Կղզիների տիրակալը. չինացի միլիոնատերը 9 տարում գնել է 30 մասնավոր կղզի (լուսանկարներ)

12:36 • 10.06.15

Գաղտնիք չէ, որ միլիոնատիրոջ կարգավիճակն ամրապնդելու համար բացի յոթանիշ գումարներից հարկավոր է ունենալ նաև շքեղ զբոսանավ, մասնավոր ինքնաթիռ, ինչպես նաև սեփական կղզի:
 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, չինացի հարուստ գործարար  Լին Դոնն ամենայն լրջությամբ է մոտենում միլիոնատիրոջ՝ վերը թվարկված «ատրիբուտներին»` հատկապես սեփական կղզուն առնչվող կետին:


Հայտնի է, որ  2006թ.-ից  ի վեր միլիոնատերը գնել է 30 սեփական կղզի` յուրօրինակ ռեկորդ սահմանելով չինացի մեծահարուստների շրջանում:
 

Դոնը պատմել է, որ առաջին կղզին գնել է գյուղատնտեսական նպատակներով, սակայն դրանից հետո ձեռքբերված բոլոր կղզիները նախատեսված են եղել սոսկ վայելքի համար:
 

«Ինձ պատկանող կղզիների մեծ մասը գտնվում են լճերում: Բացի այդ ես ունեմ նաև 10-ից ավելի թերակղզի»,-պատմել է Դոնը` հավելելով, որ դրանց ձեռքբերման վրա ծախսել է  6 մլն դոլարից ավելի գումար: