ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Հիտլերի սիրուհու... ներքնազգեստը. լուսանկարներ

01:25 • 04.06.15

ԱՄՆ-ի Օհայո նահանգում վաճառքի է հանվել կանացի վարտիք, որը, վաճառողի պնդմամբ, պատկանել է Ադոլֆ Հիտլերի կողակցին` Էվա Բրաունին:

 

The Independent - ի փոխանցմամբ` Բրաունը Հիտլերի հետ բեռլինյան բունկերում է եղել, և նրանք վերջին պահին ամուսնացել են` իրենց կյանքին վերջ տալուց առաջ, սակայն մի բան, այնուամենայնիվ, մնացել է` հնաոճ ներքնազգեստի տեսքով:

 

Այժմ Էլմոր քաղաքի Mantiques հնությունների խանությում վաճառքի է հանվել մետաքսե վարտիք, որը կրում է EB անվանատառերը և ըստ պնդումների՝ պատկանել է Էվա Բրաունին: Գինը` 7500 ԱՄՆ դոլար է:

Խնութի տերը` ոմն Չարլզ Սնայդեր, պնդում է, որ վարտիքը գնել է Երկրորդ համաշխարհայինի հնությունների մի հավաքորդից: Վերջինս ներքնազգեստը գնել է ամերիկացի զինվորականից, որը ամերիկյան ուժերի հետ մասնակցել է Հիտլերի Բերգհոֆի տան գրավմանը: