկ մարդկության առաջընթացը, կարծեմ հենց մեր երազանքների ու ցանկությունների ամբողջությունն է: Խնայելու մասին: Բայց այս մասին կարծես իմաստ էլ չունի գրել, որովհետև խնայողությունը ամենաշքեղ ապրանքն է և ուրեմն՝ ամենահարուստների մենաշնորհը: Աղքատը երբեք չի կարող խնայել: Կներեք, բայց ինչը՞ կամ ինչպե՞ս խնայի: Թվում էր, թե Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի հետ զրույցի ընթացքում ես ավելի «լուրջ» հարցերի մասին պիտի մտածեի,մանավանդ որ իրականում կարծես հենց դրանց մասին էլ խոսվեց, բայց մեղքս ինչ թաքցնեմ զրույցի ամբողջ ընթացքում սա էր մտքիս:
-Պարո՛ն նախարար, մեր օրերում ահագին զարմանալի է, որ անկուսակցականն այսքան նպատակասլաց կարիերա անի այսքան երիտասարդ տարիքում. ինչպե՞ս հաջողվեց Ձեզ:
-Բայց ես երիտասարդ չեմ։
-Կառավարության կայքէջն ասում է, որ Դուք 44 տարեկան եք, ավելին՝ նախարար եք դարձել 42 տարեկանում:Եթե հաշվի առնենք մեր նախարարների միջին տարիքը ՝ Դուք բավականաչափ երիտասարդ եք: Դուք ի՞նչ կրթություն ունեք:
-Տնտեսագետ եմ:Աշխատել եմ բանկերում, քաղաքապետարանում՝ որպես ֆինանսատնտեսական վարչության պետ։ Եղել եմ քաղծառայության խորհրդի անդամ, վերջին 5 տարին աշխատել եմ բանկային ոլորտում:
-Արցախում նույնպես պաշտոնյաների եկամուտների հայտարարագրումը օրենքի պահանջ է: Ասացեք, խնդրեմ որքա՞ն է կազմում Ձեր եկամուտը: Դուք կարծեմ երեք երեխաների հայր եք, իսկ Արցախում կյանքը բավականաչափ թանկացել է:Ձեր եկամուտները հասցնո՞ւմ են Ձեր ծախսերի ետևից:
-Ծախսը կարող է գաղտնի լինել, եկամուտները՝ չեն կարող։
-Փաստորեն Ձեր ընտանեկան բյուջեի ծախսային մասը չի բխո՞ւմ եկամտային մասից:
-Ծախսերը կարող են լինել ավել-պակաս, կամ՝ հավասար։ Իհարկե, երբ ավելին է լինում խնդիր է առաջանում տվյալ պետական պաշտոնյայի հետ։ Արցախում հայտարարագրվում են եկամուտները, ծախսերը՝ ոչ․ դա էլ,միգուցե, հետագայի հարց է։
-Այսպիսով՝ որքա՞ն է Ձեր եկամուտը։
-480 հազար՝ մաքուր։
-Եկամտի այլ աղբյուր, բիզնես չունե՞ք։
-Ոչ, ցավոք։
-Ինչո՞ւ ցավոք։
-Խելքս չի կտրել ժամանակին մի բան ստեղծել։
-Երևանում մի լավ հումոր է թափառում.ասում են՝ պաշտոնյաներն ամենաշատն իրենց զոքանչներին են սիրում, որովհետև նրանց բիզնեսները, անշարժ և շարժական ամբողջ գույքը զոքանչների անունով է:/Ծիծաղում է.Վ.Ս./ Բայց սպասեք, սա ունի նաև երկրորդ սերիա՝ այստեղից բխեցրել են, որ կարելի է մեզ մոտ կազմակերպել հենց զոքանչների հեղափոխություն:
-Բայց եթե մինչև պետական պաշտոնին անցնելը պաշտոնյան ունեցել է բիզնես, չի նշանակում, որ հետո ինքը պիտի իր բիզնեսը վերացնի, վաճառի կամ էլ հանձնի զոքանչին։ Օրենքը չի արգելում բիզնեսը փոխանցել մեկ ուրիշին կառավարման և անցնել պետական պաշտոնի։
-Բայց եթե չեմ սխալվում դա էլ հենց պետական իշխանության և բիզնեսի սերտաճման ամենալայն սողանցքն է:Իսկ միջազգային կամ տեղական առանձին կառույցներ Արցախում երբևէ չե՞ն ուսումնասիրել կոռուպցիայի մակարդակը:Ես համացանցում որևէ զեկույց չգտա այս մասին:
-Ո՛չ։ Չկա նման ուսումնասիրություն: Բայց ես կարող եմ հստակ ասել, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքում, այստեղ դա համարյա ձգտում է զրոյի։
-Ղարաբաղում անազատության մեջ հայտնված, բռնված որևէ պաշտոնյա կա՞։
-Ես վերջին տարիներին չեմ հիշում, որ որևէ պաշտոնյա բռնվի։ Բայց եթե պետական համակարգում կոռուպցիա չկա, որտեղի՞ց պիտի բռնված լինի:
-Ինչո՞ւ. ՀՀ-ում էլ մի նստած դատավոր չկա, բայց դատական համակարգում տարբեր գնահատականներով մինչև 70 տոկոս կոռուպցիա է արձանագրված: Արցախում իսկապես չկան կոռուպցիոն սկանդալներ: Բայց ՀՀ-ի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում եթե հիշում եք, մի հետաքրքիր նրբերանգ կա. այնտեղ ոչ միայն իշխանության չարաշահման բուն գործողությունն է կոռուպցիա որակվել, այլև՝ տարբեր ձևերով արտահայտված անգործությունը: Միգուցե արցախցիները քիչ են…
-Բայց ով է ասել, թե արցախցիները քիչ են: Դուք գիտե՞ք, որ աշխարհում 2 մլն ղարաբաղցի կա:
-Ոչ, չգիտեի, որտեղի՞ց այդ թիվը:
-90-ականների վերջին ինչ-որ մարդիկ լուրջ զբաղվել են միգրացիոն շարժերով: Մենք ընդհուպ Լիբանանում ունենք ղարաբաղյան ծագում ունեցող գյուղեր։ Ես՝ օրինակ մի լավ ընկեր ունեմ, որի նախնիները ծագումով Սեբաստիայից են, հետո իրենք տեղափոխվել են Լիբանան, և նրա 90 տարեկան տատիկը մի օր ասել է՝ գիտե՞ք, որ դուք ղարաբաղցի եք։ Կարծում եմ, Դուք էլ գիտեք, որ Կիլիկիայում էլ ենք մենք ունեցել թագավորական մի առանձին տոհմ:
- Խոսքը երևի Հեթումյանների մասին է. նրանք ծագումով Արցախից էին, այո: Այդ տոհմը ազդեցիկ զորավարներ է տվել…
-Հիմա սա ինչի՞ համար եմ ասում: Փաստորեն, եթե նայենք մեզ հասանելի աղբյուրները, թե այս տարածքում որքան մարդ է ապրել, գումարած հանած մի քանի հազար մարդ, գրեթե մշտական նույնքան մարդ է ապրել այստեղ, անգամ սովետական տարիներին։ Իհարկե, Դաշտային Ղարաբաղն ու Լաչինի տարածքը հանած:
-Հիմա, որ նայում ենք բնական աճի միտումները կամ մեկնածների և վերադարձածների թվերը ինչպիսի՞ն է դինամիկան, դրակա՞ն է:
-Այո: Մեզ մոտ երկու ուղղությամբ էլ դրական դինամիկա կա: Ծնվածների և մահացածների տարբերությունն այստեղ միշտ էլ դրական է եղել։ Մի լավ միտում էլ կա՝ մոտավորապես մեկ տարի է, որ Ռուսաստանում և այլ վայրերում աշխատանքի մեկնած երիտասարդները վերադառնում են։ Գնացել են մի 5-6 տարի առաջ, աշխատել են, իսկ արդեն մեկ տարուց ավելի է՝ ոչ մեկն այնտեղ չի կարողանում աշխատել։ Այն շերտի մասին է խոսքը, որտեղ հիմնականում չկան բարձրագույն կրթությամբ մասնագետներ: Գյուղացի տղերք են, որ շինարարությունում, առևտրի ոլորտում են աշխատել։
- Իսկ կատարվո՞ւմ է աշխատուժի վերլուծություն, կա՞ աշխատուժի հեռանկարային զարգացման գոնե մի քանի տարվա ծրագիր, որը վաղը կստեղծի ավելի բարձր վարձատրվող աշխատատեղերի շուկա:
- Մենք անցյալ տարվա հուլիսի 1-ին ենք ստեղծել Աշխատանքի և զբաղվածության գործակալությունը։ Դա նշանակում է՝ այդ ուղղությամբ դեռ համակարգված աշխատանք չի տարվել։Հիմա արդեն տարվում է։ Այդ գործակալությունը հունվարի 1-ից ներկայացվում է շրջաններում, անցնում ենք ակտիվ ծրագրերի, զբաղվածության ոլորտում միասնական քաղաքականություն է մշակվում:
-Գոնե գործազրկության թվերն տեսանելի՞ են, Արցախում քանի՞ տոկոս գործազրկություն ունենք:
-Գիտեք, մեկ տարուց ավելի է երկու հայկական պետությունները չեն վճարում գործազրկության նպաստ, հետևաբար ոչ մի լծակ չկա, որ գործազուրկին ստվերից հանես, բերես լույսի տակ և հաշվառես։ Երբ կար գործազրկության նպաստ, այդ մարդիկ գոնե նպաստի համար գալիս, հաշվառվում էին։ Այսօր չես կարող հստակ ասել, քանի գործազուրկ ունենք, որովհետև զուտ մակրոտնտեսական հարթության վրա, անուղղակի ցուցիչներով դժվար է դուրս բերել այդ ծավալները։
-Պարո՛ն նախարար, իսկ ո՞ր ոլորտի վրա է հույսը, մոտ ապագայում որտե՞ղ կարելի է նոր աշխատատեղեր գոյացնել: Նախարարությունն ունի՞ նման կանխատեսումներ:
-Այո, հիմնականում գյուղատնտեսությունից՝ գյուղամթերքների արտադրության ու վերամշակման ոլորտից:
- Բայց այս պահին Արցախում գյուղատնտեսությունը գտնվում է խիստ խոցելի վիճակում: Վարելահողերի մեծ մասը չի մշակվում, ենթակառուցվածքներ չկան, Ստեփանակերտի շուկան ողողված է ՀՀ-ից բերված միրգ, բանջարեղենով: Արդյո՞ք այս ոլորտից առաջիկայում հնարավոր է աշխատատեղ կորզել:
-Ղարաբաղում բոլոր պայմանները կան գյուղատնտեսության զարգացման համար։ Մենք ունենք 2000 մետր բարձրությամբ դաշտեր, ալպիական մարգագետիններ և ունենք տարածքներ, որտեղ ընդհանրապես ձյուն չի գալիս։
-Բա ի՞նչն է պատճառը, որ գոնե միրգն ու բանջարեղենը չեք արտադրում և շարունակում եք ներմուծել:
-92թ-ից ամենաակտիվ, աշխատունակ բնակչությունը հայտնվեց բանակում։ Հիմնականում նրանք, ովքեր պատրաստ են այս կյանքում ակտիվ գործունեության, լինի տնտեսության թե հասարակական կյանքի մյուս ոլորտներում:
-Այսինքն 92 թի՞վն է պատճառը, որ այսօր, արդեն 2015-ին այս բարեբեր հողը պտուղ չի տալիս:
-Տեսեք, այդ նույն 20 տարեկան տղան, որը պիտի լիներ հրաշք գյուղատնտես, 92-ին հայտնվեց բանակում։ 40 տարեկանում, երբ ինքը զորացրվում է բանակից և իր մասնագիտությունը զինվորականությունն է, էլ չի կարողանում վերադառնալ հողին: Մարդիկ չեն աշխատել, չգիտեն․ մենք էլ կոլեկտիվ տնտեսությունները քանդեցինք և հայտնվեցինք փաստի առաջ: ՀՀ-ում գյուղատնտեսության հետ էքսպերիմենտները ավարտվեցին 93-95թթ-ին…
-Արդյո՞ք ավարտվել են:
-Հողի սեփականաշնորհման մասին է խոսքը։ Մարդիկ իրենց վերագտան և սկսեցին աշխատել։ Բնական է չէ՞, որ Հայաստանում մեկ միավոր գյուղատնտեսական ապրանք ստանալն ավելի հարմար է, քան՝ այստեղ։ Դե եթե մեր սահմանները ազատ են, մենք ընդհանուր տնտեսական տարածք ենք, իհա՛րկե, այսօր որոշ հարցերում մենք դեռ մրցունակ չենք։ Իհա՛րկե, այսօր Արարատյան դաշտում աճեցրած լոլիկը միանշանակ, մտնում է Ղարաբաղ և պահանջարկ վայելում։ Այդ մարդիկ կարողանում են ջերմոցներ ստեղծել և հաղթում են մերոնց։
-Պարո՛ն նախարար, դե Արարատյան դաշտավայրի ժողովրդին չենք կարող արգելել լոլիկ արտադրել, ուստի մնում է գտնել սեփական մրցակցային առավելությունները:Այս աշխարհում կամ մրցակցում են կամ համագործակցում, չէ՞ՙ, այլ ճանապարհ կարծես չկա:
-Գիտե՞ք, մենք ունենք Գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամ, խոշոր ներդրումներ է արվում գյուղմթերքի արտադրության և վերամշակման հզորություններ ստեղծելու ուղղությամբ։ Մենք արդեն երեք վերամշակող արտադրություններ ենք հիմնել, շուտով նաև կկառուցվի չորրորդը: Այնպես որ աշխատանք տարվում է այս ուղղությամբ: Իհարկե, անհրաժեշտ է դրանց ավելի մեծ թափ հաղորդել:
-Իսկ բյուջեից սնուցվող սոցիալական ծրագրերի արդյունավետությունը երբևէ չափել, գնահատվե՞լ է: Թեկուզ ոչ անկախ մարմնի, այլ հենց կառավարության կողմից:
-Այո, մենք սկսել ենք մոնիթորինգի և գնահատման ենթարկել բոլոր սոցիալական ծրագրերը, որոնք իրականացվում են սոցիալական պաշտպանության ոլորտում։ Սրանից հետո հստակ պատկեր կունենանք, թե որ ծրագրերն են ավելի արդյունավետ և կշարունակենք, որոշները կենթարկվենք փոփոխությունների, տեսանելի կդառնան նաև այն ծրագրերը, որոնք չծառայեցին իրենց նպատակին։
-Պարոն նախարար, ես մեր զրույցից առաջ ավելի ուշադիր նայեցի բյուջեի թվերը, , եթե ինչ պարզեցի. Արցախում գյուղատնտեսությանը տրվում է մոտ 3,6 մլրդ դրամ, որը կազմում է բյուջեի ծախսերի 4.1 տոկոսը, իսկ ասենք առողջապահությանը, որը պետական «տորթից» ստանում է ընդամենը 5,75 մլրդ դրամ, ապա սոցիալական ծախսերի համար հատկացումը ռեկորդային է՝ 22 մլրդ դրամ: Սա իսկապես սոցիալական բյուջե է: Ասել է թե՝ փող կա ոլորտում և գոնե մարդկանց թոշակները կարելի է դարձնել այսօրվա կյանքի հետ կապ ունեցող, չէ՞: Հիմա Արցախում վերջին բարձրացումներից հետո կենսաթոշակի միջինը որքա՞ն է:
-Կենսաթոշակը մեկը չէ, դրա տարբեր ձևերը կան։ Հաշվում են սոցիալական միջին թոշակը։ Միջինը աշխատանքայինի դեպքում ստանում են 43 հազար: Անցյալ տարի եղել է 38 հազար, բնականաբար՝ աճել է։ Նույնը սոցիալական թոշակը։ Այսօր՝ 20 հազար 240 դրամ է։ Եղել է՝ 11 հազար դրամ։
-Իսկ նվազագույն պարենային զամբյուղը կարծես 54 հազար դրամ է հաշվարկված: Այդ դեպքում մարդն ինչպե՞ս ապրի: Էլ չենք խոսում սպառողական զամբյուղի մասին, որը կարծես կրկնակի մեծ է պարենայինից:
-Տեսեք, մենք այսօր մի հրաշք աշխատանք ենք իրականացնում, որը կոչվում է «ԼՂՀ-ում ընտանիքների կարիքավորության գնահատման համակարգ»։ Սրա արդյունքում մենք վերջապես կունենանք ամբողջությամբ թափանցիկ եկամուտների դաշտը, որը չունենք։ Աշխարհում 1-2 երկիր կարող է ասել, որ իր քաղաքացիների եկամուտներն ամբողջությամբ տեսնում է։ Չեն տեսնում, թե ընտանիքի մեկ շնչին որքան եկամուտ է ընկնում: Մեկի մոտ երևում է, մյուսի մոտ՝ ոչ։ Օրինակ՝ հատկապես գյուղաբնակ ընտանիքում դու չես կարողանում ճիշտ հաշվարկել։
-Արցախում, այո, կա տնտեսական աճ և կան ներդրումներ: Բայց տնտեսական աճը մեկ շնչին ընկնող իրական աշխատավարձ և բարձրացող կենսամակարդակ պիտի լինի: Չէ՞ որ նվազագույնից ցածր եկամուտը հանգեցնում է բարձր մահացության և բնակչության թվի կրճատման: Հիմա ի՞նչ հրաշագործություններ սպասենք ներդրվելիք ծրագրից:
-Նախ՝ ընտանիքի բոլոր անդամների եկամուտներն ավելի թափանցիկ կդառնան: Կհաշվառվի ամեն բան՝ ընտանիքի կազմից սկսած՝ մնացած բոլոր գործոններով վերջացրած, կհաշվառվի այն ամենն, ինչն ազդում է եկամտի վրա: Երբեմն ասում են՝ մենք ունենք 35 հազար դրամ եկամուտ բայց, գնում տեսնում ես մարդն ապրում է ընտիր պայմաններում: Կնշանակի՝ ունի եկամտի այլ աղբյուրներ:
-Բայց մտավախություն չունե՞ք, որ այդպիսի հետախուզումը կարող է մարդկանց վանել այստեղից: Եթե դրա նպատակը խնայողությունն է, ապա հենց խնայողությունն է ամենաշքեղ ապրանքը, որը կարող են իրենց թույլ տալ միայն հարուստները՝ հարուստ մարդը կամ երկիրը: Աղքատները երբեք չեն կարող խնայել, չէ՞:
-Չէ, դրա նպատակը միայն խնայելը չէ, այլ սոցիալական արդարությունը, ծախսերի ճիշտ ուղղորդումը: Այս համակարգը ներդնելով հիմնական սոցիալական վճարները շարունակելու են աշխատել։ Մենք սրանով թոշակ չենք կտրելու: Հետո էլ՝ սա առայժմ նախագիծ է։ Մենք դեռևս քննարկում ենք։ Կարևորը, որ պետությունը հասկանա, թե ով ունի պաշտպանության կարիք։ Թոշակառու կա, որը անշարժ գույքի վարձակալությունից ամսեկան ունի մի քանի 100 հազարի եկամուտ։ Հիմա այս ծրագիրն այս մարդուն ասում է՝ քեզ հասանելի թոշակը ստացի, մյուս հարցերով ինձ մի անհանգստացրու, որովհետև քո կողքին կա մարդ, որը նույն թոշակն է ստանում և այլ եկամուտ չունի։ Եթե մենք այսօր օգնելու հնարավորություն ունենք, պիտի օգնենք այդ եկամուտ չունեցողին:
-Այսօր ծերերի և երիտասարդների հարաբերակցությունը թույլ տալի՞ս է հուսալ, որ երիտասարդներն իրենց եկամուտներով կարող են պահել ծերերին, ցավոք, Արցախը նույնպես ծերացող պետություն է՝ ըստ հայտնի սահմանման: Այսինքն՝ զարգացման այս տեմպերը կարո՞ղ են վաղն ապահովել այդ ժառանգականությունն ու սոցիալական համերաշխությունը:
-Այսօր այն դեռ աշխատում է։ Մեր աշխատող երիտասարդների տեսակարար կշիռը բնակչության կազմում թույլ է տալիս, որ մենք պահենք մեր թոշակառուներին։ Բայց այն բոլոր միտումները, որ կան թե՛ Հայաստանում, թե՛ զարգացող ու զարգացած երկրներում, որտեղ կամաց-կամաց բնակչության ծերացում է գնում, դա կարելի է մեզ մոտ էլ արձանագրել։ Իհա՛րկե պետությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ծնելիության խթանման ուղղությամբ, բայց ասել, որ հասել ենք մեր ուզածին, չափազանցություն կլինի։ Հիմա դրա հիմնական պատասխանը կուտակային համակարգն է։ Իհարկե, շատ լավ համակարգ է, եթե քո բնակչությունը երիտասարդ է։
-Իհարկե, երիտասարդությունն է վերարտադրում երկիրը: Եվ զարգացման մեծ տեմպեր ցույց են տալիս հենց այն երկրները, որոնք ունակ են հասկանալ իրենց երիտասարդությանը և ճիշտ ուղղորդել նրա էներգիան: Հիմա ինչ է արվում այստեղ, որ գոնե ՏՏ ոլորտը թափ առնի : Արցախի պես շրջափակված պետության դեպքում, կարծեմ հենց այս ոլորտը կարող է թիրախային լինել:
- Այսօր արագացված տեմպերով IT ոլորտը փորձում ենք զարգացնել մեր հայաստանյան գործընկերների հետ։ Եվ արդեն տեղեկատվական տեխնոլոգիաների հրաշալի կենտրոն ունենք, որտեղ որ կգան և որոշակի աշխատանքներ կծավալեն հայաստանյան, հուսով ենք՝ նաև դրսի կազմակերպությունները։ Նաև տեղում կձևավորվեն կազմակերպություններ, որոնք այդ ոլորտում կաշխատեն։ Արդեն կա մի կազմակերպություն, որը հիմա աշխատում է Ղարաբաղում. մեզ 40 ծրագրավորողի հայտ ներկայացրեց։ Մենք անցյալ տարի առաջին անգամ կազմակերպեցինք աշխատանքի տոնավաճառ։ Ի զարմանս բոլորիս, աշխատեցինք 20 գործատուի հետ և տոնավաճառին ներկայացրեցինք 250 թափուր աշխատատեղ։ Տոնավաճառին մասնակցեցին 500-ից ավելի աշխատանք փնտրողներ։ Այսօրվա դրությամբ 30-40 մարդ ունենք, որ տոնավաճառի միջոցով գտան համապատասխան աշխատանք։
-Պարոն նախարար, քիչ առաջ մի սրճարան էինք գնացել և պարզեցինք, որ այն համարյա կրկնակի թանկ էր հայաստանյան միջին կարգի սրճարաններից: Եվ ես մտածում էի, թե մի երիտասարդ ընտանիք ամիսը գոնե մեկ անգամ կարո՞ղ է իրեն այդպիսի շռայլ մի օր պարգևել:
-Երևի Դուք թանկ սրճարան եք գնացել, մենք ունենք մեկ-երկու նման սրճարան, բայց ունենք սրճարաններ, որոնցից ամեն օր էլ կարող են երիտասարդներն օգտվել: Ուղղակի, բացի փողից կա նաև ժամանակի խնդիր, մարդու ժամանակը միշտ սահմանափակ է:
-Իհարկե ժամանակի բյուջեն հաստատուն թիվ է՝ օրը 24 ժամ, անկախ նրանից դուք շատ փող ունեք, թե ՝ քիչ:Երևի ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես ծախսել այդ բյուջեն: Մի քիչ պաուզա չվերցնե՞նք մեր բյուջեի երկրորդ հատվածին անդրադառնալուց առաջ:
- Այո, արժե այս բարդ զրույցի արանքում գոնե մի բան խմել:
շարունակելի
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Իրադարձային 10:10 • 08/05 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
-
Քաղաքականություն 18:53 • 08/05 Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար. Փաշինյանը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի անդամներին Լրատվամիջոցի փոխանցմամբ, Փաշինյանը առաջարկել է անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և հանդիպումը շարունակել նեղ ձևաչափով՝ առանց մամուլի։
-
Քաղաքականություն 13:16 • 08/05 Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 20:36 • 07/05 Կամ ՔՊ-ն ստում է, որ հնարավոր է «վատ մարդը» դառնա վարչապետ, կամ հենց ՔՊ-ն է Փաշինյանի ու այդ «վատ մարդու» հետ պայմանավորվածության արդյունքում նրան ընտրելու վարչապետ․ Առաքելյան Լրագրողներին առաջարկում եմ հարցնել ՔՊ պատգամավորներին, արդյո՞ք նրանք այդ «վատ մարդուն» ընտրելու են վարչապետ։ Եթե չէ, ուրեմն ժողովուրդը հանգիստ կարող է շարունակել պայքարը
-
Իրադարձային 10:03 • 08/05 Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր օտարերկրյա զորքեր մտցնելու խնդրանքով։ Որպեսզի պետության ղեկավարը խնդրագիրը քննարկման դնի, այն պետք է հավաքի առնվազն 25 հազար ձայն։&
-
Քաղաքականություն 20:29 • 07/05 Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ Պեսկով Նա նշեց, որ հատուկ գործողությունը հարկադրված միջոց էր, Ռուսաստանին «այլ կերպ անելու շանս չի մնացել, անվտանգության այնպիսի ռիսկեր են ստեղծվել, որ անհնար է այլ միջոցներով պատասխանել»։
-
Իրադարձային 21:11 • 07/05 «Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի ժողովրդին հուզող խնդիրների հաղթահարման գործում»․ Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը Նրանք որոշեցին շարունակել իրենց խորհրդակցությունները՝ շեշտելով հայ եկեղեցու առանցքային դերակատարությունը հայ ժողովուրդի ու Հայաստանի հուզող տագնապների հաղթահարման գծով»։
-
Իրադարձային 09:40 • 08/05 Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունն ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել:
-
Գիտություն/տեխնիկա 12:14 • 08/05 AstraZeneca-ն ամբողջ աշխարհում դադարեցնում է Covid-ի դեմ պատվաստանյութի կիրառումը Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ընկերությունն առաջին անգամ դատական փաստաթղթերում խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ և վտանգավոր կողմնակի ազդեցություն: Խոսքն արյան մակարդուկների առաջացման և արյան թրոմբոցիտների քանակի նվազման մասին է:
-
Քաղաքականություն 14:12 • 07/05 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան (տեսանյութ) Ինչ վերաբերում է հրաժարականին նա ասաց, թե տասնյակ անգամներ է պատասխանել։ «Ես ախր տվել եմ հրաժարական, ընդ որոում մի քանի նագամ, մի քիչ անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս, դա անլուրջ է»,- ասաց նա։
-
Մշակույթ 10:58 • 07/05 Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն, Պենելոպե Կրուսը, Շակիրան և մյուս աստղերը՝ Met Gala-ի կարմիր գորգին (լուսանկարներ) Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացրել է երեկոյի ամենալավ հագնված աստղերին, որոնց շարքում է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա ներկայացել է Maison Margiela զգեստով՝ բոլորի ուշադրությունը գամելով արտասովոր բարակ գոտկատեղին:
-
Քաղաքականություն 12:16 • 07/05 Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Նրա խոսքով՝ Շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանություններին ասում են՝ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը։
-
Իրավունք 11:15 • 07/05 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ «Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։
-
Քաղաքականություն 15:48 • 07/05 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան (տեսանյութ) Ես վստահ եմ, դրա համար մենք ցանկացած բան, որ կպահանջենք 29 հազար 743 քկմ տարածքում լեգիտիմ է և ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն այս տարածքց ոչ լեգիտիմ է»,- նշեց նա։
-
Իրադարձային 11:39 • 07/05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:
-
Գիտություն/տեխնիկա 15:02 • 07/05 Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին Խաբեբաները բացել են հաշիվ՝ հասցեով, որը շատ նման է կրիպտոարժույթների հետ աշխատող թրեյդերի հասցեին: Խաբեբաները նրան մանր փոխանցումներ են արել՝ հույս ունենալով, որ մի օր նա իրենց հասցեն իր հասցեի հետ կշփոթի ու գումար կփոխանցի իրենց։ Եվ այդպես էլ եղել է։
-
Իրադարձային 15:27 • 07/05 Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով «Այս ամիս պետք է վերացել մոտակա տարածքը։ Անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը: Հետո Զելենսկիին նստեցնել և ստիպել ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՌԴ-ին, մեր պետության, քաղաքացիների, Ուկրաինայի տարածքում ապրող ռուսալեզու բնակչության անվտանգության...
-
Իրադարձային 14:41 • 07/05 Եթե պահանջները չկատարվեն, ռուսական հեռուստաալիքները կանջատվեն. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետը կարծում է, որ նույն կերպ կվարվեր նաև Ռուսաստանը։ Ըստ նրա` եթե նույն բառապաշարով, կամ անգամ 5 տոկոսի չափով այնտեղի հեռուստատեսությամբ խոսվեր պետական կարգի և կառավարության մասին, այն կփակվեր։
-
Քաղաքականություն 13:30 • 07/05 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան (տեսանյութ) Չեմ բացառում, որ այդ ձայնագրության մեջ կարող էր լինել այլ բնույթի՝ անձնական ոչ անձնական հազար ու մի բան և հիմա, այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում»։
-
Իրադարձային 15:58 • 07/05 Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը
-
Քաղաքականություն 17:40 • 07/05 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Վանեցյան Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
19:24 • 08.05.24 ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Տնտեսություն
-
13:56 • 08.05.24 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
-
13:52 • 08.05.24 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը
Սպորտ
-
10:05 • 08.05.24 Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ
Մշակույթ
-
10:51 • 08.05.24 Քանյե Ուեսթը կարող է համերգ տալ Ռուսաստանում
-
13:46 • 05.05.24 Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի
Գիտություն/տեխնիկա
-
16:25 • 06.05.24 Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը