«Մենք քեզ շատ ենք սիրում, բայց կարևորը ոչ թե դու ես, այլ՝ քո ընտանիքը». Արցախի սոցապնախարար /Երկրորդ գլուխ/
Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի հարցազրույցի առաջին մասն՝ այստեղ:
-Պարո՛ն նախարար, մենք այսօր գրագետ զբոսաշրջիկին չենք կարող գայթակղել Արցախի մասին պատմող ալ ու ալվան պատմություններով: Խելոք մարդը երկրի մակարդակի, արժեհամակարգի մասին տեղեկատվությունը քաղում է հենց բյուջեից: Հարկերի և ծախսերի պատմության մեջ է հենց որևէ երկրի ոգին՝ հասարակական կառուցվածքից մինչև քաղաքականություն և մշակույթ: Հատկապես, սոցիալական ոլորտի առանձին ծախսեր, իսկապես արտառոց են թվում: Հիմա, խնդրում եմ անկեղծ ասեք, արդյո՞ք խելամիտ է օրինակ 1 միլիոն դրամ տալ երրորդ երեխային, այն դեպքում, երբ չենք կարողանում անվճար դարձնել մանկապարտեզը:
-Դուք հիմա ինձ հարցաքննելով ստիպում եք, որ ես ընդհանուր քաղաքականության դեմ խոսեմ։ Դեմ չեմ խոսի, իհարկե, բայց անկեղծ կասեմ, որ ես էլ եմ կողմնակից, որ որոշ բաներ վերանայվեն։ Արդյունավետության առումով, իհարկե, կան խնդիրներ: Երբ մի գումար կարելի է դնել ու ասել՝ 18 տարեկանդ լրանալուն պես ստացիր, չիմանալով, թե 18 տարի հետո ինչ կարող է լինել: Ասում են՝ երեխաները մեր ապագան են, բայց նրանք ուտել են ուզում այսօր։ Այսինքն՝ այսօրվա հնարավորությունները կարելի է այսօր օգտագործել։ Միշտ կարելի է կատարելագործել խնդիրը և փորձել նոր լուծումներ տալ։ Մի հայտնի պատգամավոր ինձ մի օր ասաց՝ ինչո՞ւ եք ծնված երեխայի համար փող տալիս։ Ես էլ նոր էի այս համակարգում և ասում եմ՝ բա ի՞նչ անենք, ծնելիությունը չխթանե՞նք։ Եվ նա շատ խելոք պատասխան տվեց, ասաց՝ չծնվածի համար տուր, ոչ թե արդեն ծնվածի, երկու երիտասարդ երեխա են ունեցել, դու գալիս ես՝ փող ես տալիս, ինչո՞ւ ես փող տալիս։ Չեղածի համար տուր, որ ունենան։ Ճիշտ է չէ՞ ասում։ Հասարակ մոտեցում է, բայց սկզբունք է փոխում։
-Իհարկե՝ փոխում է. սոցիալական քաղաքականությունը հենց երկրի խիղճն է: Արցախի այսքան առատ սոցիալական ծրագրերը մի տեսակ բարի սոցիալական քաղաքականություն են հիշեցնում, ոչ թե՝ արդարամիտ: Բայց պետության գթասրտությանն ապավինող հասարակությունը հաշմվում է, կորցնում մասնագիտական որակը: Ի վերջո, եթե ներդրված սոցիալական ծրագրերն այդքան լավն են, ինչո՞ւ է դեմոգրաֆիական պատկերն այսքան վատ, ո՞ւր են այդ ծրագրերի իրական արդյունքները:
-Չէ, արդյունքներ կան, մենք բավականաչափ արդյունավետ սոցիալական ծրագրեր ունենք: Բայց մի հանգամանք էլ կա անշուշտ: Երբ մի ծրագիր սկսում ես իրականացնել, ժամանակի մեջ այդ ծրագրի գերին ես դառնում և ծրագրից դուրս՝ շատ դժվար ես ինչ-որ բաներ տեսնում։ Կյանքը նորանոր պահանջներ է առաջադրում և միշտ պետք է պատրաստ լինես վերանայումների, փոփոխությունների: Մենք այսօր Ղարաբաղի ժողովրդագրական ատլասն ենք կազմում, նոր ենք սկսել։ Պատկերացրեք, եթե սա բովանդակային փաստաթուղթ դառնա, գալու է մի պահ, որ ցանկացած պետական այր որոշում կայացնելիս, միանշանակ իր որոշումը պայմանավորելու է սրանով, ավելին՝ այս քարտեզի վրա տեսնելու է իր աշխատանքի իրական պատկերը: Սա յուրօրինակ վեկտոր է դառնալու։
-Վեկտորը մարդն է։ ՀՀ-ում էլ, արդեն երկու տասնամյակ է բոլոր նախարարությունները գերազանցիկ են ըստ իրենց ներկայացրած ամփոփաթերթիկների, բայց թե այդպիսի հրաշալի կյանքից ինչո՞ւ է մեր «ապերախտ» ժողովուրդը լեղապատառ փախչում՝ չգիտենք: Բայց բոլոր նախարարներն էլ, հակառակի պես ամենաշատը հենց մարդակենտրոն բառն են արտասանում:
- Մարդը բացարձակ արժեք է, բայց ես Ձեզ մի բան ասեմ՝ երբ մարդու վրա ես կենտրոնանում, խնդիր ես ունենում։
-Ինչպե՞ս:
-Տեսեք՝ կան անձի և հասարակության շահեր և այս շահերը կարող են բախվել։ Ձեզ համար անձի շահը ավելի բարձր է։ Ինձ համար որպես՝ պետական պաշտոնյա, պիտի բարձր լինի ժողովրդի շահը։
-Ի՞նչ է ժողովուրդը։
-Այն, ինչ տեսնում եք։ Այս 150 հազարը, որի շահերը միշտ չի, որ համընկնում են նրանցից մեկի շահերի հետ։ Ու երբ դու քո քաղաքականությունը կառուցում ես մեկի շահը պաշտպանելու համար, ոչ թե 150 հազարի, արդեն խնդիր է դառնում։
-Դե 150 հազարի հետ ավելի հեշտ է, քան՝ մեկ մարդու: Եթե հիմա Արցախի 150 հազարանոց ժողովուրդը հավաքվի մի հրապարակում ինձ նրանց հետ խոսելն ավելի հեշտ կլինի, քան հիմա՝ Ձեզ հետ է:
-Իսկ եթե նախարար լինեիք, ճիշտ հակառակը կլիներ՝ մեկի հետևից որ ընկնեիր, էն 150 հազարը կտուժեր:
-Մի քիչ սրբագրված, բայց Աստվածաշնչյան տեքստեր եք ասում, պարոն նախարար: Գիրքն ասում է՝ գնալ ու գտնել հարյուրից մեկին, մի մոլորյալ ոչխարի՝ 99-ին թողած:
-Ոչխարի հետևից չի կարելի գնալ, բայց այծի ետևից պիտի գնաս։
-Լավ, վերադառնանք մարդկանց: Կառավարությունների հանճարեղ ծրագրերը մենք պիտի տեսնենք մարդկանց վրա. բոլոր խելոք հայեցակարգերը պիտի մարդկանց դեմքի արտահայտություն դառնա, չէ՞: Թե՞ ես շատ միամիտ բան եմ ասում:
-Չէ, Դուք միամիտ չեք: Ես էլ կառաջարկեմ, որ անգամ ՀՆԱ-ի տեղը երջանկության ինդեքսը հաշվարկեք։ Գիտե՞ք, ով չի աշխատում, նա ոչ մի սխալ թույլ չի տալիս, աշխատողն է, սովորաբար, մի հարցում սխալվում, չէ՞։ Ես Ձեզ հստակ թվերով վճարումների դինամիկան կարող եմ ցույց տալ, թե ինչպես է փոփոխվել։ Բոլորս էլ հասկանում ենք, օրինակ՝ գյուղատնտեսությունը կարող էր ավելի լավ արդյունքներ ցույց տալ: Բայց առանձին ոլորտներում իսկապես առաջընթաց կա, և սա չտեսնել հնարավոր չէ:
- Իհարկե, կա, լավ բանը մարդը միշտ էլ օրինաչափություն է դիտում և առանձնապես հակված չէ քննարկել դրա մանրամասները ի տարբերություն վատի: Պետության արժանապատվությունը կարծեմ կախված է իր քաղաքացիների արժանապատվությունից, իսկ արդյո՞ք քիչ դերակատարում ունի այստեղ երկրի սոցիալական քաղաքականությունը:
-Իհարկե՝ ունի: Երբ ներդրվում են այդ սոցիալական ծրագրերը, միշտ հույս ունես, որ մարդու դեմքի արտահայտությունը պիտի որ փոխվի, բայց նաև հասկանում ես, որ այս սահմանափակ ռեսուրսների պայմաններում չի կարելի ծախսերի մեծ մասը ուղղել սպառման, զգալի մասը պիտի գնա զարգացման ուղղությամբ ։
-Այո, համաձայն եմ, բայց դրա համար միգուցե հարկ է ավելի կարող ուժեր ներգրավել: Օրինակ, ձեր նախարարությունում ՀՀ-ից եկած բարձրակարգ մասնագետներ կա՞ն, թե՞ բավարարվում եք միայն տեղական կադրերով:
-Իհարկե՝ կան: ՀՀ սոցապ նախարարը լուրջ մասնագետներով պարբերաբար այցելում է Ղարաբաղ, իսկ Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարն օրումեջ այստեղ է։ Մեր կապերը այն աստիճանի խորն է, որ մենք միասին ոչ միայն աշխատում ենք, այլ՝ ընկերություն ենք անում։ Երբ Դուք ներս մտաք, այստեղ էր Երևանից եկած և արդեն մեր նախարարության աշխատակից, որը Հայաստանում այս համակարգերը մշակող ու ներդրողներից մեկն է՝ միջազգային լիցենզավորված փորձագետ: Մենք ՀՀ-ի սոցապնախարարի հետ համագործակցության հուշագիր ենք ստորագրել, որտեղ կետ առ կետ նշված են մեր բոլոր անելիքները՝ այս տարի ինչ ենք անելու, ովքեր են մասնակցելու և ինչ արդյունք ենք ակնկալում։ Մենք ՀՀ-ում ունենք աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ, որը կարծես այս ոլորտի ուղեղային ֆաբրիկան է: Քանի որ մենք՝ որպես ԼՂՀ, դրսում չենք կարողանում ներկայանալ, հիմա մենք պայմանավորվել ենք, որ բոլոր այն պատվիրակությունները, որ արտերկիր կգնան հայաստանյան կառույցներից, ներգրավեն նաև մեր մասնագետներին, որպեսզի մերոնք չլճանան:
-Պարո՛ն նախարար, ինձ շատ է հետաքրքրում, թե թիրախային հայտնի խմբերին ինչ պայմաններով է բնակարան հատկացվում, գիտեմ, որ այստեղ գործում են մատչելի պայմաններով նրանց բնակարաններ տրամադրելու ծրագրեր:
-Սոցիալական ծրագրերի հիմնադրամ է ստեղծվել, որը գրանցվել է օրերս։ Մոտ ժամանակներս էլ կձևավորվի խորհուրդը՝ կառուցվածքը պարզ կլինի ու կհաստատվի։ Այսօր արդեն կա երկու ծրագիր, որոնք ենթակա են իրականացման։ Մեկը որոշ սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների հիփոթեքային վարկերի սուբսիդավորումն է։
-Որքա՞ն է տոկոսադրույքը:
-Տոկոսադրույքը կասի բանկը, որի հետ մենք կհամագործակցենք։
-Դո՞ւք եք ընտրում բանկը։
-Ոչ, մենք ասում ենք՝ ցանկացած բանկ, որը պատրաստ կլինի այդ խմբերում ընդգրկված քաղաքացուն վճարել հիփոթեքային վարկ, մենք այդ գումարների տոկոսները կփոխհատուցենք։ Մենք, օրինակ, համարում ենք, որ զոհված զինծառայողի երեխաների կյանք մտնելու մեկնարկային պայմաններն ավելի թույլ են և բնակարանի հարցում աջակցում ենք: Մայր գումարները կմարվի վարկառուի կողմից։ Այսինքն՝ քաղաքացու համար կդառնա անտոկոս վարկ։ Իսկ տոկոսագումարներն ամբողջությամբ կփոխհատուցվի նորաստեղծ հիմնադրամի կողմից։Այս ծրագրից կօգտվեն մի քանի թիրախային խմբեր:
-Պարո՛ն նախարար, իսկ երիտասարդությո՞ւնը և հատկապես գյուղական երիտասարդությո՞ւնը. ես վերջերս կարդացի, որ զարգացած երկրներում ամբողջ բնակֆոնդի մոտ 30 տոկոսը սոցիալական բնակարանային ֆոնդն է զբաղեցնում, որի կեսը մատչելի պայմաններով տրամադրված է հենց երիտասարդությանը:
-Մենք երիտասարդներին մեկ այլ ծրագրով ենք սուբսիդավորվում, որն իրականացնում է Արցախի ներդրումային հիմնադրամը։ Հիփոթեքային վարկի տոսկոսագումարի կեսը սուբսիդավորվում է հիմնադրամի կողմից։ Այսինքն՝ երիտասարդ ընտանիքը եթե Ղարաբաղում բնակարան է ձեռք բերում, ապա նա սպասարկվում է տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով։ Իսկ գյուղաբնակ երիտասարդ ընտանիքներին աջակցելու նպատակով շուտով մենք ծրագիր կիրականացնենք նաև շրջաններում: Սկզբունքը հետևյալն է՝ որոշակի աստիճանի կիսակառույց բնակելի շենքն ավարտելու համար պետությունը երիտասարդ ընտանիքին անհատույց կաջակցի: Կոպիտ ասած՝ գրանտ կտա:
-Պարո՛ն Ավանեսյան, ըստ էության, կառավարությունը որոշակի իմաստով նույնպես բիզնեսմեն է, որն խաղում է, իհարկե պետության կողմից: Ենթադրվում էր, որ ձեր նախարարության պաշտոնական կայքէջում պիտի որ լիներ աշխատանքի էլեկտրոնային բորսա՝ աշխատատեղերի, զբաղվածության պետական ծրագրերի մասին տեղեկատվություն: Ինչո՞ւ չկա:
-Մենք ունենք էլեկտրոնային բորսայի գաղափարը, բայց այն իր գլոբալ լուծումը կստանա մասնագիտացված «Գործ» ծրագրով։ Սակայն «Գործ» ծրագիրն առայժմ վերջնական պատրաստ չէ, համապատասխանեցվում է օրենսդրական նոր փոփոխություններին: Մեր նախարարության պաշտոնական կայքէջում այդ հնարավորությունն անպայման կլինի, երբ կբարելավենք նաև կայքի տեխնիկական հզորությունները:
-Պարո՛ն նախարար, Արցախի կառավարությունն ունի՞ առաջիկա 10, կամ թեկուզ 5 տարվա զարգացման ծրագիր:
- Մի երեք տարվա ծրագիր ունենք: Կոնկրետ մեր ոլորտում մի քանի տարում կոնցեպտուալ փոփոխություններ կատարվեցին։ Մենք մոտեցում ենք վերանայում։ Մարդուն ասում ենք՝ մենք քեզ շատ ենք սիրում, բայց կարևորը ոչ թե դու ես, այլ քո ընտանիքը. դու այս կողմ արի, մենք որպես թիրախ՝ այսուհետ նայելու ենք քո ընտանիքը, մենք քո ընտանիքից դուրս չենք կարողանում քեզ դիտարկել: Այստեղ արդեն արժեհամակարգ է փոխվում: Թե չէ թոշակ ենք տալիս մի մարդու, որը հաց չի ճարում ուտի և նույն թոշակը տալիս ենք նաև այն մարդուն, որն ունի 100 աշխատող: Էլ չենք ասում, որ այդ շան տղան խոշոր շինարար է։
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
16:02 • 05.05.24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
18:42 • 05.05.24 Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
-
14:49 • 05.05.24 Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
21:35 • 05.05.24 Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում