Թուրքիայի խորհրդարանում 3 հայ պատգամավոր կլինի

11:03 • 08.06.15

Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի ազգային մեծ ժողովը 4 կուսակցությունից բաղկացած նոր կառույց է դարձել, գրում է Radikal-ը:

 

«Արդարություն և զարգացում», Ժողովրդահանրապետական, «Ազգայնական շարժում» և «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցություններից կազմված նոր խորհրդարանում լինելու են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր:

 

Խորհրդարանում ներկայացված 4 կուսակցություններից 3-ում հայ թեկնածուներ կային:

 

ԱԶԿ-ից Մարգար Եսայանը, Ժողովրդահանրապետական կուսակցությունից Սելին Օզուզուն Դողանն ու քրդամետ «Ազգերի ժողովրդավարությունից» Կարո Պայլանն ընտրվել են և իրենց ներդրումը կունենան Թուրքիայում ժողովրդավարության կայացման գործում:

Թուրքիայի խորհրդարանում 3 հայ պատգամավոր կլինի