Պապուա Նոր Գվինեայում կնոջը կացնահարելով սպանել են` «կախարդ» լինելու համար
Պապուա Նոր Գվինեայում Միֆիլա անունով կնոջը մեղադրել են կախարդության համար, ապա կացնահարելով սպանել:
Reuters - ի փոխանցմամբ` ներկա դրությամբ տեղի ոստիկանները փնտրում են տղամարդկանց, ովքեր կատարել են գազանաբարո սպանությունը:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ. այդ ժամանակ տնայնագործական արտադրության հրազենով զինված տասը տղամարդ ներխուժել էին Էնգա նահանգում Միֆիլայի կացարան և հենց ընտանիքի առաջ մորթել նրան:
Միֆիլային ու ևս երեք կանանց մեղադրել էին նրա համար, որ մոգության միջոցով որոշ շրջաններում կարմրուկ է առաջ բերում, ինչը շատ դեպքերում մահաբեր էր լինում:
Պապուա Նոր Գվիենայում գործում է կախարդության մասին օրենքը, որով մեղավոր ճանաչվածները ենթակա են պատասխանատվության: 2013-ին այդ երկրի վարչապետը խոստացել էր չեղարկել այդ «աբսուրդային և բարբարոսական» օրենքը:










