Օ՜Զանգեզուր, օ՜ Տաթև. SOS. քաղաքակրթությունների պատերազմ /առաջին պատում/
Տաթևը գրելիք չէ: Բայց եղել են ու կան գրի մեջ հմուտ վարպետներ կամ էլ ուղղակի իրենց փորահացը գրով պահող պարզ մարդիկ, որ ձեռք են գցել Տաթևին՝ կարծելով, թե հենց իրենց շնորհքը կհերիքի Տաթևը գրի տալ: Բայց մի պահի անպայման ասեղը ծակած կլինի այդ ձեռագործ հյուսքն անողի մատը, որովհետև Տաթևը լռությունն է, կատարյալ լռությունը, այսինքն՝ գրի դրախտը:
Բայց ի՞նչ է, ավելի ճիշտ՝ ո՞վ է Տաթևը, այսինքն՝ ո՞վ է անգրելին, անգիրը: Ավելի պարզ, զբոսաշրջային լեզվով ասած՝ Տաթևի ամենատեսարժան վայրը ոչ վանքն է, ոչ առավելևս՝ ճոպանուղին, ոչ էլ անգամ ՝ Հարանց անապատը կամ Սատանի կամուրջը: Տաթևում ամենատեսարժանը հենց տաթևացիք են: Հենց նրանց մաշկի տակ են ապրում այն բոլոր հրաշալիքները, որոնց մի չնչին մասն այսօր պահպանվել է՝ քարագիր կամ մատենագիր: Մարդու կամ երկրի քաղաքակրթական առաջին նշանը խիղճն է, միայն խիղճը: Քաղաքակրթությունը խիղճ է փնտրում, մնացած ամեն ինչ նյութ է՝ անգամ միտքը, գաղափարները, արվեստները՝ ամբողջը:
Իհարկե, տաթևացիներով հիանալը մեծ փորձություն է: Ես մի այդպիսի արկածախնդրություն թույլ տվեցի՝ նկարահանելով «Տաթև» փաստավավերագրական ֆիլմը: Անշուշտ, այդ ֆիլմը նկարելիս՝ ասեղը որտեղ մատս էր մտնում, ես էլ էի փախչում զբոսաշրջային հայտնի երթուղով, բայց այն թուքումուրը, որ դրանից հետո տաթևացիք ինձ տվեցին, թշնամուս էլ չեմ ցանկանա: Իզուր էի ինձ սփոփում, թե մի գեշ երազի պես մոռացված կլինեն իմ այդ ոտնձգությունը: Երբեք: Ինչպես Տաթևի համավոր հարս մայրս էր իր տառապյալ փորձով վկայել՝ Տաթևի բերանն ընկնողը Տաթևի վերջին շնչի հետ դուրս կգա: Բզզում էին է՜, բզզում՝ բա մենք ո՞ւր էինք. էդ ինչ կինո էր, որ մեր գյուղն ու մեզ թողած՝ հենց մենակ վանքն էր ցույց տալիս. մեր գյուղի անունն էլ վերցրել ես, տարել դրել էդ անհոտ կինոյի վրա: Դե արի, ու դուրս արի նրանց դրած ծանր մահարձանի տակից: Չլինելու բան է. տաթևացիների հախից ոչ մեկը չի կարողացել գալ . Տաթևում դեռ ոչ մի ընտրություն չի կեղծվել: Եվ ընդամենը մի մինուճար հարամչի է կարողացել մտքով անցկացնել այդ արքայությունը, այն էլ տաթևացիք սրան սիրուն կռացրել են իրենց հողին՝ թե Տաթևի հողը կեր, որ էս հողի գիժ դամարը իմանաս:
Բայց էդ գիժ դամարի, էդ սուր-սուր լեզվի տակ… այդքան խիղճ, խիղճ, խիղճ. լաց լինելու չափ: Հենց միայն լուռ, առանց խոսքի էլ գալիս, իր պես դիք-դիք կանգնում է առաջդ ու ծունկդ ծալվում է, ուզում ես ասես, հա մեղավոր եմ, հա տնով-տեղով, հորուպապով հավաքվել, քոչել ենք այստեղից, հա, ձեզ մենակ ենք թողել, մեծ բեռը վրաներդ ենք թողել փախել. մեղա, մի անգամ էլ՝ մեղա, հազար մեղա … դե մի անգամ էլ ասեմ, սա գրելիք չէ:
Ախ, խե՜ղճ, իմ խե՜ղճ ֆրանսուհի, ախր ինչու խաղացիր իմոնց գիժ դամարի հետ, որ մի հատ էլ ծկլթայիր՝ SOS, ոստիկանությո՜ւն…
-Բարև ձեզ:
-Աստծու բարին, դու մեր գյուղացի ժուռնալիստը չե՞ս:
-Լրիվ ձերն եմ է, բա ի՞նչ եմ:
-Բա էդ ինչ ա պատահել քեզ: Աղջի, բա դու կարգին, անունով ցեղից ես, խի՞ ես էդ ճղոտած շալվարով վեր կացել քաղաքից հասել Տաթև: Ամոթ ա է, յանի ժուռնալիստ հալովդ մի կուլտուրական շոր չունե՞ս, որ շնորհքով գաս գյուղ: Մենք էլ իմացել ենք, թե դու կարգին, անունով ժուռնալիստ ես Երևանում:
-/Ծիծաղում եմ: Վ.Ս./
-Բա ծիծաղում ես՝ ինչ անես: Ղադադ տանեմ, ամոթ ա է, կլուբի առաջով գնում գալիս ես, տեսել են, որ վանքն ես մտել էդ ճղոտած շալվարով՝ եկ, տանեմ քեզ մեր տուն, շալվարդ ստեղով, ընդեղով կար տամ՝ ամոթ ա, ջանդ տակից երևում ա: Հեն է, սաղ գյուղը էրեկվանից հենց դրա մասին ա խոսում:
-Փաստորեն, մենակ դու էի՞ր, որ ռիսկ արեցիր երեսիս ասես, մնացածը մենակ բամբասում ա՞: Բա իսկի մեկն էլ՝ չպաշտպանե՞ց ջահելներից, բանից:
-Էհ, քեզ մատաղ, Տաթևում ջահել ա մնացել: Ջահելը մնա ի՞նչ անի: Էս գյուղը բեռնես որձակին կտանի, էլ բան չի մնացել: Բայց, գիտե՞ս, էն վանքի մոտ առուտուր անող կնանիք ասել են՝ էդ շալվարը մոդա ա, էն տուրիստների հագին էլ են տեսել տենց ճղոտած, բայց ես ասել եմ՝ չէ, նա մեր տաթևացին ա, Տառնթնունց ազգից ա, նա իրավունք չուներ գյուղ մտներ էդ շորերով , հո խայտառակչի չի՞: Բայց, վատս ա է ՜ թվացել, որ քեզ սենց տեսել եմ, քոռ մնայի՝ չտեսնեի:
-Լավ, դարդ մի արա, էսօր կփոխեմ: Բայց տեսնո՞ւմ ես վանքի առաջ առևտուր անողներն ինչքան աչքաբաց են դարձել, երևի ամեն ինչի մոդան էլ գիտեն: Բա դու ինչո՞ւ չես գնում մի բան էլ դու ծախես:
-Էհ, ղադադ տանեմ, բա ուրցը, գաթան, թթու լավաշան կծախե՞ն. բա ամոթ չի՞, որ գյուղ մտնողին ասես՝փող տուր, ինչ ա ուտելի մի կտոր բան ես դնում ձեռքին: Չէ, չէ, չէ, ես ամաչում եմ, որ էդ կնանիք գնացել են վանքի ճանապարհը կտրել: Բա իմ նամուսը կվերցնի՞, որ ղոնաղին ասեմ՝ մինչև փող չտաս, տեղերդ չեմ գցելու, թե քնես: Ամոթ, ամոթ, բա մարդ ա, հոգնած, ճամփից եկել ա, ինչ անենք, թե քո ազգից չի, երկուոտանի ա, էլի: Էհ, սամալյոտով ա եկել, գնացքներով ա եկել, հասել սարի պտուկը, բեր տունդ, սիրուն, մարդավարի մի փափուկ տեղեր գցի, հացուջուր արա: Բա մեղք չե՞ն:
-Բա կյանքը, մարդկությունը չի փոխվե՞լ:
-Փոխվել ա, շատ ա փոխվել, բայց սարերի դոշերը էլի լիքը չայ ա՝ էս փողով չես առել, որ փողով ծախես: Գաթան էլ տասը հատ թխել ես, տասն էլ հո դու չե՞ս ուտելու, մինը, երկուսն էլ տուր թող էդ մարդիկ ուտեն: Չէ, չէ, էս առուտուրը մեզ կքանդի, էս գյուղը կքանդի: Եկ, էլի, սիրտս չկոտրես, գնանք մեր տուն՝ լոբի տամ, մեղր տամ, մի սիրուն տաքացրած թան գցեմ՝ կեր: Էհ, Մանիշակ, Մանիշակ, քո տատին Աստոծ ինձնից տարավ է՜ՙ, եկ, համ էլ շալվարդ կկարեմ, ղադադ տանեմ:
-Ապրես, բայց վանքն եմ գնում հիմա: Վանքի ճանապարհից հետ չեն դառնա, չէ՞:
-Դե էնտեսակ բան ասեցիր, որ, էլ կարա՞մ մի բան էլ ես ասեմ: Գնա՝ ետ դառ, էս քարին նստած սպասում եմ քեզ…
-Ներեցեք, ես կուզեի մի հարց տալ Ձեզ, կարելի՞ է:
-Օ, համեցեք, իհարկե:
-Ինչպե՞ս եք Ձեզ զգում Տաթևում:
-Մենք Լեհաստանից ենք: Արդեն երկրորդ անգամն ենք Տաթևում: Սա աշխարհի հրաշալիքներից մեկն է: Խորհրդանշական է, որ հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը, և ամեն մի քրիստոնյա անպայման պետք է այցելի Հայաստան, զգա այս երկրի բույրը: Հոգևոր հորը խնդրեցի աղոթել մեզ համար և նա սիրով համաձայնեց: Այսօրվանից մի տեսակ ուրիշ մարդիկ ենք մենք: Հայերը շատ աշխատասեր ժողովուրդ են. մեր քաղաքում մի հայ կա, որը մի ժամանակ շուկայում մանր-մունր ապրանք էր վաճառում, այսօր դարձել է մեր քաղաքի ամենահարուստ մարդը և օգնում է շատերին: Հիանալի տղա է: Նա ինձ խորհուրդ տվեց Տաթև գալ և այնքան երջանիկ եմ, որ լսեցի նրա խորհուրդը:
-Կներեք, մի հարց էլ Ձեզ տամ. առաջին անգա՞մ եք Տաթևում:
-Այո, այո: Մենք եկել ենք Մարսելից և հիանալի ենք զգում այստեղ՝ այնքան խաղաղություն կա այս հինավուրց եկեղեցու պատերի ներսում: Եվ ճոպանուղին էլ շատ տպավորիչ էր՝ կարծես երազում լինեի, ես իսկապես մի անգամ այս պատկերները տեսել էի երազում: Բայց ասացին, որ այս լեռներում մի յուրօրինակ բույս կա, որը կարգավորում է արյան ճնշումը: Սակայն վաճառողները ֆրանսերեն չեն հասկանում, ես չկարողացա գտնել այդ ծաղիկը:
- Սիրելիս, խնդիր չկա, ես մեծ սիրով Ձեզ կօգնեմ, եկեք հենց հիմա էլ բարձրանանք, վերցնենք:
-Իսկ դա չի՞ խանգարի Ձեր աշխատանքին:
-Ոչ, որտեղ թեկուզ մեկ մարդ կա, ես այնտեղ ինձ համար միշտ էլ աշխատանք գտնում եմ:
-Ինչ զարմանալի մարդիկ են հայերը:
-Հա՞, ինչով ենք զարմանալի:
-Շատ տաք, էմոցիոնալ են, հին արյուն ունեն, երևի դրանից է:
-Իսկ ինձ դուր է գալիս այն, որ մենք միշտ գոհ չենք մեզնից. այդ ինքնաքննադատությունն ինձ հույս է տալիս, որ անուղղելի չենք:
Ահա և Տաթևի չքնաղ ուրցը:
Բարև ձեզ, Տաթևի հազարփեշակ տիկնայք, ո՞նց եք: Էս ֆրանսուհին բողոքում է ձեզնից, որ իր լեզուն չգիտեք: Եկել է, որ ուրց առնի, խռիկ եք տվել:
-Վա՜, բա մենք էդ ալամեզոնի լեզուն որտեղի՞ց իմանանք, հազիվ անգլերեն մի քանի բառ ենք սովորել, էս բառարաններով քոչներս յոլա ենք տանում: Աղջի, բայց էս կնիկը ինչ էլ լղար ա է՜, թքից բռնես՝ շունչը կտա: Մի դրան ասա, էդ ինչ եք դուք ուտում, որ ոչ քամակ ունեք, ոչ՝ փոր: Մենք հեչ է՜, գյուղացի կնանիք ենք, հենց քեզ համար իմացի:
-Այ ցավդ տանեմ, նա ֆրանսուհի ա , իմ ու քո խելքին չի, մեզ պես անքաշ չի ուտում, նստում:
-Վա՜, բա ես տեղս տիտիկ անո՞ղ եմ՝ օրը սկսում ա՝ կովի տակի հորթն եմ, հետո վազ եմ տալիս բոստանը, հլը ձեռքերիս նայի է՝ սաղ օրը կովի ծծերից կախ ընկած, հետո էլ պիտ ուժ լինի, որ էս սարերի դոշերը կթեմ, հեսա տես, թե ինչ չայեր եմ քեզ տալու…հլա մի հոտ քաշի, հազար ցավի դարման ա, է՜…Բայց սա էլ քո տեսած Տաթևը չի, չգիտե՞ս, թե ով ա որոշել մեզ տակռահան անի, մեր գյուղը տանի կապի էն հետամնաց գյուղերի պոչից: Տաթևը հասարակ գյուղի չի, որ…
-Ժողովուրդ, էս աղջիկը կարող ա շտապում ա, եկեք իրեն ճամփու դնենք, հետո էս քաղցր զրիցները կանենք:
-Դե ինչ սիրտն ուզում ա, թող ձրի վերցնի գնա, ասա թող էս գաթայից մի հատ դնի բերանը,հալում ա բերանումդ, թող ուտի, որ իմանա մեր ձեռի հունարը, սումկան էլ ինչքան տեղ կա՝ ճխտի էս լավ-լավ խոտերը, լոբին: Իրան ասա, որ ձրի ա, ինչ ուզում ա՝ թող վերցնի, գնա:
-Հա՞, փող չեք վերցնելո՞ւ:
-է՜հ, ղադադ տանեմ, գիտես, թե սա «զակոննի» առուտուրակա՞ն ա, իսկի փողի կանաչն ու կարմիրը լավ չի ճանաչում. էս տուրիտները որ գալիս են, մի բան վերցնում՝ յոթն էլ վրան ենք դնում՝տալիս:
-Ասում ենք բաղուբոստանի, մեր ձեռքով ստեղծած բան ա, թող ուտեն: Էս գաթան տուր իրան: Ասա կեր, այ ղուզի, աչքերդ հենա երեսիդ դիք կանգնած:
-Ասում ա՝ չեմ ուզում: Բայց պատճառն էլ՝ ասաց, չթաքցրեց:Որ ասեմ, չեք նեղանալու, չէ՞:
-Վույ, խի՞ ենք նեղանում, բա ամոթ չի՞, դու մեր շենի խոխան ես, բա ամոթ չի՞ մենք քեզնից խռովենք:
-Ասում ա, չեմ վստահում իրանց մաքրությանը, ձեռքերը, եղունգները մշակված չեն, կվախենամ՝ ուտեմ:
-Ա, հողերը գլխիս է, Աստուծ, Աստուծ. էս Տաթևում իմ պես մաքրասեր կնիկ ոչ եղել ա, ոչ էլ՝ կլինի: Դրան ասա, արի գնանք տներս, տեղաշորս ստուգի, մի ճանճի ծերտ էլ չի գտնի իմ տանը՝ էն թազա լվացքի մեքենան էլ՝վրադիր ունեմ, ես գյուղում երևի մենակ ես եմ, որ տանը պիլաս…փոշեծծիչ ունեմ:
-Պահ, պահ, պահ, ստեղ փնթի կնիկ չկա. քնածը վեր ա կացել, զարթունին վախեցնում ա:
-Թող չուտի, ղադադ տանեմ, դու կեր, չուտողի մալը ուտողին հալալ:
-Հա, երևի, որ ես ուտեմ, կարող ա կարծիքը փոխի:Բայց դե որ գալիս եք էստեղ, գոնե մազ սանրեք, մի արևային լավ գլխարկ դրեք, ախր երեսներդ էլ ա ափսոս, սաղ վառել, խորովել եք, տուրիստն ի՞նչ իմանա, որ դուք ձեր տներում կարգին, մաքրասեր կանայք եք:
-Թող հանձնաժողով կազմեն, գան ստուգեն:
-Ո՞վ կազմի:
-Ով ուզում ա, թող կազմի, գան՝ արդար դատեն: Բա էդ բան ա՞, որ ինքն ասեց, մեզ շառո՞վ ա տալիս:
-Կարող ա՞ դու դրա լեզուն լավ չհասկացար, հենա երեսներիս ծիծաղում ա, բա ծիծաղողը տենց վատ բան կասի՞:
-Հա, կարող ա լավ չհասկացա ասածը:
-Սպասի, դու իրան ասա, սրանք դարդերի մեջ թաղված ժողովուրդ են, ձեզ պես ալի-վալի կնանիք չեն է՜.սրանք իսկի գործից աչք են բացո՞ւմ, որ իրանց գլխի տեղն իմանան, որ մի հատ էլ պրիչյոսկա դնեն գլխներին: Երնեկ մեզ, ճուտն եկել, հավին քարոզ ա կարդում:
-Մատաղ լինեմ քեզ, բա մենք չգիտե՞նք էդ սիրուն կյանքի տեղը, լավ էլ գիտենք, բայց ես հիմա մանիկյուր անեմ, տանեմ հողի մեջ թափե՞մ էդ փողը, ձեռքերս սաղ օրը հող ա քծծում: Ասա, սրանք դառը դատած, դատարկ նստած կնանիք են, դու նրանց հետ գործ չունես, քո տուրիստությունն արա՝ գնա:
-Նայում ա էն կողմի վրա, մի հատ գլխի ընկի, թե ինչ ա ուզածը, չենք էլ ուզում է, մեզնից խռով գնան, մենք հիմա էս տուրիստների ձեռքին ենք նայում:
-Հարցնում ա, թե ո՞նց են էդ թթու լավաշը սարքում:
-Աղջի, տատդ հազար անգամ սարքած ա, տեսած ես, շուն ես հաչացնում՝ տեղը տեղին բացատրի էլի: Էս չայերի մասին էլ լավ պատմի, դրանց ահել-ջահելը չի ջոկվում, բոլորը ոնց որ պիոներ լինեն, հենց ասում ես՝ էս չայերը ջահելացնում, թարմացնում ա՝ թռած առնում են: Օղին էլ են է՜, լավ տանում. դրանց մարդուկնիկն էլ լավ չի ջոկվում, էն ռուսները քած հալով շիշը դնում են բերանները կլթկլթալով խմում:
-Այ կնիկ, բայց սա աչքիս մռթնեց, էն իմ ասածները հո իրան չես ասել, կարո՞ղ ա նեղացավ: Ասա, էսօր պրյամոյ բոստանից են եկել, մյուս անգամ, որ գաս, ավելի նախշուն են լինելու: Ասա է, մի քնի: Տես բան ա ասում, ի՞նչ ա ուզում:
-Չէ, մռթնած չի, ասում ա՝ ինչ սիրուն լեզու ա հայերենը:
-Իիի, ոնց ա երևում է, որ դա մեր Բակունցը կարդացած չի: Ասա, թող գնա, գիրքը Գորիսից առնի, կարդա, որ իմանա, որ մենք հայերեն չենք խոսում, սա Գորիսի բարբառն ա է՜, Բակունցը գրել ա, որ դա խալիչա ա, կարպետ ա:
-Բա ասա է, եկել ա, քիթը վեր ա քաշում մեզ վրա, էլ չի իմանում, որ մենք աշխարհի ամենաուժեղ գրողին ենք տվել, էս ամենամեծամեծերի երկիրն ա, ամենամաքուր երկիրն ա:
- Դրան տար վանքը սաղ բացատրի, մեր անապատը տար, Հարանց անապատը, սաղ տեղը տեղին ասա: Այ մարդ, չեմ հասկանում, էս տուրիստները Տաթև կարուսե՞լ են գալիս, գալիս են էն ճոպանուղին մի սհաթ նստում, վեր գալիս: Չեն գալիս, մեր գյուղի էս սիրուն-սիրուն տեղերը տեսնեն, մեր էս ձորերը, գյուղի մեջի խաչը, կամուրջը, տաք ջուրը: Էս լրիվ սխալ տուրիստություն են կազմակերպել:
-Լավ, ժողովուրդ, եկեք ուրցը մի գեղեցիկ տոպրակի մեջ սիրուն փաթեթավորենք, տանք, թող էս աղջիկը գնա, սա աչքիս իմ ու ձեր ձեռքն արդեն հոգնեց:
-Ի՞նչ տոպրակ, յանի Փրանսիայից դա առանց տոպրակ ա՞ եկել, ես էս չոլում նստած տոպրակ ունե՞մ , որ իրան տամ:
-Բայց մաշկը յաման կոկլիկ ա է, յարաբ Աստոծ, էս արևը հենց մենակ մեր գլխի՞ն ա խփում: Ես էլ եմ է, ուզում, մաշկս էդպես կոկլիկանա, մի կնկա շնորհքի գամ, մի ականջող կախեմ ականջներիցս: Վայրենի ենք դառել, իսկական վայրենի:
- Գորիս մի կինո, մի թատրոն գնանք: Առաջ գոնե, կլուբը կար, գալիս թատրոն էին տալիս, քյանդրբազը որ գալիս էր է՜, էրեխեքն ընկնում էին հավերի հետևից:
-Հա, ես հիշում եմ, ձվով էր, պիտի երկու ձու տայիր, որ թողներ՝ նայեիր: Կինոն էլ՝ շշով: Բայց փաթաթի, փաթաթի, ժամանակ չկա:
-Էն ա, քսան տարի ես Երևան չեմ գնացել: Էս ճանապարհներն էլ թանկացավ: Մենք հիմա լրիվ լալ ու քառ ենք: Առաջ գոնե ճոպանուղին մեզ համար ձրի էր, հիմա մինչև Չարենցը ձեռքիդ չտեսնի, չի թողնում, թե մոտ գաս: Հենա, էսօր էլի գնացել եմ, ետ դառել:
-Էն կնկանն ասա, կյանքը ձերն ա է, ման եկեք, ապրեք: Մենք եկել ենք վանքի դռանը նստել, ինչ ա էրեխեքի տետր ու գրիչի փող առնենք ձեզնից:
-Բայց ես էս վիրավորանքը կուլ չեմ տա, բա սա ինձ գա շենի մեջտեղը խոզ ասի՞: Դրան ասա՝ արի քեզ տանեմ էդ կնկա տուն, տես ինչ տունուտեղ ունի, ինչ վերքուդիրք ունի էդ կնիկը: Իմ էրեխեքը որ գնում են դպրոց, շորերի անուշ հոտը մինչև վանքը հասնում ա, սպիտակ չի է՜, էն թազա չրաթանի գույնն ա: Բա էդ խի՞ զզվեց ինձնից: Բա ես ոտնատակի կնի՞կ եմ:
-Բա տեսնո՞ւմ ես, ինչ օյին ես դնում գլխիս, էս աղջիկը բա քեզ խոզ ասե՞ց: Հենա, ասում ա իմ կողմից շատ շնորհակալություն ասա այս լավ ու բարի կանանց:
-Հա՞, համ լավ ասեց, համ՝ բարի՞:
-Դե հենա ասել ա էլի, որ էդ աղջիկն ասում ա: Ես էլ զգացի, որ տենց բան ա ասում:
-Պահ, ո՞նց զգացիր , իբր անգլերենը սովորեց, հիմա էլ փրանսերենին ա անց կացել:
- Ես Շառլ Ազնավուրի երգերը լսել եմ, մի քիչ գիտեմ: Հետո էլ կարո՞ղ ա, մեր տաթևացին սուտ բան ասի: Ղադադ տանեմ, տես էդքան ղ-երի միջից ոնց ա է գլուխ հանում, էդ ինչքան խելք կա քո գլխումը, ապրես է, ապրես, գեր գերազանց եմ քեզ նշանակում, այ Տաթևի ժուռնալիստ:
-Էհ, դու էլ…Ասածի հազիվ կեսն եմ գլխի ընկնում,դրա համար էլ սխալ էի հասկացել ասածը, ինձ թվացել էր, թե ասում ա՝ փնթի են, դրա համար չեմ ուտի ձեռքների գաթան, բայց հետո հասկացա, որ փնթի չի ասել, ասել ա խնամված, հարդարված չեն, մի նեղացեք իրենից, շատ էլ լավ աղջիկ ա երևում:
-Աղջի, բա խի՞ եք ասում, թե մեզ խոզ ա ասել: Էդ փրանսիացիք կարգին մարդիկ են, լավ էլ գիտեն, որ Ազնավուրը մերն ա, նրանք խի՞ պիտի մեզ խոզ ասեն: Մի դրա սումկան դեսը տուր, տուր, արևդ կծեմ, ես իմ էս լավ-լավ չայերը սաղ պիտի ճխտեմ դրա սումկան, թող տանի, խմի, որ մեզ լավ հիշի:
-Չէ, չէ, էլ չի ուզում, ապրես, լավ մնա, մենք գնանք արդեն:
-Ո՞ւր գնաս, քեզ ասեցի, ձեռից վերցրու, դու գործ չունես: Դու չվերցրիր, ես եմ վերցնելու, էս սաղ պիտի ածեմ իրա սումկան:
-Հա, բեր ես էլ էս լավ գուլպեքից մի հատ դնեմ իմ կողմից: Թող տանի՝ հագնի: Սա հագնողը սաղ ձմեռ չի հիվանդանա, արի մի տես ինչ լավ եմ գործել է, լրիվ ուզորներ ա, սումկան տուր ինձ:
-Ցավդ տանեմ, կարիք չկա, դե որ ուզեր՝ կասեր էլի: Հո սրանք մեզ պես ամաչկոտ չեն, ինչ ուզում են՝ երեսիդ ուղիղ ասում են:
-Չէ, դրա աչքը համ էս չայերին մնաց, համ էլ թթու լավաշին: Բա հարցրեց, չէ՞, թե ոնց են սարքում լավաշան, դու ասիր՝ հարցնում ա, ուզում ա իմանա:
-Հա, էն որ ձրի տվեցինք, դրա համար մնացածը չվերցրեց: Ես էս մի տարի ա, դրանց հոգեբանությունը լավ ուսումնասիրել եմ ստեղ նստած: Արդեն իսկական հոգեբան եմ դառել վանքի դռանը նստած:
-Այ մարդ, էլ ուր եք շաշ-մաշ խոսում, այ սենց սումկան ձեռից վերցրեք ու լցրեք, էլի:
-SOS-ծկլթաց ֆրանսուհին, երբ երկու կանայք վրա հասան և մի հարվածով ուսից պոկեցին պայուսակը:
-SOS……
-Չէ, չէ, մի անհանգստացեք, խնդրում եմ, կանայք կարծել են, թե ամաչել եք թեյերը վերցնել ու դրա համար…
-Ինչպե՞ս, Դուք շատ տարօրինակ էիք երևում հենց սկզբից: Այն, որ հատուկ ինձ համար թողեցիք Ձեր աշխատանքը, հետո Դուք եթե դրսից եկած լրագրող եք, որտեղի՞ց պիտի ճանաչեիք այս վաճառական կանանց: Ես հիմա ոստիկանություն կկանչեմ և այս ողջ ավանտյուրան կպարզվի, սա կազմակերպված ավազակային բանդա է:
-Սիրելիս, սպասեք, ախր…ժողովուրդ, շտապ հետ տվեք էս կնոջ պայուսակը, շտապ:
-Էդ խի ա դա կատաղել, մսիդ եղել, ասա սպասի, դու դեռ չգիտես ուր ես եկել, սա Տաթևն ա է, Գրիգոր Տաթևացու գերեզմանը ցույց ես տվել իրան: Պատմի, որ…
-Ժողովուրդ, խնդրում եմ, շատ եմ խնդրում, էս կնոջ պայուսակը հենց հիմա իրեն վերադարձրեք: Հասկացեք, նա էդ խոտերը, լավաշն ու գուլպան չի ուզում, չի ուզում, համ էլ վախեցել է, արագ տվեք իրեն:
-Սպասի, սպասի, մենք գելուգազան չենք, որ մեզնից վախենա, աղջի, շուտ արա, է, մի էդ մասուրը դեսը բեր, մի քիչ էլ մասուր լցնենք, տեսնում ես՝ ինչ ա արել՝ էս թթու լավաշան կարգին չծալելեց, հենա սաղ տեղը սա ա բռնել, էլ տեղ եմ ճարում, թե մի քանի բան ճխտեմ:
-Այ կնիկ, դեսը տուր ես սիրուն, մարդավարի դասավորեմ էս կնկա պայուսակը: Ախր սենց փոքր պայուսակով կնիկը տնից դուրս կգա՞, սումկի կեսն էլ պուդրակրասկա ա լցրել:
-Ժողովուրդ, սրա վերջը լավ չի, ասի՝ հետ տվեք էդ պայուսակը: Էս կինն էլ չի դիմանում:
-Աղջի, Տառթնունց ցեղի աղջիկ, բա դու չգիտե՞ս , որ մենք իսկական բարեկամներ ենք, հենց մամայիդ կողմից: Էդ յադինը հալալ էր, իմը հարամ, թող մի բան էլ ես դնեմ դրա սումկում: Քո տատը ինձ հորեղբոր աղջիկ էր գալիս…
-Վույ, աղջի, օյին եկավ գլխներիս՝ ճղվեց է՜, սումկան ճղվեց, ամա՜ն, այ կնիկ, սա ինչ սումկա ա, թղթի՞ց էր, շորի՞ց էր…
- Ոստիկանությո՜ւն, ոստիկանությո՛ւն,- գոռաց ֆրանսուհին:
Շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Քաղաքականություն 12:07 • 06/05 Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։
-
Իրադարձային 09:18 • 06/05 Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Այսօր նա հայտարարել է, որ սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի, որևէ կուսակցության կամ կազմակերպության գունավորում:
-
Իրադարձային 08:35 • 06/05 Սեբաստիայի փողոցում Toyota Camry-ում հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Toyota Corolla-ին որն էլ բախվել է «Honda»-ին Փրկարարները Ս. Մ.-ին և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ք.-ին (ծնված 1996 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, իսկ Ք. Ս.-ն պարեկային ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բժշկական կենտրոն:
-
Իրադարձային 11:01 • 06/05 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան (տեսանյութ) «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է:Մենք այս տարի պետք է գանք հանգցուցալուծման, որովհետև պայմանագրում մի բան նախատեսված լինելն ու չլինելը երևանցիներին չի անհանգստացնում:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Իրավունք 09:21 • 06/05 ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը դաշնային որոնման տվյալների բազայում ավելացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Աավկովի մասին տեղեկությունը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, գրում է kommersant.ru-ն:
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
18:42 • 05.05.24 Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
-
14:49 • 05.05.24 Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում