103-ամյա բրիտանուհին հեռուստացույցը երկարակեցության թշնամին է համարում

11:22 • 30.05.15

Նախորդ շաբաթ 103-ամյակը տոնած բրիտանացի թոշակառու Գերտրուդա Հինդլին բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ ասելով, որ այն հեռուստացույցի բացակայության մեջ է, գրում է Mirror-ը։

 

«Իմ բոլոր ընկերները հեռուստացույց ունեն, իսկ ես չունեմ: Ես պարզապես հանգիստ եմ ցանկանում»,-ասել է երկարակյաց կինը, ով մինչև թոշակի անցնելն աշխատել է որպես բուժքույր։

 

Տիկին Հինդլին իր կյանքի ընթացքում ոչ մի հեռուստահաղորդում չի դիտել՝ ո՛չ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի թագադրման արարողությունը, ո՛չ Ջոն Քենեդու սպանության մասին լուրերը, ո՛չ Լուսնի վրա առաջին մարդու վայրէջքը և ո՛չ էլ Բեռլինի պատի անկման հեռարձակումը։

 

Մինչև իսկ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը «չի արժանացել» նրա ուշադրությանը։

 

Հեռուստացույց դիտելու փոխարեն նա խնամել է տարեց մարդկանց, իսկ 1970-ականներին օգնել է կենդանիների ապաստան հիմնել։