Փարիզի սիրո կամրջից հեռացվել են հանրահայտ «սիրո կողպեքները». լուսանկարներ
Russia Today - ը հայտնում է, որ Փարիզում «հրաժեշտ են տվել սիրուն»:
Սիրահարների քաղաքում Սեն գետի հանրահայտ կամրջից հեռացվել են կողպեքները, որ զույգերը կախում են այնտեղ` ի նշան իրենց սիրո: Սիրահարները հավատում են, որ 19-րդ դարում կառուցված կամրջի կողպեքները հավերժական են դարձնում իրենց սերը: Սիրահարները սովորաբար «կողպում են» իրենց սիրո կողպեքը, իսկ բանալին ջուրը գցում:
Ըստ աղբյուրի` այսօր սիրո կամրջից «ապամոնտաժվել են» «սիրո կողպեքները». մոտ 1 մլն կողպեք է հեռացվել: Մետաղյա կողպեքները հեռացվել են անվտանգության նկատառումներով. կողպեքներ կախելու բարի ավանդույթը վտանգել է կամուրջը. հաշվված է, որ 700.000 կողպեքները կշռում են այնքան, որքան 20 փղերը:
Լուվրի թանգարանի դիմաց գտնվող Pont des Arts պաշտամունքային կամուրջը հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում:
Հանրահայտ կամրջից սիրո խորհրդանիշները կշարունակեն հեռացվել ամբողջ շաբաթվա ընթացքում: Այս ընթացքում մուտքը կամուրջ արգելված կլինի:
.jpg)


















