Հայազգի շախմատիստը` Գերմանիայի պատանիների չեմպիոն

17:42 • 02.06.15

Ազգությամբ հայ շախմատիստ Սպարտակ Գրիգորյանը դարձել է Գերմանիայի պատանիների
չեմպիոն:

Սպարտակ Գրիգորյանը Վիլինգենում անցկացված Գերմանիայի մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը:

«Արմենպրես»­ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Սպարտակ Գրիգորյանը ներկայացնում է շախմատի Գերմանիայի ֆեդերացիան և ծնվել է հենց Գերմանիայում` 1998 թվականին:

Հայազգի շախմատիստը` Գերմանիայի պատանիների չեմպիոն