Չինուհին իր տունն է առաջարկում` որպես պարգևավճար իր կորած շանը գտնողին

00:19 • 04.06.15

Չինաստանի բնակչուհին, ով կորցրել էր իր շանը, կենդանուն վերադարձնելու համար որպես պարգևավճար իր տունն է առաջարկել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` The Daily Mirror-ին հղումով, Լյու ազգանունով 70-ամյա կինը, ով բնակվում է Պեկինում, կենդանուն կորցնելու մասին հայտարարությունը փակցրել է իր տան մոտակայքում:


Չինուհու անշարժ գույքի արժեքը կազմում է մոտ 650 000 դոլար: Հայտարարությունը փակցնելուց օրեր անց չինուհին մեծ քանակությամբ զանգեր է ստացել մարդկանցից, ովքեր պնդում էին, որ գտել են կենդանուն և գիտեն: Նրանցից ոմանք անգամ փորձում էին այլ շների  ներկայացնել կորած կենդանու փոխարեն:


Բախվելով կեղծ արձագանքների առատությանը` չինուհու զարմիկը հայտարարել է, որ իրենց ընտանիքը կուշտ է կեղծ զանգերից և դադարեցնում է որոնումները: