Քիմ Քարդաշյանի նյարդերը տեղի են տալիս իր հղիության շուրջ ասեկոսեների բերումով. ԶԼՄ-ներ
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նյարդերը, լրատվամիջոցների գնահատմամբ, իր ու իր հղիության շուրջ ասեկոսեների բերումով տեղի են տալիս:
Yahoo News-ը հայտնում է, որ Քիմը սկսել է հայհոյել Twitter-ի իր էջում` այդ կերպ արտահայտելով իր նեղվածությունը:
«Այսօր բոլոր մակարդակներում այնքան զզված եմ, անտերը: Յախք, էլ չեմ կարողանում: Աղոթում եմ, որ կարողանամ մինչև օրվա վերջ ձգել», - մասնավորապես գրել է աստղը:
Քիմը նաև ասել է, որ սպասում է` իր նոր կայքը պատրաստ լինի, ինչից հետո ինքը կկարողանա տեսանյութերով հակադարձել իր մասին ամեն տեսակ ասեկոսեներին: Քիմը «սպառնում է» այդ դեպքում «մի լավ հախներից գալ»: Քիմը նաև բացատրել է, որ նեղվում է ասեկոսեներից և անգամ ստերից, որոնք դուրս են գալիս անգամ իր մտերիմներից:
Կիրակի օրը 34-ամյա հեռուստաաստղը հայտարարել էր, որ 2-րդ երեխային է սպասում ամուսնուց` 37-ամյա Քանյե Ուեսթից:
Հայազգի հեռուստաաստղը 32 մլն հետևորդ ունի Twitter միկրոբլոգների ցանցում:










